Ես էլ եմ այսպես տրամաբանում: Բայց մի բան էլ:
Ես ուրախ եմ, որ մի օր մեռնելու եմ: Պատկերացնո՞ւմ եք, եթե անվերջ ապրեինք, ինչքան ձանձրալի կլիներ: Նման կլիներ մի խաղի, որտեղ ունես անվերջ կյանք ու ադրենալին չկա:
Ես մի ժամանակ ուզում էի հնարավորինս երկար ապրել, 100-300-700 տարի, որ տեսնեի՝ հետո ինչ եղավ: Բայց քանի որ հիմա ներքուստ համոզված եմ, որ էլի կծնվեմ ու կիմանամ, թե ինչ եղավ, հանգիստ ապրում եմ: Մի օր էլ կպատրաստվեմ մահվանը, կարծում եմ ուրախությամբ, ինչպես ամեն օր պառկում եմ քնելու՝ այն գիտակցումով, որ առավոտյան արթնանալու եմ:
Էջանիշներ