Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
Չեմ հիշում արդեն արտահայտվել եմ թե ոչ:
Ես անիմաստ եմ համարում ընտրել Վահան Հովհաննիսյանին, բացառելով Սերժ Սարգսյանին, հաշվի առնելով վերջիններիս բարեկամական հարաբերությունները:
Ի դեպ, շաբաթ օրը զրուցում էի դաշնակցության անդամների հետ և հարցրեցի թե ինչքանով էր ճիշտ Արմենի փոխարեն Վահանի թեկնածության առաջադրումը:
Պատասխան չստացա, և, նրանց խոսակցությունից փախնելուց, ենթադրեցի, որ զրուցակիցներս էլ հիացած չեն իրենց թեկնածուով:
Մեկը գրել էր, որ Սերժն ու Վահանը խնամիներ են, բայց կարծեմ դու չէիր: Իսկ դա հաստա՞տ տեղեկություն է, ինֆորմացիայի աղբյուրը կարո՞ղ ես նշել: Եվ բացի այդ, Վահանը ինքնաառաջադրված թեկնածու չէ և նրա հիմնական քաղաքական կուրսը որոշում է ՀՅԴ-ն, ոչ թե իր բարեկամները: