User Tag List

Նայել հարցման արդյունքները: Հավատու՞մ եք, որ մահից հետո կյանք կա

Քվեարկողներ
133. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո, հավատում եմ

    75 56.39%
  • Ոչ, չեմ հավատում

    34 25.56%
  • Չեմ կարող պատասխանել

    24 18.05%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 991 հատից

Թեմա: Մահ... իսկ հետո՞

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մահ... իսկ հետո՞

    Մեջբերում Եկվոր-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հետաքրքրր ու կատակասեր մարդ մի անգամ ինձ կատակով մի խորհուրդ տվեց.
    --Մեկի հետ բանավիճելիս երբ տեսնում ես, որ էլ բանավեճը շարունակելու հնարավորությաւն չունես, ասա. «Բայց դա ի՞նչ կապ ունի» ու հանգիստ շարունակիր վիճել: Իմ գունավորած « դա հարցի հետ կապ չունի » արտահայտությունը հիշեցրեց ինձ այդ: Համենայն դեպս ես կապ տեսնում եմ: Ինչևէ: Դու ասում ես նյութ հա նյութ: Ինչ ես դու հասկանում ասելով «նյութը պատասխանատու է»: Եվ արդյո՞ք կարծում ես նյութական ուղեղի արգասիք միտքը նույնպես նյութական է: Եվ ընդհանրապես, քո պատասխաններից ես հասկացա, որ դու շատ լավ գիտես, թե ինչ է կյանքը, ինչ է մահը…մենակ հոգու մասին լավ պատկերացում չունես: Իսկ ես այդ երեքն էլ (և էլի շատ բաներ ) հավասարապես …չգիտեմ:
    Եկվոր ջան, ես ընդհանրապես խույս չեմ տալիս քաղաքակիրթ բանավեճերից, իսկ այս դեպքում մեր բանավեճը շատ էլ քաղաքակիրթ է: Նենց որ, ես միայն խրախուսում եմ մեր զրույցը: Ինձ շատ հետաքրքիր է էս հարցի շուրջ քննարկումները ու ցանկացած մարդու տեսակետը: Հիմա անցնենք քննարկմանը:
    Նախ ասեմ, որ <<դա հարցի հետ կապ չունի>> ասվածը իրոք կոնկրետ հոգու և մահվան հետ կապ չուներ, բայց ընդհանուր թեմայում կարելի է նաև դա քննարկել:
    Ես ասում եմ նյութ ա ամեն ինչ: Նախ, որպեսզի հակասություններից խուսափենք, ասեմ թե ինչ ա հասկացվում նյութի տակ: Նյութ ասելով ես նկատի ունեմ մատերիա, այսինքն այն ամենը ինչը որևէ կերպ կարելի է զգալ` տեսնել, լսել, շոշափել: Իմ սկզբունքը այն է, որ այն ամենը ինչ գոյություն ունի մեզ շրջապատող աշխարհում նյութական է, այսինքն իրենից ներկայացնում է մատերիայի ինչ-որ ձև, լինի դա փայտ, քար, օդ, թե էլեկտրամագնիսական ալիք: Հիմա իմ համար, մարդ արարածը նույնպես մատերիա է, որովհետև ես նրան կարող եմ տեսնել և զգալ: Անցնենք ուղեղին: Ուղեղը իրենից ներկայացնում է նյութ: Շատ բարդ կառուցվածքի նյութ, որը մինչև վերջ դեռևս չի ուսումնասիրված: Բայց գիտության զարգացման հետ մեկտեղ ուղեղը խորությամբ կուսումնասիրվի: Չի բացառվում, որ հայտնաբերվի մատերիայի նոր տեսակ, որը մինչև հիմա անհայտ ա: Իսկ միտքը, նյութական չի և չի կարող լինել նյութական, որովհետև դա ընդամենը հասկացություն ա, աբստրակցիա: Դա նույնն ա, որ մենք ասենք թիվը նյութական ա թե չէ? Անիմաստ հարց, քանի որ թիվը գոյություն չունեցող բանա: Մոտավոր ես սենց եմ պատկերացնում միտքը:
    Իսկ հոգին, ասեմ, որ ես չգիտեմ ինչ ա հոգին: Ինչ են մարդիկ հասկանում հոգի հասկացության տակ? Դա ինչ բանա: Իսկ քանի դեռ ես չգիտեմ դա ինչ ա, ես այն համարում եմ գոյություն չունեցող բան: Այ երբ ինչ-որ մեկը ինձ բացատրի, թե ինչ ա հոգին, ինչով ա նրա գոյությունը արտահայտվում, ինչ ձևով ա ազդում մարմնի գործունեության վրա ու ինչ ձևով ա կապված մարմնի հետ, այն ժամանակ կարելի է քննարկել այս հարցը ևս և պարզել, թե մահ կոչվածից հետո հոգին ինչ ձևով ա պոկվում մարմնից և այլն: Թե չէ, երբ ասում են, որ կա մի թել, որը մարմինը կապում ա հոգուն ու էդ թելը մահվան երրորդ օրը կտրվում ա, մինչդեռ մենք սկի չգիտենք էլ հոգին ինչ ա, ես նման դատողությունները լուրջ չեմ համարում, ինչպես նաև լուրջ չեմ համարում հարության և նման երևույթների մասին խոսակցությունները:
    Նայի, ասում են Հիսուսը հարություն ա առել: Ինչա հասկացվում այս նախադասության տակ? Ինչ-որ մեկը տեսել ա, թե ինչպես ա նրա մարմինը բարձրանում երկինք: Ես չեմ ժխտում նման երևույթի գոյությունը, կարող ա հիմա մարդը ինչ-որ ձև իրոք թռել ա երկինք: Բայց քանի դեռ ես չգիտեմ, թե դա ինչ ճանապարհով ա կատարվում, ինչ ուժերի շնորհիվ ա էդ պրոցեսը կատարվում, ես չեմ կարող դա ընդունել: Իսկ եթե դա նրա մարմինը չի, այլ այսպես կոչված հոգին, ուրեմն ստացվում ա, որ էդ հոգին ինչ-որ տեսանելի բանա, այսինքն ինչ-որ մեկը տեսել ա էդ հոգին, իսկ եթե տեսել ա, ապա դա մատերիա ա, այսինքն իմ ասած նյութը:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լուսաբեր (16.03.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հոգեվարքից հետո (օրագիր)
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 1197
    Վերջինը: 19.04.2024, 22:28
  2. Ակումբը 40 տարի հետո
    Հեղինակ՝ Moon, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 223
    Վերջինը: 22.07.2023, 15:28
  3. 2012 և հետո
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 85
    Վերջինը: 16.07.2014, 19:31
  4. Անդրանիկ Մարգարյանից հետո...
    Հեղինակ՝ P.S., բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 28.03.2007, 11:10

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •