Մարդիկ երբ որ գտնվում են կյանքի ու մահվան սահմանագծին միշտ տեսնում են իրենց մահացած հարազատներին, խոսում են հետները ու դեռ մնացածների վրա էլ զարմանում են, որ չեն տեսնում: Այն, որ դա երևակայական չի համոզվել եմ, այսինքն ռեալ տեսնում են, դեռ ավելին շփվում են: Փաստորեն ստացվում է, որ հոգին անձև չէ, այն պահպանում է մարդու ֆիզիկական արտաքինը և պահպանում է ֆիզիկական կյանքի ինֆորմացիան:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Մահ................. այո վերջ է ամեն ինչի, ինչքան էլ մենք համոզում ենք մեզ , թե չէ երկնքում կյանք կա,միևնույն է .......................
Իսկ ինչպես բացատրել այն փաստը , որ որոշ մարդիկ իրենց նախորդ կյանքից բաներ են հիշում, ոմանք չափազանց շատ: Վերջերս նման մարդկանց մասին հաղորդում կար, մի երիտասարդ ասում էր, որ ինքը բրազիլուհի է եղել նախորդ կյանքում 1850 թվականի ծնված , ազատ խոսում էր պորտուգալերեն(ոչ մեկ չէր սովորեցրել), երգում էր հին երգեր տարբեր մեռած բարբառներով, հիշում էր իր անունը նախորդ կյանքի, վերցրել սեփականացրել էր ու ընդհանրապես կնոջ նման էր հագնվում: Եվս մեկ օրինակ մի հոգեբան էքստրասենսի հետ նման թեմայով զրույց տանելիս` կատակով հարցնում է, թե ի՞նչ է եղել նա նախորդ կյանքում, էքստրասենսը պատասխանում է ՝ որ գերմանացի գերցոգ է եղել, դե հոգեբանը կատակ ընդունելով, մի անգամ զրույցի է բռնվում մեկ ուրիշ ավելի հզոր
էքստրասենսի հետ՝ սա նույնպես նույն բանն է ասում ու նաև ասում է, թե որտեղ է ծնվել, որ տանը:
Հոգեբանի աչքերը թռնում են ճակատը, քանի որ հիշում է, որ տարիներ առաջ Գերմանիայի չգիտեմ որ քաղաքում կանգնած է եղել այն տան առաջ , որի մասին ասում էր էքստրասենսը ու տարօրինակ զգացում է ունեցել, չի կարողացել բացատրել, թե ինչու ամեն անգամ այդ տունը տեսնելիս իրեն վատ է զգացել:
Իմ սեփական օրինակը բերեմՇատ - շատ անգամներ տեսնում էի նույն երազը, թե ինչպես մի տղա՝ ոչ այդքան երիտասարդ , մութ սենյակում պառկած է անկողնում ՝ մահամերձ վիճակում, կողքը երկու ծեր մարդիկ էին՝ ամուսիներ, տղայի ծնողները, որոնք տղայի ձեռքը բռնած լուռ արտասվաում էին: Երկար բարակ չպատմեմ... Հետո տղան մահանում էր ու ամեն անգամ հենց մահանում էր, ես զարթնում էի ու 100%-անոց տպավորություն էր մոտս , որ այդ տղան ես եմ: Մի քանի հոգու պատմել եմ , ասել են նախորդ կյանքից հատված է եղել՝սեփական մահս
![]()
![]()
![]()
Чеширский КотЭ
Լեո ջան խոսքը ֆենոմենալ ինտելեկտուալ կարողությունների տեր մարդկանց մասին ա: Ոնց հասկանում եմ դու լավ չես ճանաչում Նիկոլո Տեսլային ու մեծն Էյնշտեյնին:
Որպես պրոլոգ խորհուրդ եմ տալիս գտնել ու կարդալ Ֆիլադելֆիայի էքսպերեմենտի մասին:
Իսկ մահվան նկատմամբ Տեսլայի վերաբերմունքը ու նրա ապրած կյանքը իրոք զարմանալու ու մտածելու տեղ ա տալիս: Երբ Տեսլային գտան իր հյուրանոցի համարում մահացած: Նա պարկած էր սպիտակ նասկիներով, ու թաղման սմոկինգով: Մարդը իր մահվան ժամը իմացել էր:
Ինչի՞ եմ էդ մարդկանց որպես չափման միավոր բերում: Որովհետև իրանք 1000 տարով առաջ են անցել իրենց ժամանակը ու մեզնից 1000 անգամ ավելի խորն են տեսել ու ըմբռնել տիեզերքը:
Իմ սուբիեկտիվ կարծիքով, որպեսզի հասկանանք ու՞ր ենք գնալու մահվանից հետո, պետք է նախ իմանանք թե որտեղից ենք եկել ծնվելուց առաջ:
Հեսա մի քիչ թեթևանամ մի քանի մտորում կգրեմ: Իմ ու ոչ միայն իմ մտորրումները կյանքի մասին: Կկարդաս, կքննարկենք ու երևի կհամոզվենք, որ ամեն ինչ այնքան էլ պարզ չի:
Վերջին խմբագրող՝ Ariadna: 01.07.2009, 14:48:
էսպես չի մնա
Տեսլային իրոք լավ չեմ ճանաչում, բայց Էյնշտեյնին (իսկ ավելի ճիշտ Այնշտայնին) մի քիչ ծանոթ եմ (նրա տեսությանը):
Համաձայն եմ, որ նրանք մեզնից 1000 տարով առաջ էին անցել ու 1000 անգամ ավելի խորն են տեսել ու ըմբռնել տիեզերը: Ու հենց էդ գիտակցության ու ըմռնման շնորհիվ էլ Էյնշտեյնը իր կյանքի մայրամուտին հասկացավ, որ ոչ մի բանում չի կարելի վստահ լինել, մինչև վերջ ոչինչ չի կարելի բացահայտել ու ճանաչել. «Ամեն ինչ հարաբերական է»: Եվ հետևաբար Աստված էլ չէր կարող նրա համար լինել պարզ, հասկանալի ու միժամանակ ընդունելի:
*e}|{uka* (01.07.2009)
Լեո ջան այո ամեն բան էլ հարաբերական է:
Եթե դու մտքերով հինգ տարի հետ գնաս, քո կյանքում կհանդիպես բաների, որ այդ ժամանակ երբ տեղի է ունեցել այդ բանը, դու դրան անվանում ես տվել, ասել էս սա շատ վատ բան է կամ հակառակը:
Իսկ հիմա երբ այդ նույն դեպքին «բանին» նայում էս հինգը տարվա հեռավորությունից հասկանում էս որ այդ «վատ» կոչեցիալ բանը պիտի տեղի ունենար, որովհետև դա առիթ էր հանդիսանալու մեկ այլ բանի համար, առանց որի չէր լինի արդեն «լավ» կոչվող «զուգադիպությունը» կամ «առիթը»:
Իրականում ամեն բան էլ հարաբերական է և չես կարող այդ պահին զանազանել դա վատ էր թե լավ:
Մենք մարդիկս ամեն բան դնում ենք լավ կամ վատ չափանիշի մեջ ու սկսում ենք վերլուծել դա լավ էր թե վատ, սակայն լավ կամ վատ բաներ չկան կան ընդհամենը տարբեր բաներ, ինչ թելադրում է մարդու ուղեղը դա էլ մարդը վերլուծում է, իսկ մեր ուղեղը ընդհամենը ծրագրավորված իլյուզիայի մեջ է:
Մի դեպք պատմեմ կրկին էքստրասենսի հետ կապված որը ցույց տվեցին հեռուստացույցով:
Էքստրասենսը քնցրեց մի մարդու և ասեց երբ արթնանաս աղջիկտ այս դահլիճում չի լինի:
Երբ արթնացրեցին, աղջիկը կանգնած էր իր դիմաց, սակայն նրա ուղեղը չեր տեսնում աղջկան և նա վստահ հայտարարում էր որ իր աղջիկը դահլիճում չի, բոլորը այդ թվում նաև աղջիկը ծիծաղում էին և մի տաս անգամ տարբեր առիթներ ստեղծեցին որ նա առնչվի, հարաբերվի իր աղջկա հետ, սակայն միևնույնն էր նա չճանաչեց աղջկան:
Հետո երբ նորից քնացրեցին և արթնացրին նա մի անգամից տեսավ իր դիմաց կանգնած աղջկան ու պնդում էր որ այն ժամանակ իր աղջիկը դահլիճում չէր:
Սա պատմեցի որ տեսնես թե մարդու ուղեղը ինչպիսի բան է, և ինչ իլյուզիաների մեջ կարող է ընկնել: Սա էլ էր հարաբերական՝ իր համար այդ «երևույթը» իր աղջիկը չկար, իսկ մնացած բոլորի համար կար, դրա համար միանշանակ պնդել թե դա հենց ադպես է ինչպես ինքներս ենք տեսնում և հասկանում ճիշտ չէ:
Կախված է ամեն մարդու ցանկությունից թե նա ինչքանով է հասկանում որ այս ամենը իլյուզիա է և փորձում է ազատվել ուղեղի ցուցադրած «իրականություն կոչվող այս երազից» և սկսել հասկանալ ճշմարիտ իրականությունը:
Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:
Լեո (01.07.2009)
հա,համարենք նախորդ կյանքը ճիշտ է,բայց ինչու՞
այդ նախորդ կյանքի զգացողությունը ու դրա հետ կապված հիշողությունները ոչ բոլորին են տրվում :
ճիշտն ասած այնքան էլ չեմ հավատում երազների իրական լինելուն:Երազները կապված են մարդու անգիտակցականի հետ կապված են այն ամենի հետ,որ մարդ չի կարող խոսքերով բացատրել ու ն կարագրել: Դա կապ չունի ինչ-որ երևակայելի "նախորդ կյանքերի" հետ:
Չեմ ասում,որ ճիշտ եմ,բայց եթե մի քիչ մտածենք...
բայց բնությունը հետաքրքիր բան է: Միշտ չէ,որ կարող ենք տրամաբանությամբ լուծել բոլոր անբացատրելի երևույթները:
Ինչ անենք,ոչինչ:
*e}|{uka*,բայց եթե դու ունես այն զգացողությունը,որ դա կարող է ճիշտ լինել,դու ես քո մտքի,գիտակցության ու քո զգացմունքների տերը:
Հա,մի բան էլ: Համարենք կա "նախորդ կյանք" հացկացություն: Ո՞ նց եք դա պատկերացնում:Այսինքն մարդու հոգին կարող է իր հարմարավետ տե՞ղը գտնել տարբեր մարմիններում :![]()
Վերջին խմբագրող՝ armena: 01.07.2009, 20:59:
Կտրուկ (01.07.2009)
յոգի (01.07.2009)
Մարդ եթե հավատ չունենա չի կարող ապրել, ես միայն ենթադրում եմ, որ ամեն ինչ հնարավոր է, միանշանակ մի բան ասել ու պնդելը ոչ մեկին ոչինչ չի տա, հա ես ինքս հավատում եմ ու վստահ եմ ու չեմ վախենում ասել էտ բառը, բայց օրինակներ չեմ բերի, ամեն մեկը թող մտածի այնպես ինչպես համարում է ճիշտ
Իսկ երազների ընդհանրապես ես էլ չեմ հավատում, բայց դա այդքան էլ երազ չէր, եթե մի քիչ խորանանք:
Հա մի բան էլ երազները կապված են մարդու անգիտակցականի հետ ասելը մի քիչ սխալ է , ավելի շուտ կապված են մարդու ենթագիտակցության հետ: Իսկ ենթագիտակցականից ամեն ինչ սպասելի է
![]()
Чеширский КотЭ
ըհը,ոչ թե անգիտակցական,այլ ենթագիտակցական...
ըհը:Եթե դու հավատում ես ու համոզված ես,դա արդեն լուրջ է: Լուրջ ասելով ի նկատի ունեմ դա քեզ համար կարևոր բան է ու դու իրոք հավատում ես դրա ճշմարիտ լինելուն:
Ինձ մոտ մի հարց առաջացավ: Այսինքն դու համաձա՞յն ես որ հոգին կարող է մտնել մի այլ մարմնի մեջ:![]()
Այո , այո, հոգիների քչություն ա անում, հավատում եմ ռենկարնացիային:
Հոգին չի մտնում մեկ այլ մարմնի մեջ, վախենալու բաներ մի ասա
, հոգին հետն ա ծնվում, այսինքն մեր մարմինը մեր հոգու սրվակն ա , նենց չի որ մեկը մահանում է հոգին գնում մտնում է մի այլ մարմնի մեջ, կամ ծննդատանը նստած սպասում ա, երբ ա ծննդաբերություննը ավարտվելու
Ընդհանրապես ես շատ բաների եմ հավատում, եթե հետաքրքիր է կարող եմ ծավալվել խոսանք :
![]()
Чеширский КотЭ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ