Մեջբերում Ռիժ-ի խոսքերից Նայել գրառումը
Երեկ երեկոյան մեր հին ընկեր Վահանը հեռուստացույցով (Հ2-ով) հայտարարեց, որ հենց ընտրվի նախագահ, Ադրբեջանի հետ Ղարաբաղի բանակցություններում, ի ցույց համայն աշխարհի, առաջարկելու է Ադրբեջանին, որ Հայաստանը և Ադրբեջանը ընդունեն ինչ-որ պակտ - միմյանց վրա չհարձակվելու մասին: Դրանից հետո նոր կարելի է փոխզիջումների մասին խոսել:
Իմ կարծիքով սա շատ սխալ քայլ է:
Բացատրեմ թե ինչու: Սա նշանակում է կանգնեցնել Ադրբեջանին երկընտրանքի առաջ, որը կարող է վերջինս օգտագործել աշխարհի առջև որպես "իրեն տուպիկ քցել" (ի դեպ, Ադրբեջանին ավելի լավ է հաջողվում ի ցույց աշխարհի հայտարարություններ անելը), և կարող է հենց հարձակվել Հայաստանի վրա: Ինչ է նշանակում "Արի չհարձակվենք", միթե վերջին 10 տարում հարձակվել ենք? Եթե ուղեղումդ այդպիսի միտք է ծագել, ուրեմն հարձակվել ես, դե կեր:
Առանց այդ էլ հիմա աշխարհում մեր վարկանիշը հայտնի է այդ պատերազմում որպես հարձակվող ժողովուրդ, ինչ կարիք կա դա նորից ապացուցել:
Մյուս կողմից` տրամաբանորեն` հաշտություն խնդրում է կամ նա, ով զգում է որ թույլ է, կամ նա, ով այդ քայլով նախապատրաստվում է հարձակման: Երկու դեպքում էլ Ադրբեջանին ձեռնտու է հարձակվելը:
Չգիտեմ ինչպես ստացվել արգումենտին առարկելը, եթե հարցեր կան, խնդրեմ, ավելի կմանրամասնեմ կարծիքս:
Շնորհակալություն:

Համաձայն եմ, բայց կա նաև հարցի մյուս կողմը: Այսօր ադրբեջանը պատրաստ չէ մեզ հաղթելու և հույս ունի դա անել ավելի ուժեղանալով ասենք 10 տարուց, իսկ բանակցությունները ընդամենը ժամանակ շահելու համար են: Ես դա պնդում եմ ելնելով այն փաստից, որ ադրբեջանում պետական մակարդակով ատելություն ու թշնամանք է սերմանվում հայերի հանդեպ՝ եթե նրանք մտադրություն ունենային փոխզիջումների գնալ, կփորձեին նաև հանրությանը պատրաստել դրան: Եթե նայենք այս անկյան տակ, միգուցե Վահանի առաջարկած այդ դիվանագիտական «տրյուկը» հիմնավորված է: