Մեջբերում Interdenominational-ի խոսքերից Նայել գրառումը
Ariadna: Նույն հաջողությամբ կարելի է հիշել տարածված հումորը՝ «Այս կյանքն է լավ, թե՞ ՄՅՈՒՍԸ…- Մյուսը: Ինչու՞...- Եթե ՄՅՈՒՍԸ վատը լիներ, գոնե ինչ-որ մեկը ետ կգար»

Ձեր պապիկը գրեթե Նապոլեոնի իրատեսությունը ուներ. «մեզանից հետո ջրհեղեղ»: Եթե խոսքը վերաբերվում է մի ժողովրդի, կամ մշակութային արժեքների՝ մանգամայն սխալ ու անհոգ հայտարարություն է, իսկ անհատի վերաբերյալ՝ մեջը ճշմարտության մասնիկ կա:

Իսկ բախտագուշակության ու ՉԹՕ-ների վերաբերյալ Ձեր ասածները վտանգի տակ են դնում Ձեր իսկ ընդհանուր տեքստը՝ «թեմայից դուրս» /ինչպես իմը՝ ոչ վաղուց/

Բայց քանի որ խոսք գնաց այդ մասին, արժե արդարացիության համար նշել, որ այդ «սավառնող պնակների» մասին ամբողջ աղմուկն ու ինտրիգները ՓԱՍՏԵՐ չեն, այլ ՎԱՐԿԱԾՆԵՐ, և եթե նույնիսկ մի օր պարզվի դրանց իրականությունն ու նյութականությունը՝ ամենևին էլ չի նշանակի, որ այդ օրը օրացույցի վրա պիտի նշվի որպես անդրշիրիմյան աշխարհի բաց դռների օր:
Ոչ մեկը առ այսօր ԱՅՆ ԱՇԽԱՐՀԻՑ դեռևս «ռեպորտաժ» չի բերել, ողջամտություն ունենանք լռելու դրա գոյության մասին:
Հարգելի Interdenominational, թերևս գրածիս իմաստը չեք հասկացել, փորձեմ բացատրել, ես ընդամենը ասում եմ, որ էդ էն թեման է, որի մասին ոչ ոք չի կարող 100% վերջնական որևէ բան ասել, ընդամենը դա է իմ ասածը։ Ինչ վերաբերում է պապիկիս, թերևս էլի չեք հասկացել գրածիս իմաստը, ասածս այն է, որ պետք չի էդքան սևեռվել էդ թեմաների վրա, քանի դեռ ապրում ես, ապրի, իսկ մահից հետո թե ինչ կլինի, ապրելու ընթացքում պետք չի դրա վրա էդքան կենտրոնանալ։ Խոսքը չի վերաբերում բնականաբար ժողովրդին ու մշակութային արժեքներին, իմ պապիկը էնքան բան է արել մեր ազգի համար՝ թե գիտության բնագավառում, թե գրականության, թե արցախի ազատագրման համար, որ դրա գոնե կեսի չափը մեզնից յուրաքանչյուրը աներ, հիմա էս ձևի երկիր չէինք ունենա։
Ինչ վերաբերում է թեմայից դուրսին, ասեմ, որ բախտագուշակությունը և ՉԹՕ–ները կապված են թեմայի հետ, և իմ տեքստը, եթե հիշում եք, միայն դրանց մասին չէր, դա ընդամենը գրել էի որպես ևս մի երևույթ, որը գիտականորեն անբացատրելի է, բայց իրականում գոյություն ունի։