User Tag List

Էջ 1 6-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 85 հատից

Թեմա: Նախագահության թեկնածու Վահան Հովհաննիսյան

  1. #1
    Սկսնակ անդամ Ռիժ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.02.2008
    Տարիք
    38
    Գրառումներ
    25
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Նախագահության թեկնածու Վահան Հովհաննիսյան

    Երեկ երեկոյան մեր հին ընկեր Վահանը հեռուստացույցով (Հ2-ով) հայտարարեց, որ հենց ընտրվի նախագահ, Ադրբեջանի հետ Ղարաբաղի բանակցություններում, ի ցույց համայն աշխարհի, առաջարկելու է Ադրբեջանին, որ Հայաստանը և Ադրբեջանը ընդունեն ինչ-որ պակտ - միմյանց վրա չհարձակվելու մասին: Դրանից հետո նոր կարելի է փոխզիջումների մասին խոսել:
    Իմ կարծիքով սա շատ սխալ քայլ է:
    Բացատրեմ թե ինչու: Սա նշանակում է կանգնեցնել Ադրբեջանին երկընտրանքի առաջ, որը կարող է վերջինս օգտագործել աշխարհի առջև որպես "իրեն տուպիկ քցել" (ի դեպ, Ադրբեջանին ավելի լավ է հաջողվում ի ցույց աշխարհի հայտարարություններ անելը), և կարող է հենց հարձակվել Հայաստանի վրա: Ինչ է նշանակում "Արի չհարձակվենք", միթե վերջին 10 տարում հարձակվել ենք? Եթե ուղեղումդ այդպիսի միտք է ծագել, ուրեմն հարձակվել ես, դե կեր:
    Առանց այդ էլ հիմա աշխարհում մեր վարկանիշը հայտնի է այդ պատերազմում որպես հարձակվող ժողովուրդ, ինչ կարիք կա դա նորից ապացուցել:
    Մյուս կողմից` տրամաբանորեն` հաշտություն խնդրում է կամ նա, ով զգում է որ թույլ է, կամ նա, ով այդ քայլով նախապատրաստվում է հարձակման: Երկու դեպքում էլ Ադրբեջանին ձեռնտու է հարձակվելը:
    Չգիտեմ ինչպես ստացվել արգումենտին առարկելը, եթե հարցեր կան, խնդրեմ, ավելի կմանրամասնեմ կարծիքս:
    Շնորհակալություն:
    Տարորինակ մարդ արարած...

    http://www.travian.ru/?uc=ru7_32972
    Meet you there.

  2. #2
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահական ընտրություններ - 2008

    Մեջբերում Ռիժ-ի խոսքերից Նայել գրառումը

    Համաձայն եմ, բայց կա նաև հարցի մյուս կողմը: Այսօր ադրբեջանը պատրաստ չէ մեզ հաղթելու և հույս ունի դա անել ավելի ուժեղանալով ասենք 10 տարուց, իսկ բանակցությունները ընդամենը ժամանակ շահելու համար են: Ես դա պնդում եմ ելնելով այն փաստից, որ ադրբեջանում պետական մակարդակով ատելություն ու թշնամանք է սերմանվում հայերի հանդեպ՝ եթե նրանք մտադրություն ունենային փոխզիջումների գնալ, կփորձեին նաև հանրությանը պատրաստել դրան: Եթե նայենք այս անկյան տակ, միգուցե Վահանի առաջարկած այդ դիվանագիտական «տրյուկը» հիմնավորված է:

  3. #3
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Նախագահության թեկնածու Վահան Հովհաննիսյան

    Չեմ հիշում արդեն արտահայտվել եմ թե ոչ:
    Ես անիմաստ եմ համարում ընտրել Վահան Հովհաննիսյանին, բացառելով Սերժ Սարգսյանին, հաշվի առնելով վերջիններիս բարեկամական հարաբերությունները:
    Ի դեպ, շաբաթ օրը զրուցում էի դաշնակցության անդամների հետ և հարցրեցի թե ինչքանով էր ճիշտ Արմենի փոխարեն Վահանի թեկնածության առաջադրումը:
    Պատասխան չստացա, և, նրանց խոսակցությունից փախնելուց, ենթադրեցի, որ զրուցակիցներս էլ հիացած չեն իրենց թեկնածուով:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  4. #4
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահության թեկնածու Վահան Հովհաննիսյան

    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը

    Մեկը գրել էր, որ Սերժն ու Վահանը խնամիներ են, բայց կարծեմ դու չէիր: Իսկ դա հաստա՞տ տեղեկություն է, ինֆորմացիայի աղբյուրը կարո՞ղ ես նշել: Եվ բացի այդ, Վահանը ինքնաառաջադրված թեկնածու չէ և նրա հիմնական քաղաքական կուրսը որոշում է ՀՅԴ-ն, ոչ թե իր բարեկամները:

  5. #5
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Նախագահության թեկնածու Վահան Հովհաննիսյան

    http://www.iravunk.com/arm/Myus/karevor%2018.01.08.html

    ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԱՌԱՋՆՈՐԴՎՈՒՄ ԽՆԱՄԻԱԿԱՆ ԿԱՊԵՐՈՎ՚

    ՀՀ նախագահի ընտրությունները որոշակի առումով այնքան եզակի են, որ առաջադրված ինը թեկնածուներից երկուսը, միաժամանակ, ե°ւ իշխանության ներկայացուցիչ են, ե°ւ հանդես են գալիս որպես մրցակից թեկնածուներ, ե°ւ միմյանց կապող եւս մեկ հանգամանք ունեն` խնամիներ են: Խոսքը, անշուշտ, նախագահի թեկնածուներ Սերժ Սարգսյանի եւ Վահան Հովհաննիսյանի մասին է:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  6. #6
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահության թեկնածու Վահան Հովհաննիսյան

    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    http://www.iravunk.com/arm/Myus/karevor%2018.01.08.html

    ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԱՌԱՋՆՈՐԴՎՈՒՄ ԽՆԱՄԻԱԿԱՆ ԿԱՊԵՐՈՎ՚

    ՀՀ նախագահի ընտրությունները որոշակի առումով այնքան եզակի են, որ առաջադրված ինը թեկնածուներից երկուսը, միաժամանակ, ե°ւ իշխանության ներկայացուցիչ են, ե°ւ հանդես են գալիս որպես մրցակից թեկնածուներ, ե°ւ միմյանց կապող եւս մեկ հանգամանք ունեն` խնամիներ են: Խոսքը, անշուշտ, նախագահի թեկնածուներ Սերժ Սարգսյանի եւ Վահան Հովհաննիսյանի մասին է:
    Շնորհակալություն Աթեիստ ջան, փաստորեն իսկապես խնամիներ են: Հոդվածն էլ հետաքրքիր էր ընդհանուր առմամբ:

  7. #7
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Նախագահության թեկնածու Վահան Հովհաննիսյան

    Իսկ ի՞նչպես անդրադարձավ վերջին փաստը քո կարծիքի վրա:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  8. #8
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահության թեկնածու Վահան Հովհաննիսյան

    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ի՞նչպես անդրադարձավ վերջին փաստը քո կարծիքի վրա:
    Ընկա մտորումների մեջ Իրականում ես համակրում եմ ՀՅԴ-ին, որպես քաղաքական ուժ, բայց այս ընտրություններում (անկախ վերջին փաստից) քվեարկելու եմ այլ թեկնածուի օգտին:
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 05.02.2008, 11:34:

  9. #9
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահության թեկնածու Վահան Հովհաննիսյան

    Մեջբերում Ռիժ-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեկ երեկոյան մեր հին ընկեր Վահանը հեռուստացույցով (Հ2-ով) հայտարարեց, որ հենց ընտրվի նախագահ, Ադրբեջանի հետ Ղարաբաղի բանակցություններում, ի ցույց համայն աշխարհի, առաջարկելու է Ադրբեջանին, որ Հայաստանը և Ադրբեջանը ընդունեն ինչ-որ պակտ - միմյանց վրա չհարձակվելու մասին: Դրանից հետո նոր կարելի է փոխզիջումների մասին խոսել:
    Իմ կարծիքով սա շատ սխալ քայլ է:
    Բացատրեմ թե ինչու: Սա նշանակում է կանգնեցնել Ադրբեջանին երկընտրանքի առաջ, որը կարող է վերջինս օգտագործել աշխարհի առջև որպես "իրեն տուպիկ քցել" (ի դեպ, Ադրբեջանին ավելի լավ է հաջողվում ի ցույց աշխարհի հայտարարություններ անելը), և կարող է հենց հարձակվել Հայաստանի վրա: Ինչ է նշանակում "Արի չհարձակվենք", միթե վերջին 10 տարում հարձակվել ենք? Եթե ուղեղումդ այդպիսի միտք է ծագել, ուրեմն հարձակվել ես, դե կեր:
    Առանց այդ էլ հիմա աշխարհում մեր վարկանիշը հայտնի է այդ պատերազմում որպես հարձակվող ժողովուրդ, ինչ կարիք կա դա նորից ապացուցել:
    Մյուս կողմից` տրամաբանորեն` հաշտություն խնդրում է կամ նա, ով զգում է որ թույլ է, կամ նա, ով այդ քայլով նախապատրաստվում է հարձակման: Երկու դեպքում էլ Ադրբեջանին ձեռնտու է հարձակվելը:
    Չգիտեմ ինչպես ստացվել արգումենտին առարկելը, եթե հարցեր կան, խնդրեմ, ավելի կմանրամասնեմ կարծիքս:
    Շնորհակալություն:
    Ես էլ լսեցի ու ինձ մոտ էլ շատ հարցեր առաջացան։ Ընդհանրապես զինադադարի պայմանավորվածություն կնքնվել է, իսկ ընդհանրապես չհարձակվելու պակտ կնքելը ի՞նչ է նշանակում, եթե ոչ այն, որ Հայաստանը անժամկետ կարող է երկարաձգել Ղարաբաղի խնդրի լուծումը, ու հանգիստ անցնել իր մյուս գործերին, թեպետ մնալով շրջափակված։ Ու ներկա իշխանություններն էլ նույնիսկ լրիվ բավարար են գնահատում ներկա տնտեսական իրավիճակը, մասնավորապես Պարոն Քոչարյանը իր աշխարհագրական գիտելիքներով պարզաբանեց որ «լյոխ լյավա» ու Հայաստանը դեպի արտաքին աշխարհ այլ ելքերի կարիք չունի։ Կարծում եմ Ադրբեջանը արտահայտել է իր դիրքորոշումը ու պակտի կարիք էլ չկա այստեղ։ Այնպես որ Վահան Հովհաննիսյանը ավելի լավ է թող խոսի պատերազմից։ Եթե խնդիրը դիվանագիտորեն չեն կարողանում լուծել, թող այս աստիճանի չպրիմիտիվացնեն և խոստովանեն, որ քաղաքական կամք չունեն խնդիրը լուծելու ու ինչու չէ նաև՝ զիջումներ անելու պատասխանատվություն իրենց վրա վերցնելու։

  10. #10
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահության թեկնածու Վահան Հովհաննիսյան

    Իմ կարծիքով, եթե ընտրությունները ունենան 2-րդ փուլ ՀՅԴ-ն, այսինքն՝ Վահան Հովհաննիսյանը միանգամից կասի, որ ինքը իր ձայները տալիս է Ս.Սարգսյանին և դա ակնհայտ է: Իսկ ինչ վերաբերվում է չհարձակման մասին պայմանագրին դա իմ կարծիքով անհեթեթություն է, նաև ասեմ մի բան ադրբեջանը շատ, մոտավորապես, մի 5-6 անգամ հզոր է Հայաստանից նկատի ունեմ բանակը և տեղխնիկան, ես խոսում եմ հետախուզական տվյալներց ելնելով, նաև եթե մեր սահմանը պահում են 18 տարեկան հարթաթաթ, սրտի արատ ունեցող տղաներ, որոնք կյանքում առաջին անգամ են ավտոման տեսնում նրանց սահմանները պահում են վարձկաններ, որոնք անցել են Ավղանստան, Չեչնյա ու էլի շատ ռեալ մարտեր ուղղակի նրանց առիթ է պետք հայերն ագրեսոր համարելու ու հարձակվելու, չնայած որ հարձակումը նրանց ձեռնտու չէ, ելնելով նրանից, որ պաշտպանությունը ավելի լավ տարբերակ է, իսկ եթե մենք ուզում ենք, որ Ղարաբաղի ու ցեղասպանության հարց լուծվի, չպետք է դեղին վերնաշապիկներով, արևածաղիկ չռթելով, գարեջրի շիշը ձեռքներին ծիծեռնակաբերդ գնան որոշ մարդիկ ու նաև յուրաքանչյուրս պետք է շահագրգրված լինենք մեր շահերը պաշտպանելու համար և ոչ թե անհատներ: Հուսով եմ կգտվեն մարդիկ, որ համամիտ կլինեն:

  11. #11
    Մշտական անդամ Fobus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    423
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահության թեկնածու Վահան Հովհաննիսյան

    Վահանը և Սերժը խնամիներ են, սակայն նրանք իրենց "բարեկամանակ" կապերը թողել են տանը և մտել են պայքարի մեջ: ինքս բացառում եմ այն տարբերակը, որ Վահանը Սերժին կտա իր ձայները:
    Ձայնալարի հետ համաձայն եմ, որ նրա արած հայտարարությունը նաև լավ կողմ ունի: Ինձ ավելի շատ դուր է գալիս այդ տարբերակը:

  12. #12
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահության թեկնածու Վահան Հովհաննիսյան

    Շատ կւզենամ, որ Ձեր ասածով լինի, կապրենք կտեսնենք ինչպես ասում են, ուղղակի մինչև հիմա ՀՅԴ-ի պատմությունը ինձ թողնում է իմ մտքին

  13. #13
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահության թեկնածու Վահան Հովհաննիսյան

    Վահանը և Սերժը խնամիներ են, սակայն նրանք իրենց "բարեկամանակ" կապերը թողել են տանը և մտել են պայքարի մեջ: ինքս բացառում եմ այն տարբերակը, որ Վահանը Սերժին կտա իր ձայները:
    Ձայնալարի հետ համաձայն եմ, որ նրա արած հայտարարությունը նաև լավ կողմ ունի: Ինձ ավելի շատ դուր է գալիս այդ տարբերակը:
    Դաշնակցությունն սկզբից ուներ 2 թեկնածու , և նրանցից առավել "դաշնակցական" կարելի է համարել Ռուստամյանին : Այն փաստը , որ միակ թեկնածուն մնաց Վահան Հովհաննիսյանը , վկայում է այն մասին , որ Սերժը , օգտագործելով իր լծակները , ստիպեց Դաշնակցությանը իրեն սատարող մարդուն ` Վահան Հովհաննիսյանին առաջադրել որպես Դաշնակցության թեկնածու : Ես անձամբ զրուցել եմ որոշ դաշնակցականների հետ և նրանք բոլորը նաղընտրում էին տեսնել Արմեն Ռուստամյանին դաշնակցության թեկնածու : Արդեն նշվել է , որ Վահանն ու Սերժը խնամիներ են : Ով մանրամասն չի իմանում , ասեմ . Վահանի սիրուն աղջիկը առել ա Սերժի ախպոր ` Սաշիկի "ուշիմ" տղուն :

  14. #14
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Նախագահության թեկնածու Վահան Հովհաննիսյան

    Մեջբերում Fobus-ի խոսքերից Նայել գրառումը
    Վահանը և Սերժը խնամիներ են, սակայն նրանք իրենց "բարեկամանակ" կապերը թողել են տանը և մտել են պայքարի մեջ: ինքս բացառում եմ այն տարբերակը, որ Վահանը Սերժին կտա իր ձայները:
    Ձայնալարի հետ համաձայն եմ, որ նրա արած հայտարարությունը նաև լավ կողմ ունի: Ինձ ավելի շատ դուր է գալիս այդ տարբերակը:
    Ենթադրում եմ, որ նման "հայտարարություն" անելու համար դու հիմնավոր փաստարկներ ունես, և դրանց հիման վրա համոզված ես, որ Վահանն ընտրվելու դեպքում Սերժին զրկելու է իր եկամտի ապօրինի աղբյուրներից:

    Եթե իմ ծանոթ դաշնակներն էլ նույն կերպ արտահայտվեին, մի գուցե համաձայնվեի քեզ հետ: Բայց այս պահին նույնիսկ իրենք չեն հավատում դրան:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  15. #15
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահության թեկնածու Վահան Հովհաննիսյան

    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ենթադրում եմ, որ նման "հայտարարություն" անելու համար դու հիմնավոր փաստարկներ ունես, և դրանց հիման վրա համոզված ես, որ Վահանն ընտրվելու դեպքում Սերժին զրկելու է իր եկամտի ապօրինի աղբյուրներից:

    Եթե իմ ծանոթ դաշնակներն էլ նույն կերպ արտահայտվեին, մի գուցե համաձայնվեի քեզ հետ: Բայց այս պահին նույնիսկ իրենք չեն հավատում դրան:
    Ես էլ հենց նոր քո գրածն էի գրում Արտակ ջան, լրիվ համամիտ եմ այդ ապօրինությունները ոչ մեկը միանգամից չի կարող վերացնել դրան ժամանակ է պետք, բայց համենայն դեպս վերացնողն էլ Վահան Հովհաննիսյանը չի

Էջ 1 6-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նազենի Հովհաննիսյան
    Հեղինակ՝ armuk, բաժին` Թատրոն
    Գրառումներ: 32
    Վերջինը: 04.03.2011, 03:32
  2. Տանյա Հովհաննիսյան
    Հեղինակ՝ ամատոնա, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 26.01.2011, 21:34
  3. Էլյա Հովհաննիսյան
    Հեղինակ՝ aerosmith, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 13
    Վերջինը: 08.01.2011, 22:46
  4. Լիլիթ Հովհաննիսյան
    Հեղինակ՝ Չամիչ, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 65
    Վերջինը: 20.05.2010, 15:42
  5. Սերժ Սարգսյան։ Նախագահության թեկնածու
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 86
    Վերջինը: 21.03.2010, 23:28

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •