Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
Էսօր մի տեքստ եմ հանդիպել, թեմային շատ համահունչ է, իմ կարծիքով, ու, անկախ նրանից, թե ինչ տեսակետ ունեք, հետաքրքիր է.

Երկվորյակների խոսակցությունը արգանդում

Երեխաներից մեկը հավատացյալ է, մյուսն՝ անհավատ։
– Դու հավատո՞ւմ ես ծննդաբերությունից հետո կյանքի գոյությանը,– հարցնում է անհավատը։
– Այո, իհարկե։ Բոլորի համար էլ պարզ է, որ ծննդաբերությունից հետո կյանք կա։ Մենք այստեղ ենք, որպեսզի ավելի ուժեղ դառնանք ու պատրաստ լինենք այն ամենին, ինչ սպասում է մեզ այնտեղ։
– Հիմարություն է այդ ամենը։ Ծննդաբերությունից հետո ոչ մի կյանք էլ չկա։ Դու կարո՞ղ ես պատկերացնել, թե ինչպիսին կարող է լինել այդ կյանքը։
– Մանրամասները չգիտեմ, բայց հավատում եմ, որ այնտեղ ավելի շատ լույս ու ուրախություն կա, և որ այնտեղ, օրինակ, մենք ինքներս կուտենք մեր բերանով։
– Ի՜նչ ցնդաբանություն... Անհնար է մենակ քայլել և ուտել։ Ծիծաղելի է։ Մենք ունենք պորտալար, որը մեզ սնում է։ Իսկ այնտեղից դեռ երբեք ոչ ոք չի վերադարձել։
– Ես վստահ եմ, որ դա հնարավոր է։ Պարզապես ամեն ինչ այլ կլինի։ Դա հնարավոր է պատկերացնել։
– Կյանքն ավարտվում է ծննդաբերությամբ։
– Ո՛Չ, Ո՛Չ։ Ես հաստատ չգիտեմ, ինչպիսին կլինի կյանքը ծննդաբերությունից հետո, բայց ամեն դեպքում մենք կտեսնենք մայրիկին, և նա հոգ կտանի մեր մասին։
– Մայրիկի՞ն։ Դու հավատո՞ւմ ես մայրիկի գոյությանը։ Եվ որտե՞ղ է նա։
– Նա ամենուր է, մեր շուրջը։ Մենք նրա մեջ ենք և նրա շնորհիվ ենք գոյատևում, ապրում և տեղաշարժվում։ Առանց նրա մենք ոչինչ ենք։
– Կատարյալ հիմարություն է։ Ես չեմ տեսել ոչ մի մայրիկի, ու դրա համար էլ ակնհայտ է, որ նա պարզապես գոյություն չունի։
– Ո՛չ, ո՛չ, համաձայն չեմ։ Չէ՞ որ երբեմն, երբ լռություն է տիրում, կարելի է լսել ու զգալ, թե ինչպես է նա շոյում մեր աշխարհը։ Ես հավատում եմ, որ մեր իսկական կյանքը սկսվելու է միայն ծննդաբերությունից հետո։

Աղբյուրը ՝ Artgeo–ի բլոգ
Սրա մասին ես գրել էի այս թեմայում , հավանաբար քչերն են կարդացել: Ուղակի կցված ֆայլով էի դրել, որովհետև ռուսերենով էր:
Մեջբերում Amina-ի խոսքերից Նայել գրառումը
«Կյանք մահից հետո» կարդացեք շատ լավնա /կարճա համել/:
Ինձ շատա դուր եկել երևի ձեզ էլ կգա
Հետո էլ հա ուզում էի բլոգումս դնել տենց հա մոռանում էի