Ողջուններս բոլոր ալումբցիներիդ. Ես շատ ուրախ եմ որ արդեն իմ առողջական վիճակս հնարավորություն է տալիս բոլորիդ հետ հեռակա կարգով զրուցելու:
Այս թեման ինձ բավականին հետաքրքրեց, եվ ես կարդացի գրեթե բոլոր գրվածքները այս բաժնում: Գիտեք ինչն է հետաքրքիր, սիրելի ակումբցի ժողովուրդ, ասես բոլորը գտնվում են հոլիվուդյան կամ բրազիլիական ֆիլմերի ազդեցության ներքո, որովհետև այնքան հեքիաթային մտքերի կարելի է հանդիպել: Զարմանում եմ: Քավ լիցի եթե ես խոսքերովս կամենում եմ որևէ մեկին վիրավորել, ծաղրել: Պարզապես, այնքան պարզ ու հստակ է հոգու գոյության գաղափարը և նույնքան պարզ և շիտակ է նրա միակ և անկրկնելի լինելու գաղափարը, որը այլ խոսքերը ավելորդ են: Հասկանում եք, եթե մենք ընդունում ենք Աստծո գոյությունը և մեզ էլ համարում ենք Նրա արարածներ , ապա պետք է նաև հասկանանք, որ Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով և նմանությամբ, ասել է թե իր նման բանական և անմահ: Ֆիզիկական անմահությունը միառժամանակ վերցվեց մարդուց մեղք գործելու պատճառով, սակայն, հոգու անմահությունը մնաց: Հոգին որևէ ձև կամ կերպար չունի. մենք սովոր ենք հոգին ընկալել ֆիլմային տարբերակներով: Հոգին լույս է մարդու մարմնի մեջ, լույս որը կենդանություն է պարգևում մարդուն: Եթե մարդը ապրում է սրբակենցաղ կյանքով ապա այդ լուսը ավելի է պաըծառանում և հակառակը: Այստեղից է գալիս այն գաղափարը, որ Քրիստոսին կամ սրբերին պատկերում են լուսեպսակով` Նիմբ-ով: Գիտականորեն ապացուցված է որ մարդկային մարմինը ունի ճառագայթում, և այդ ճառագայթումը տեղի է ունենում ի շնորհիվ հոգու այդ լույսի:
Միանգամից ասեմ որ ռեինկառնացիայի կամ վերամարմնավորման որևէ գաղափար ընդունելի չէ, քանի որ, գուցե կոպիտ հնչի, ամեն հոգի արարվում Աստծո կողմից հենց տվյալ մարմնի համար:
Ես կշարունակեմ այս թեման որոշ ժամանակ ուշ կներեք:
Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա
Արիացի-ն շատ ճիշտ հարցադրումներ է կատարել ու հարկ է, որ պատասխանվի, ինչը կփորձեմ այժմ անել որքան որ ինքս հասկանում եմ ու պատկերացնում.
Ով փնտրում է՝ նա գտնում է... Իհարկե ոչ բոլոր, բայց համենայն դեպս բոլոր ժամանակների մեծանուն գիտնականներն էլ՝ նրանք ովքեր իրոք առաջ են տարել, առաջնորդել ու ընդլայնել մարդու մտքի հորիզոնները հավատացել ու ընդունել են հոգու անմահության գաղափարը և իմիջիայլոց ոչ միայն առաջադեմ գիտնականներն այլև բոլոր առաջադեմ մտավորականությունն՝ լինեին նրանք բանաստեղծներ, նկարիչներ թե մի հասարակ կոշկակար՝ ինչպես Յակոբ Բյոմեն էր։ Եվ քանի դեռ խոսում ենք գիտնականների մասին փորձեմ խեղճ Նյուտոնին էլ արդարացնեմ. եթե ասում ես, որ ցանկացած խելամիտ մարդու համար էլ ալքիմիան կեղծ բան է, մինչդեռ նրանով զբաղվել է, նույնիսկ մեծն Նյուտոնը ապա դրանից հետևում է, որ կամ Նյուտոնն խելամիտ մարդ չի եղել ու այդ մեծ գիտնականն զբաղվել է կեղծ բաներով (դե ենթադրում եմ երևի պարապությունից) կամ էլ շատ ավելի խելամիտ է եղել նշածդ ցանկացած խելամիտ մարդուց, որ հասկացել ու ուսումնասիրել է ալքիմիան։ Եվ ընդհանրապես ներկայիս գիտությունն հենց զարգանում է մեծամասամբ այդ ուղղությամբ՝ ապացուցելով հոգու գոյությունն ու նրա անմահությունը. իհարկե խոսքս կրկին առաջադեմ գիտնականների մասին է (նշեմ միայն մի քանի ռուս գիտնականների անուններ որպեսզի կարողանաք փնտրելու դեպքում գտնեք- К.Г.Коротков, А.Е.Акимов, Шипов Геннадий Иванович, Петр Горяев) ու նրանց ստեղծած կամ զարգացրած ուղղությունների ինչպիսիք են՝ ֆիզիկական վակումի, ալիքային գենետիկայի, տարսիոն դաշտերի տեսությունները ու նաև այն բազմաթիվ սարքավորումները, որոնցով ֆիկսվում ու նկարահանվում է մարդու նուրբ մարմինները կամ հոգին։ Այնպես որ այժմ ասել, թե գիտությունն չի ընդունում հոգու գոյության ու ֆիզիկական մահվան նրա վերապրման փաստը կնշանակի ցույց տալ ժամանակակից գիտության նվաճումների հետ կապված սեփական անիրազեկությունը։
Ով փնտրում է՝ նա գտնում է...
Իրականում գոյություն ունեցող փաստն ու մարդու դրան հավատալն ու կամ այն հիշելն ու չհիշելն բոլորովին տարբեր բաներ են ու իրար հետ կապ չունեն. բերեմ մեկ օրինակ.
Երևանից Վանաձոր ավտոբուսով գնալուց այնքան հոգնած էի, որ նստելով Երևանում անմիջապես քնել եմ ու բնականաբար ոչինչ չեմ հիշում այդ ընթացքի մասին ու արթնացել եմ տեղ հասնելու ժամանակ մինչդեռ կաին մարդիկ, որոնք քնած չեն եղել ու հիշում են ողջ ճանապարհն. հետևաբար այն փաստն, որ ես չեմ հիշում այդ ողջ ճանապարահատվածն չի նշանակում որ դրա հիման վրա ես կարող եմ հերքել այն փաստն, որ ես անցել եմ այդ ճանապարհն ու հիմա գտնվում եմ Վանաձորում։ Կյանքում շատերն ապրում են այդ քնած մարդու նման մինչդեռ եղել են ու կան մարդիկ որոնք հիշել են իրենց անցած կյանքերն ամբողջությամբ (հնարավոր է միայն Ոգեղեն մարդկանց մոտ) կամ մասնակիորեն։ Բանը նրանումն է, որ անցյալ կյանքերը մարդիկ չեն հիշում մեկ պատճառով. այդ հիշողությունը կամ այդ շտեմարանը գտնվում է մարդու հոգու բարձրագույն շերտերում և դրա համար եմ ասում, որ այն հիշում են միայն Մեծ Հոգևոր զարգացման հասած Անհատները իսկ եթե հիշեին նաև նրանք՝ ովքեր այդ բարձունքներին չեն հասել ապա դա նրանց հոգևոր առաջխաղացմանը շատ կխանգարեր տարբեր պատճառներով, որոնց վրա կանգ առնել այժմ չէի ցանկանա... Լինում են նաև բացառություններ, երբ անցյալ կյանքերից հատվածներ հիշում են նաև սովորական մարդիկ՝ մասնավորապես հնդիկ մի աղջկա՝ Շանթի Դեվիի դեպքն կամ ուրիշներ ու նաև երեխաներն են շատ բաներ հիշում մինչ 5-7 տարեկան հասակը, բայց երեխաների նման պատմությունները ծնողները սովորաբար վերագրում են իրենց բալիկների վառ երևակայությանն ու սկսում անուշադրության մատնվել կամ պարզապես կատակի ու ծաղրի տրվել ու երեխան սկսում է էլ այդ մասին չխոսել...
Այն միտքն, որ եթե անցած կյանքերից ոչինչ չենք հիշում նշանակում է ոչ մի ընդհանրություն մեր հետ կապված ու նաև ազդեցություն էլ մեր վրա չի կարող այն ունենալ, սխալ է քանզի այն ամենն ինչ մենք ունենք (մեր հոգեկան հատկությունները, կարողություններն ու հմտությունները) մենք դա վաստակել ենք հենց անցած կյանքերում մեր իսկ ջանքերի շնորհիվ և ըստ այդ ձեռքբերումների մեկն առջևում է մյուսն հետ է մնում, մեկն զարգացրել ու կատարելագործել է մի խումբ հատկություններ ու որակներ մյուսն այլ ու որքան էլ եկեղեցին թեկուզ չընդունի, միևնույն է դա այդպես է և զուր է հերքելով վերամարմնավորման գաղափարն առիթ տալ հասարակ մարդուն մեղքը գցել Աստծու վրա ասելով թե ինչու՞ է Ամենակարող Աստվածն այն մեկին բարի աչքով նաել օժտելով շատ ու շատ դրական հատկություններով ու որակներով իսկ ինձ ոչ- որտե՞ղ է այդտեղ արդարությունը... իսկ արդարություն իրոք որ կա. Послание к Галатам святого апостола Павла 6:7Не обманывайтесь: Бог поругаем не бывает. Что посеет человек, то и пожнет: Մի հատված Աստվածաշնչից, որ խոսում է ևս այն մասին, որ Հիսուսն էլ չնայած չէր ուզում կանգ առներ անցած կյանքրի գաղափարի վրա ու ամեն կերպ մարդկանց հայացքներն ուղղում էր դեպի ապագան այնուամենայնիվ Նա էլ իր աշակերտների հետ միասին ընդունում էր այդ գաղափարները այլապես Նրա աշակերտները նման հարց չէին տա Նրան. От Иоанна святое благовествование 9: 1. И, проходя, увидел человека, слепого от рождения. 2. Ученики Его спросили у Него: Равви! кто согрешил, он или родители его, что родился слепым? Պարզ և հասկանալի է, որ իծնե կույրը չէր կարող մեղք գործեր, եթե մինչ այդ ապրած չլիներ՝ չունենար այդ ծնունդին նախորդող կյանքեր։
Հենց մտավոր ունակություններն, հոգեկան հատկությունները, մղումներն ու նվաճումներն են փոխանցվում մի կյանքից մյուսն ու երկու սեռերում մարմնավորվելն էլ հենց օգնում է ավելի լավ կատարելագործել իր ներքնաշխարհը մեկ կատարելագործելով տղամարդուն բնորոշ որակները, մեկ էլ կանացի ու անհնար կլիներ խոսել կատարելության մասին եթե հոգին հնարավորություն չունենար զարգացնել երկու սեռերին բնորոշ հատկություններն էլ։ Պատք է ասեմ որ սովորաբար մի քանի մարմնավորում ծնվում է հոգին մի սեռում որից հետո նոր հնարավոր է լինում ծնվել հակառակում իսկ կանացի հատկություններով տղամարդկանց ու տղամարդկանց բնորոշ գծերով ու հատկություններով կանանց առկայությունն էլ խոսում է հենց նոր կայացած այդ փոփոխության մասին։
Մեկ այլ բանի մասին ես մոռացել ու հետևաբար այդ տարբերակն հաշվի չես առել, դա այն է որ հոգիների միայն չնչին մասն է գտնվում մարմնավորված վիճակում իսկ մեծամասնությունն այսպես կոչված «մահվանից» հետո գտնվում են մեզ համար անտեսանելի նուրբ-հոգեկան կամ Հրեղեն-Ոգեղեն ոլորտներում որտեղից էլ գալիս և մարմնավորվում են այդ հոգիները՝ ստանալով նոր մարմին ու հնարավորություն շարունակելու իրենց կատարելագործումն որպես հավերժի ճամփորդներ անվերջ առաջ գնալով ու խաղալով իրենց հերթական դերը Կյանք կոչվող այս մեծ բեմի վրա...
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Հարգելի Ter Hayr, Դուք վերամարմնավորման գաղափարը չեք ընդունում՝ որպես հիմնավորում բերելով. «ամեն հոգի արարվում է Աստծո կողմից հենց միայն տվյալ մարմնի համար» միտքը։ Բայց հենց այս վերջին միտքը որևէ հիմնավորում ունի՞։ Աստվածաշնչում այդպիսի միտք կա՞, թե դա ուղղակի Ձեր անձնական տեսակետն է։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Երկրի վրա մարդու գոյատևումը 3 վարկյան է
1 Ծնունդ
2 Մահ
3 Եվ այդ արանքում ևս մեկ վարկյան, որը կոչվում է կյանք:
Իմ կարծիքով մահը մեր կյանքի 3 կարևորագույն էտապներից մեկն է, որից հետո սկիզբ է առնում մնացած մեզ դեռևս անհայտ վարկյանները:
Եթե հավատանք մարդու վերամարմնավորմանը, ապա ըստ Տիբեթյան (Չինաստան) հավատալիքների, մարդը 12 անգամ վերամարմնավորվում է (մեկ տղամարդու, մեկ էլ՝ աղջկա), իսկ դրանից հետո մարդու հոգին մտնում է կենդանու մեջ և նորից 12 անգամ համանման փոփոխություններ, ապա նորից հոգին մտնում է մարդու մեջ և այդպես շարունակ…![]()
1.Դատողություններ անում են բոլորը, սակայն քիչ են կշռադատողները:
2.Մենք հաճախ ներողամիտ ենք վերաբերվում նրանց, ովքեր բեռ են մեզ վրա, բայց մենք երբեք ներողամիտ չենք լինում նրանց նկատմամբ, ովքեր նեղվում են մեզանից:
И чтобы нас никто не разлучил,
Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс
Ռազմավարական խաղ Travian.ru
1.Դատողություններ անում են բոլորը, սակայն քիչ են կշռադատողները:
2.Մենք հաճախ ներողամիտ ենք վերաբերվում նրանց, ովքեր բեռ են մեզ վրա, բայց մենք երբեք ներողամիտ չենք լինում նրանց նկատմամբ, ովքեր նեղվում են մեզանից:
Ստեղծագործությունը մահապատժի դատապարտված մարդու մասին է, որը կալանավայրում անցկացնում է իր վերջին օրերը: Կալանավայրում որպես պատժի միջոց՝ կալանավորներին զսպաշապիկ էին հագցնում ու այնքան էին թելերը, որ խեղճերը անտանելի ցավեր էին ունենում: Մեր հերոսը զսպաշակում եղած ժամանակ իր նախորդ կյանքերից տարբեր դրվագներ է տեսնում: Մի խոսքով պատմել հնարավոր չի, կարդալ է պետք:![]()
И чтобы нас никто не разлучил,
Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс
Ռազմավարական խաղ Travian.ru
1.Դատողություններ անում են բոլորը, սակայն քիչ են կշռադատողները:
2.Մենք հաճախ ներողամիտ ենք վերաբերվում նրանց, ովքեր բեռ են մեզ վրա, բայց մենք երբեք ներողամիտ չենք լինում նրանց նկատմամբ, ովքեր նեղվում են մեզանից:
Սովորաբար մանուկ հասակում մենք շատ տարբեր հիշողություններ ենք ունենում, որոնք իմ կարծիով չեն կարող հենց այնպես լինել: Տարիքի հետ դրանք խամրում ու կորում են: Ստացվում է, որ մանւոկ հասակում մենք չենք կարող հասկանալ այդ հիշողությունների պատճառը, որովհետեւ դեռ այդքան գիտակցություն չունենք, իսկ մեծ հասակում չենք կարող, քանի որ հիշողությունները չկան: Ես դա ինքս ինձ վրա եմ զգացել: Հիշում եմ, փոքր տարիքում երազում միշտ մի վայր էի տեսնում, ինչ որ դեղին ծաոուղի էր, որը երազիս մեջ մեր շենքի մոտ էր, իսկ իրականում չկար: Չեմ կարող բացատրել թե ի՜՜նչ քաղցրություն ուներ ինձ համար այդ երազը... գուցե հոգիս էր ձգտում հին ափերին![]()
И чтобы нас никто не разлучил,
Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс
Ռազմավարական խաղ Travian.ru
Ես էլ եմ նման հիշողություններ ունեցել… Լսել եմ նայեվ, որ նորածին երեխաններն թլ են խոսում, բայց իրենց հասկանալի ձևով միայն, հավանաբար նրանք էլ են հիշում իրենց անցյալը… Նաև տարիներ առաջ մի լուր էր տարածվել մարդկանց մեջ, ըստ որի, մի 2-3 տարեկան մանկիկ հիշել է իր անցյալը և պատմելով իր ծնողներին, նրանց տարել է այն տունը, որտեղ նա անցյալ կյանքում ապրել է, տվել է իր «ամուսնու» անունը, իր «մահանալու» մանրամասները (Մահացել է ավտովթարից), որոնք էլ ճշտվել են. իրոք մանկիկի նկարագրած հասցեյում ապրող տղամարդու անունը ճիշտ էր, և նրա կինն էլ, ինչպես նկարագրել է մանկիկը, այդպես էլ մահացել է…
Իսկ դու ինչ կասես…![]()
1.Դատողություններ անում են բոլորը, սակայն քիչ են կշռադատողները:
2.Մենք հաճախ ներողամիտ ենք վերաբերվում նրանց, ովքեր բեռ են մեզ վրա, բայց մենք երբեք ներողամիտ չենք լինում նրանց նկատմամբ, ովքեր նեղվում են մեզանից:
Գրքի մեջ նման դեպքի մասին պատմվում է:
Հ.Գ. Հաճելի թեմայա, բայց քունս տանում ա:
И чтобы нас никто не разлучил,
Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс
Ռազմավարական խաղ Travian.ru
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ