User Tag List

Նայել հարցման արդյունքները: Հավատու՞մ եք, որ մահից հետո կյանք կա

Քվեարկողներ
133. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո, հավատում եմ

    75 56.39%
  • Ոչ, չեմ հավատում

    34 25.56%
  • Չեմ կարող պատասխանել

    24 18.05%
Էջ 1 67-ից 123451151 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 991 հատից

Թեմա: Մահ... իսկ հետո՞

  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    12,020
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    19 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զարմացած Մահ... իսկ հետո՞

    Հավատու՞մ եք, որ մահից անդին ինչ-որ բան կա, թե՞ համարում եք, որ մահը վերջն է ամեն ինչի։ Անկասկած, ամեն մեկն էլ իրեն գոնե մի անգամ այս հարցը տված կլինի, բայց շատերը, որոշ ժամանակ դրա մասին մտածելոուց հետո, հաճախ պատասխան չգտնելով, թողնում են այդ միտքը և այդպես էլ մնում անորոշ վիճակում՝ ստիպված հաշտվելով նորին մեծություն Անխուսափելիի հետ...

    Ժամանակակից բժշկության մեջ (ամենահին ոչ միստիկական) կա մի ախտանիշ, որն անվանվում է ֆրանսերեն «դեժա վյու» բառերով։ Դա մի հոգեվիճակ է, երբ մարդուն թվում է, թե ներկայիս զգացողությունը ճշգրտորեն տեղի է ունեցել անցյալում։ «Դեժա վյու», մի զգացողություն, որ ներկայումս դիտված ամեն ինչը (մարդիկ, իրադարձություններ, իրավիճակներ) արդեն դիտվել է անցյալում։ Հոգեկան հիվանդության ախտանիշների շարքին են դասվում նաև «դեժա անտանդյո»՝ արդեն լսած, և «դեժա էպրովե»՝ արդեն զգացած, ախտանիշները։Հավանաբար շատերը, բնականոն կյանքում հոգեպես առողջ լինելով, ունեցել են նման զգացողություններ՝ զարմանալով դրանց պայծառության ու արժանահավատության վրա։

    Արտասահմանում կատարած հարցումները ցույց են տալիս, որ մարդկանց երկու երրորդն ունեցել է այդ զգացողությունները։
    Հիմնվելով բազմաթիվ գիտափորձերի արդյունքների, ինչպես նաև զանազան փաստերի վրա՝ այժմ արդեն կարելի է վստահաբար պնդել հոգու գոյության մասին, այն մասին, որ կյանքը չի սկսվում ծնունդով և չի ավարտվում մահով։ Այսինքն՝ խոսքը վերամարմնավորումների շղթայի՝ անոչնչանալի թաղանթի մշտական նորացման մասին է։ Այդ մասին նախկինում խոսել են նաև ճանաչված հեղինակությունները։ Օրինակ, Վոլտերը նշել է. «Երկու անգամ ծնվելն ավելի զարմանալի չէ, քան մեկ անգամը. բնության մեջ ամեն ինչ ենթարկված է վերածննդի օրենքին»։ Կամ, Ա. Էյնշտեյնն ասել է. «Գիտությունը չի կարող բացարձակ հավաստի փաստարկներ բերել հավերժական վերադարձի գաղափարի դեմ»։

    Վերամարմնավորման տեսությունը հստակ հիմնավորում է ստանում հատկապես այն սեանսների ժամանակ, որոնք իրականանում են մարդուն քնի և արթնության միջև գտնվող վիճակի մեջ ընկղմելու մեթոդով, որ առանձնակի դրսևորվում է ինտուիցիան։ Այդ ժամանակ մարդն ընկալում է իրականությունը, միաժամանակ նրա գիտակցության մեջ հայտնվում են անցյալի նույնքան վառ տեսարաններ։
    Մարմնավորումների միջև ընկած ժամանակահատվածում հոգևոր աշխարհում անձի գտնվելը կախված է երկրային կյանքի արդյունքներից, երբ ամեն մի արարք կամ միտք պայմանավորում է կոնկրետ հետևանքները (պատճառահետևանքային օրենք)։ Բնության մեջ չկան պարգևներ կամ պատիժներ, գոյություն ունի միայն պատճառ և հետևանք։ Հանճարները կամ գերշնորհալի երեխաները ոչ թե աստվածային շնորհների օրինակ են, այլ նախորդ կյանքում համառ աշխատանքի արդյունք։ Այս կյանքում հանդիպող բոլոր հանգամանքները առանց բացառության մեր նախկին գործողությունների արդյունք են, այսինքն՝ մենք ապրում ենք այնպիսի պայմաններում, որոնք ինքներս ենք նախապատրաստել։ Իրենց հերթին մեր ներկայիս արարքները ձևավորում են ապագա կյանքի պայմանները։

    Վերամարմնավորման գաղափարի գիտակցումը, բացի արտասովոր լինելուց, օգնում է մարդուն բուժվել ներկա կյանքի ախտերից, հատկապես նևրոզներից, ֆոբիաներից։ Ահա ասվածը հաստատող մի դեպք։ Քառասունհինգամյա մի ճարտարագետ անբացատրելի վախ էր զգում և ցավեր՝ մեջքի շրջանում, եթե նրա հետևից գնում էին 2-3 մարդ։ Ռեգրեսիայի ժամանակ (նախորդ կյանքի մեջ ընկղմվելը և վերհիշելը) նա տեսավ, որ ինչ-որ ժամանակ սպանվել է մեջքին արձակած կրակոցից։ Այնտեղ, ուր մխրճվել էր գնդակը, նա խալ ուներ։ Բացատրական զրույցից հետո վախն անհետացավ։

    Հիշենք 70-ական թվականների սենսացիան։ Արևմտյան Բեռլինում ապրող տասներկուամյա Էլենա Մարկարդը, ծանր հարվածից հետո գիտակցության գալով, սկսել է խոսել անթերի իտալերեն, որին նախկինում չէր տիրապետում։ Ընդ որում՝ աղջիկը պնդում էր, որ իր անունը Ռոզետա Կաստելյանի է, ծնվել է Իտալիայում, 1887 թ., մահացել է 1917 թ.։ Երբաղջկան տարել են այն տունը, որի հասցեն նա նշել էր, դուռը բացել է վաղուց մահացած Ռոզետայի դուստրը։ Էլենան, ճանաչելով նրան, ասել է. «Ահա իմ դուստր Ֆրանսան»։

    Ահա մեկ այլ հետաքրքիր պատմություն։ Տիտու անունով մի տղա սկսել է պնդել, թե իր անունը Սուրեժ Վարմա է, ունի կին՝ Ումա անունով, և երկու երեխա։ Իբր ինքը Ագրայի խանութներից մեկի տերն է։ Վախեցած ծնողները երեխային վերցնում են և գնում Ագրա, և պարզվում է, որ այդ քաղաքում իսկապես ապրել էր ոմն Վարմա, որը հինգ տարի առաջ իր խանութի առջև սպանվել էր գլխին արձակված կրակոցներից։ Հանգուցյալի այրին որոշում է հանդիպել այդ տարօրինակ տղային և երեխաների հետ միասին գնում է նրա մոտ։ Տղան երեխաներին էլ է ճանաչում, ասում նրանց անունները, ինչպես նաև նշում այնպիսի մանրուքներ, որոնք կարող էին իմանալ միայն այրին և ինքը՝ հանգուցյալը։ Այն տեղերում, որտեղ սպանվածի վերքերն էին եղել, Տիտուն խալեր ուներ, իսկ գնդակի ելքի տեղում՝ սպիներ։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 03.08.2006, 21:22:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (25.06.2013), Ափրիկյան (01.06.2014)

  3. #2
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,142
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մահ... իսկ հետո՞

    Մեջբերում Uluana-ի խոսքերից
    Ժամանակակից բժշկության մեջ (ամենահին ոչ միստիկական) կա մի ախտանիշ, որն անվանվում է ֆրանսերեն «դեժա վյու» բառերով։ Դա մի հոգեվիճակ է, երբ մարդուն թվում է, թե ներկայիս զգացողությունը ճշգրտորեն տեղի է ունեցել անցյալում։ «Դեժա վյու», մի զգացողություն, որ ներկայումս դիտված ամեն ինչը (մարդիկ, իրադարձություններ, իրավիճակներ) արդեն դիտվել է անցյալում։ Հոգեկան հիվանդության ախտանիշների շարքին են դասվում նաև «դեժա անտանդյո»՝ արդեն լսած, և «դեժա էպրովե»՝ արդեն զգացած, ախտանիշները։Հավանաբար շատերը, բնականոն կյանքում հոգեպես առողջ լինելով, ունեցել են նման զգացողություններ՝ զարմանալով դրանց պայծառության ու արժանահավատության վրա։

    Արտասահմանում կատարած հարցումները ցույց են տալիս, որ մարդկանց երկու երրորդն ունեցել է այդ զգացողությունները։
    Ես բոլոր թվարկված զգացողություններն հաճախ ունենում եմ։ Կարողա՞ հոգեկան հիվանդ եմ ։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    bari hoki (06.01.2010), Sambitbaba (25.06.2013)

  5. #3
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մահ... իսկ հետո՞

    Մահից հետո... քանի ամիս է մտածում, մտածում եմ, այդպես էլ պատասխանը չեմ քտնում, թե ինչ ը, բայց համոզված եմ, որ մի հետաքրքիր կյանք է մեզ սպասվում մահից հետո...
    Մեջբերում Uluana-ի խոսքերից
    Հոգեկան հիվանդության ախտանիշների շարքին են դասվում նաև «դեժա անտանդյո»՝ արդեն լսած, և «դեժա էպրովե»՝ արդեն զգացած, ախտանիշները։Հավանաբար շատերը, բնականոն կյանքում հոգեպես առողջ լինելով, ունեցել են նման զգացողություններ՝ զարմանալով դրանց պայծառության ու արժանահավատության վրա։
    Վայ այնքան եմ վախենում, որ ինձ մոտ սկսվում են այդ բոլոր "դե-ժա"ները... Բայց մեկ է, չեմ հավատում էրկրորդ կյանքին...Միգուցե այդ երեխայի նման բացառությոններ լինում րն (առանց բացատրությունների), բայց անձամբ ես գիտեմ, որ ապրում եմ այսօր, որ չեմ հիշում ինձ ո'չ Հին Չինաստանում, ո'չ Հռոմում, ո'չ Հայաստանում, երբևէ չէմ ապրել նախնադարյան կամ միջնադարյան ժամանակներում. Չգիտեմ, բայց կարծում եմ, որ մի քանի կյանքերի գաղափարե պարզապես մարդկանց օգնում է պահպանել նորից վերածնվելու հույսը... Ոչ ոք չգիտի, թե իրեն մահից հետո ինչ է սպասում, այդ պատճառով յուրաքանչյուրը վերածնման, հարատևման իր վարկածն է առաջադրում...
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  6. #4
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,142
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մահ... իսկ հետո՞

    Իմ կարծիքով կյանքի շատ կարևոր հարցեր, որոնք անպատասխան են մնում վերամարմնավորումը մերժելու դեպքում, այն ընդունելու դեպքում շատ բնական ու հասկանալի են դառնում։
    Իսկ ինչ վերաբերում է ապրած նախկին կյանքերը չհիշելուն, ապա կասեմ հետևյալը։
    Մեզ համար հաճախ ծանր է հիշելը նույնիսկ այս կյանքի որոշ դեպքեր։ Պատկերացնու՞մ էք, թե ինչքան ծանր կլիներ, եթե մենք հիշեինք մեր նախկին մարմնավորումների ժամանակ ապրած սարսափելի իրողությունները։ Առավել ևս, եթե հաշվի առնենք, որ մենք ժամանակի ընթացքում կատարելագործվում ենք, հետևաբար նախկինում շատ ավելի անկատար ենք եղել և նախկին կյանքերում շատ ահավոր սխալներ ենք արել, որոնց հիշելը հիմա շատ ծանր կլիներ։ Եվ երբ որ ի վիճակի լինենք դիմանալ անցյալի հուշերի ծանրությանը և կարողանանք դրանցից դասեր քաղել, համոզված եմ, որ կսկսենք քիչ-քիչ հիշել մեր անցյալ կյանքերը։ Իսկ քանի դեռ անցյալի հուշերը խանգարում են մեզ ապրել այսօրվա կյանքով, մենք չենք հիշում դրանք։ Դա մարդու մեջ դրված բնական պաշտպանական մեխանիզմ է։
    Ի դեպ, հոգեբանները կարող են հաստատել, որ ծանր ստրեսներ ունեցած մարդիկ ևս հաճախ բացարձակապես մոռանում են անցյալը (նկատի ունեմ այս կյանքում տեղի ունեցածը)։ Այստեղ ևս միևնույն պաշտպանական մեխանիզմն է գործում։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (25.06.2013), Խաչիկ-Ապեր (02.07.2010)

  8. #5
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մահ... իսկ հետո՞

    Ինչպես բոլորը, ես էլ եմ ունենում նման զգացողություն...բայց ես լսել եմ դրա մեկ այլ բացատրություն. ինչպես գիտեք , մարդը օգտագործում է իր ուղեղի միայն 10-15 տոկոսը: ասում են յուրաքանչյուրն օժտված է ապագան գուշակելու կարողությամբ: Այսինքն , նրանց ասելով , մենք բոլորս տեպելատներ ենք : Բայց ինչպես ամեն ինչ, սա էլ տարբեր մարդկանց մոտ տարբեր չափով է զարգացած: Այսպիսով , երբ մարդուն ծանոթ է թվում իրավիճակը , իրականում նա դա կանխագուշակել է, ոմանք էլ ասում են տեսել է երազում , միգուցե դա էլ է տելեպատիայի մի տեսակ ... , ու երբ արդեն գալիս է այդ պահը, նրան թվում է, թե նա եղել է արդեն այդ իրավիճակում...
    ինչ վերաբերում է հարցին կա թե չէ... անկեղծ ասած , չգիտեմ...
    ես հավատում եմ Մեծ Ուժի գոյությանը ` Աստծուն , և նրան, որ բացի նյութականից կա նաև հոգևորը...բայց ինչ տեսք ունի դա, չեմ կարող ասել, քան որ միանշանակ չգիտեմ...

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (25.06.2013)

  10. #6
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    25,144
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    69 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Մահ... իսկ հետո՞

    Ուզում եք սպանեք, բայց ես մեկ է հոգու գոյության (այսինքն մի քանի կյանք ապրելու գաղափարը) ու «դեժա վյու»-ի կապը չտեսա ու չհհասկացա: Եթե անգամ մեր այսօրվա կյանքում կատարվածը կախված է նրանից, թե ի՞նչ ենք արել նախորդ կյանքում, ես իմ նոր տեսածը այդ նախկին կյանքում ոչ տեսած պետք է լինեի, ոչ էլ պատկերացրած:

    Տեսած կարող էի լինել միայն այն դեպքում, եթե բոլոր կյանքերը ճշգրտորեն համընկնում են իրար, իսկ դա հետաքրքիր չէ, անգամ ձանձրալի է:

    Իսկ եթե նախորդ կյանքում պատկերացրել եմ այդ պահը, ուրեմն հիմա էլ պետք է պատկերացնեմ, թե հաջորդ կյանքում հետս ինչ է լինելու: Իսկ այդպիսի պատկերացում չունեմ:

    Այդ «դեժա վյու» կոչված իրավիճակները ես էլ եմ շատ ունեցել, հետևաբար չեմ կարող ու չեմ հերքում դրա գոյությունը: Չեմ կարող ոչ հերքել, ոչ էլ հաստատել հոգու գոյության ու մի քանի կյանք ունենալու փաստը: Ես պարզապես չեմ կարողանում հասկանամ, թե այդ ի՞նչ կապի մասին է խոսքը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (21.01.2012), Ավետիք (09.03.2012)

  12. #7
    Անձրևի խենթ սիրահար Narinfinity-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.04.2006
    Հասցե
    Կիլիկիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    394
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Re. Մահ... իսկ հետո՞

    Մեջբերում Uluana-ի խոսքերից
    Հավատու՞մ եք, որ մահից անդին ինչ-որ բան կա, թե՞ համարում եք, որ մահը վերջն է ամեն ինչի։ Անկասկած, ամեն մեկն էլ իրեն գոնե մի անգամ այս հարցը տված կլինի, բայց շատերը, որոշ ժամանակ դրա մասին մտածելոուց հետո, հաճախ պատասխան չգտնելով, թողնում են այդ միտքը և այդպես էլ մնում անորոշ վիճակում՝ ստիպված հաշտվելով նորին մեծություն Անխուսափելիի հետ...
    Համարում եմ , որ մահը դա հերթական ավարտն է , որին հաջորդում է հերթական սկիզբը ...
    Մենք գիտենք "ամեն ինչ" , կախված ,թե մեզ և աշխարհը որքանով ենք ճանաչում, բայց և "ոչինչ" չգիտենք , քանի որ մենք շատ կարճ ենք ապրում , և շատ էլ մոռանում ...

    Այո , մահը դա հենց վերջն է , որ կա , և անխուսափելի , բայց սկիզբն է շատ սպասված , դժվար միշտ սկսվող ...

  13. #8
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Գրառումներ
    797
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մահ... իսկ հետո՞

    Մռայլ թեմա ա, միքիչ ցրվենք

    Մահ... իսկ հետո՞
    Լավագույն դեպքում պուլպուլակ` փորագրված ջերմ ու ափսոսանքով լի խոսքերով
    Վերջին խմբագրող՝ NetX: 27.04.2006, 01:56:

  14. #9
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մահ... իսկ հետո՞

    Կարծում եմ, "մարմինը"` դա զուտ ֆիզիկական կաղապար է (форма), որը կարող է լինել կամ չլինել, իսկ այ թե ինչն է աշխատացնում այդ "ֆորման"` այ դա արդեն ոչ ոք ի վիճակի չի ընկալել, քանի որ ընդանրապես կիմաստազրկվի մարդկային "կյանք"-ի գաղափարը:

  15. #10
    Արգելափակված Գեվորգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    200
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մահ... իսկ հետո՞

    Ժողովուդ ինչ որ մեկը լսել է ԿԱԲԱԼԱ / չգիտեմ ճիշտ՞ ա ուղղագրությունը/ գիտության մասին; ԴԱ ոչ թե կրոն է այլ գիտություն , 21-րդ դարի Ֆիզիկա,
    ՇԱՏ հետաքրքիր է,
    այս թեմայով ԲՈԼՈՐ հարցերի պատասխանները տալիս է: Կարծեմ Հայաստանում այդ ուսմունքը չկա :

  16. #11
    Սկսնակ անդամ Tigran-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    ք.Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    31
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մահ... իսկ հետո՞

    Այ ժողովուրդ ջան , ես զարմանում եմ, հիմա դուք քրիստոնյա եք, թե <<բուդդա>>-իստ, կամ ուրիշ <<աստվածներին>> հավատացող: Ինչի համար եք ձեզ տանջում, վերցրեք Աստվծաշունչ և կարդացեք, այնտեղ շատ լավ բացատրում է, որ մարդ ապրում է մեկ անգամ և դրանից հետո դատաստան` Աստված դատելու է և՛ կենդանի մնացծներին և՛ մեռելներին: Սաղմոսներում գրված է, որ երբ Աստված վերցնում է մարդու հոգին, նա մեռնում է: Եվ ժամանակ է գալու, որ մեռելները հարություն են առնելու և դատից հետո ոմանք գնալու են հավիտենական կյանք, ոմանք հավիտենական տանջանք: Ինչի՞ համար ենք նշում Սուրբ Զատիկ` տոնելով Քրիստոսի հարությունը:Ասում եմ հարություն, որովհետև, եթե չենք հավատում վերը գրվածին, հարությանն էլ չենք հավատա: Գրված է. <<Եթե մեռելները հարություն չեն առնում, ուրեմն Քրիստոս էլ հարություն չի առել: Եվ եթե Քրստոս հարություն չի առել, ձեր հավատքը իզուր է և դեռ ձեր մեղքերի մեջ եք: Նույնպես էլ Քրիստոսով ննջողներն էլ կորսված են: Եթե միայն այս կյանքի համար ենք մեր հույսը դնում Քրիստոսի վրա, մենք բոլոր մարդկանցից ավելի խղճալի ենք Ա Կորնթացիների 15:16-19 >>: Միթե այն մարդիկ, որոնք Քրիստոսի համար իրենց կյանքն են դրել մնացել են միայն հուշ, կամ ինչպես Network.am-ն է ասում` պուլպուլակ:
    Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի
    Վերջին խմբագրող՝ Tigran: 28.04.2006, 12:01:

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ավետիք (09.03.2012), Արծիվ (27.10.2009)

  18. #12
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,060
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մահ... իսկ հետո՞

    Մեջբերում Tigran-ի խոսքերից
    Այ ժողովուրդ ջան , ես զարմանում եմ, հիմա դուք քրիստոնյա եք, թե <<բուդդա>>-իստ, կամ ուրիշ <<աստվածներին>> հավատացող: Ինչի համար եք ձեզ տանջում, վերցրեք Աստվծաշունչ և կարդացեք, այնտեղ շատ լավ բացատրում է, որ մարդ ապրում է մեկ անգամ և դրանից հետո դատաստան` Աստված դատելու է և՛ կենդանի մնացծներին և՛ մեռելներին: Սաղմոսներում գրված է, որ երբ Աստված վերցնում է մարդու հոգին, նա մեռնում է: Եվ ժամանակ է գալու, որ մեռելները հարություն են առնելու և դատից հետո ոմանք գնալու են հավիտենական կյանք, ոմանք հավիտենական տանջանք: Ինչի՞ համար ենք նշում Սուրբ Զատիկ` տոնելով Քրիստոսի հարությունը:Ասում եմ հարություն, որովհետև, եթե չենք հավատում վերը գրվածին, հարությանն էլ չենք հավատա: Գրված է. <<Եթե մեռելները հարություն չեն առնում, ուրեմն Քրիստոս էլ հարություն չի առել: Եվ եթե Քրստոս հարություն չի առել, ձեր հավատքը իզուր է և դեռ ձեր մեղքերի մեջ եք: Նույնպես էլ Քրիստոսով ննջողներն էլ կորսված են: Եթե միայն այս կյանքի համար ենք մեր հույսը դնում Քրիստոսի վրա, մենք բոլոր մարդկանցից ավելի խղճալի ենք Ա Կորնթացիների 15:16-19 >>: Միթե այն մարդիկ, որոնք Քրիստոսի համար իրենց կյանքն են դրել մնացել են միայն հուշ, կամ ինչպես Network.am-ն է ասում` պուլպուլակ:
    Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի
    Լիովին համաձայն եմ:

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ավետիք (09.03.2012), Արծիվ (27.10.2009)

  20. #13
    Մշտական անդամ Սահակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    39
    Գրառումներ
    477
    Բլոգի գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մահ... իսկ հետո՞

    Մեջբերում ԳԵՎՈՐԳ-ի խոսքերից
    Ժողովուդ ինչ որ մեկը լսել է ԿԱԲԱԼԱ / չգիտեմ ճիշտ՞ ա ուղղագրությունը/ գիտության մասին; ԴԱ ոչ թե կրոն է այլ գիտություն , 21-րդ դարի Ֆիզիկա,
    ՇԱՏ հետաքրքիր է, այս թեմայով ԲՈԼՈՐ հարցերի պատասխանները տալիս է:
    Կաբալան ֆիզիկայի հետ ոչ մի կապ չունի։ Կաբալան հին հրեական առասպելագիտություն է (mysticism)։ Այլ խոսքերով՝ հիմարություն։
    Մեջբերում ԳԵՎՈՐԳ-ի խոսքերից
    Կարծեմ Հայաստանում այդ ուսմունքը չկա :
    Շատ լավ է որ չկա։

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ավետիք (09.03.2012), Ափրիկյան (01.06.2014)

  22. #14
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    12,020
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    19 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մահ... իսկ հետո՞

    Մեջբերում Tigran-ի խոսքերից
    Այ ժողովուրդ ջան , ես զարմանում եմ, հիմա դուք քրիստոնյա եք, թե <<բուդդա>>-իստ, կամ ուրիշ <<աստվածներին>> հավատացող: Ինչի համար եք ձեզ տանջում, վերցրեք Աստվծաշունչ և կարդացեք, այնտեղ շատ լավ բացատրում է, որ մարդ ապրում է մեկ անգամ...
    Իսկ ինչո՞վ ես համոզված, որ Աստվածաշնչում գրված ամեն ինչ ճիշտ է։ Ճշմարտություններ, իհարկե, շատ կան, բայց դա դեռ չի նշանակում, որ այնտեղ գրված ամեն ինչ պետք է հալած յուղի տեղ ընդունել։ Վերջիվերջո, այդ գիրքը ժամանակի ընթացքում բազմաթիվ թարգմանությունների ու, աստված գիտե, թե ինչ աղավաղումների է ենթարկվել մինչև մեզ հասնելը, որի հետևանքով հիմա դրանում նաև շատ են հակասությունները։ Հոգու վերամարմնավորման գաղափարը, որքան գիտեմ, ի սկզբանե եղել է Աստվածաշնչում, բայց հետո ինչ-ինչ պատճառներով դուրս է մղվել...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Խաչիկ-Ապեր (02.07.2010)

  24. #15
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,142
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մահ... իսկ հետո՞

    Մեջբերում Սահակ-ի խոսքերից
    Կաբալան ֆիզիկայի հետ ոչ մի կապ չունի։ Կաբալան հին հրեական առասպելագիտություն է (mysticism)։ Այլ խոսքերով՝ հիմարություն։
    Ճիշտն ասած՝ ես Կաբալաի մասին գաղափար չունեմ, հետևաբար չեմ կարող որևէ գնահատական տալ։ Բայց միստիցիզմ բառի հայերեն այլ թարգմանություն գիտեմ՝ գաղտնագիտություն։ Չգիտեմ, թե ինչը հիմարություն որակեցիք՝ Կաբալան, թե ընդհանրապես միստիցիզմը, բայց եթե որակումը վերաբերում էր միստիցիզմին ապա ասեմ, որ եթե ինչ-որ բան չենք հասկանում (ուշադրություն դարձնեք միստիցիզմ բառի թարգմանության իմ իմացած տարբերակի վրա՝ գաղտնագիտություն), ապա չարժե դրան անմիջապես հիմարություն պիտակել։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  25. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (17.08.2012), VisTolog (21.03.2010), Խաչիկ-Ապեր (02.07.2010)

Էջ 1 67-ից 123451151 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հոգեվարքից հետո (օրագիր)
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 1155
    Վերջինը: 02.12.2019, 02:30
  2. 2012 և հետո
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 85
    Վերջինը: 16.07.2014, 19:31
  3. Ակումբը 40 տարի հետո
    Հեղինակ՝ Moon, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 220
    Վերջինը: 05.01.2014, 14:27
  4. Անդրանիկ Մարգարյանից հետո...
    Հեղինակ՝ P.S., բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 28.03.2007, 11:10

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •