ԱԽՐ Ի՞ՆՉ ՎԱՏՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ԱՐԵԼ
«Եթե Հայաստանն ունենար Դաշնակցության նման 10 կուսակցություն, կարելի էր խոսել քաղաքական համակարգի մասին», հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
«ՉԻ» - Չեղավ, պրն Իսկանդարյան: Եթե Հայաստանն ունենար Դաշնակցության պես տասը կուսակցություն, այսօր Հայաստան չէր լինի, հետեւաբար` չէր լինի նաեւ քաղաքական համակարգ: Եվ ընդհանրապես, Հայաստանի պես բազմաչարչար երկրի համար տասը հատ Դաշնակցությունը շատ է: Հինգն էլ է շատ: Ճիշտն ասած` մեկն էլ է շատ, բայց մեկի գոյությունն ինչ-որ տեղ գոնե արդարացված է: Մարդիկ հետեւում են այդ կուսակցության գործողություններին եւ հասկանում են, թե ինչպիսին չպիտի լինի քաղաքական ուժը: Ավելի ճիշտ` ինչպես չպետք է իրեն պահի: Եվ այս առումով Դաշնակցության գործունեությունը մի հիմնական դեր է խաղում` ուսումնադաստիարակչական: Մարդիկ հասկանում են, որ քաղաքական գործիչների խոսքն ու գործն իրար չեն համապատասխանում, եւ արդյունքում հասարակության գիտակցական մակարդակը բարձրանում է:
Էջանիշներ