User Tag List

Էջ 5 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 85 հատից

Թեմա: Նախագահության թեկնածու Վահան Հովհաննիսյան

  1. #61
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահության թեկնածու Վահան Հովհաննիսյան

    Կարծում եմ, որ Վահան էն միակ նախագահի թեկնածուն էր, որ նախընտրական փուլում ԿՈՆԿՐԵՏ մարդու անուն չէր տալիս /հիմնականում/, կպնելուց կոնկրետ չէր կպնում ինչ-որ մեկին- ուղղակի հաշվի առնելով "ենթատեքստ" հասկացողությունը կարողանում էին որոշ չափով կռահել, թե ինչ էր ուզում ասել Վահանը:
    Այլ կերպ ասաց, ստռախովկովեր խոսում, որ հետո կռուտիտի տեղ ունենար...երկակի խաղ էր խաղում:

  2. #62
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահության թեկնածու Վահան Հովհաննիսյան

    Ես միշտ հարգել եմ դաշնակներին, նրա համար, թե ինչ մեծ գործ են անում սփյուռքում: Էս ընթացքում հասցրել էի հիասթափվել, բայց հրաժարականից հետո հասկացա, որ արժանապատվություն հլը կա մեջները:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  3. #63
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահության թեկնածու Վահան Հովհաննիսյան

    Դաշնակները, իսկապես, սփյուռքի առումով, մեծ գործ են անում, դա ոչ մեկ իրավացիորեն չի կարող հերքել:

  4. #64
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահության թեկնածու Վահան Հովհաննիսյան

    ԸՆԿԵՐ ՎԱՀԱՆԻ ՍԽՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ
    Ընկեր Վահան, ինչու անձամբ քո անունից: Բա 120-ամյա քո կուսակցությունն ու համատարած կաշառակերության հետ կապ չունեցող քո կուսակից` ամենահայրենասեր, ամենաազնիվ նախարարները: Առաջին հայացքից կարելի էր ենթադրել, որ քո «ամենահայրենասեր», «ամենաազնիվ» ու «ամենասկզբունքային» կուսակցությունը շատ դանդաղ ու բծախնդրության հասնող մանրամասնությամբ է ուսումնասիրում կեղծված ընտրությունների արդյունքները` տարիքի հետ կապված, իհարկե։ Սակայն, հիմք ընդունելով պտտվող լուրերն այն մասին, որ ՀՅԴ ԳՄ-ն շատ լուրջ և բովանդակալից հանդիպում է ունեցել առայժմ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, ինչպես նաև ձեր «հայրենասիրական մղումներից» դրդված, իհարկե, միջնորդի դերում հանդես գալու առաջարկությունը, կներեք, կարելի է ենթադրել, որ ժողովրդի գլխի տակ փափուկ բարձ դնելուց հետո, որը ընտրությունները կեղծած իշխանության, այդ թվում ՀՅԴ-ի, ամենամեծ փափագն է, ձեր կուսակիցների պորտֆելներն առնվազն կդառնան չորսը կամ հինգը։
    http://www.lragir.am/src/index.php#top
    When life gives you lemons, make lemonade

  5. #65
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահության թեկնածու Վահան Հովհաննիսյան

    ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԸ ՎՍՏԱՀ ԵՆ

    «Վստահ չեմ, որ ինչ-որ մեկի հրամանով հայեր զոհվեցին», անդրադառնալով մարտի 1-ի դեպքերին` հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, սփյուռքահայ Վիգեն Հովսեփյանը:

    «ՉԻ» - Ընկեր Վիգենի այս անվստահությունը երկու բացատրություն կարող է ունենալ: Կամ նա ենթադրում է, որ մարտի 1-ին Երեւանի կենտրոնում սպանված տասը քաղաքացիներն ազգությամբ հայեր չեն եղել, կամ ենթադրում է, որ Հայաստանում այդպիսի ավանդույթ կա` մարտի 1-ին հատուկ ստորաբաժանումները շրջում են Երեւանի կենտրոնում եւ առանց որեւէ հրամանի կրակում անցորդների վրա:

    Զուտ ձեւական առումով ընկեր Վիգենը թերեւս իրավացի է: Իշխանություններն այդ օրը հազիվ թե ցուցարարներին սպանելու հրաման տված լինեին: Նրանք ընդամենը հրաման են տվել մարտական զենքով կրակել ցուցարարների վրա: Այսինքն` սպանելու հրաման չի եղել, կրակելու հրաման է եղել: Ո՞ւմ մտքով կանցներ, որ Կալաշնիկովի մարտական փամփուշտը կարող է նաեւ մարդ սպանել:

    Եվ այնուամենայնիվ, իսկույն երեւում է, որ ընկեր Վիգենը Հայաստանում չի ապրում ու լավ չի ճանաչում Ռոբերտ Քոչարյանին: Այլապես կիմանար, թե ինչ հանգամանքներում է սպանվել ազգությամբ հայ, ՀՅԴ անդամ Պողոս Պողոսյանը, եւ այլեւս չէր կասկածի, որ «ինչ-որ մեկը» այդ հրամանը տվել է:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  6. #66
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահության թեկնածու Վահան Հովհաննիսյան

    ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՂԵՐ ՏՎԵՑ



    Եվ այսպես, դաշնակցական երեք նախարարները հրաժարական են տալու: Բայց մի շտապեք ուրախանալ. ամենայն հավանականությամբ, նրանց փոխարեն նախարար կդառնան երեք ուրիշ դաշնակցականներ: Այնպես որ, «դաշնակների տեղերը փոխելիս կուսակցության խասյաթը չի փոխվում» ասացվածքն այս դեպքում էլ չի կորցրել արդիականությունը:

    Ի՞նչ է տեղի ունենում իրականում: Տեղի է ունենում հետեւյալը. մարտի 1-ի դեպքերից հետո դաշնակները հասկացել են, որ այս անգամ հազիվ թե կարողանան դուրս գալ համաժողովրդական անեծքի տակից, եւ որոշել են «խաղեր տալ»: Ընդ որում, խնդիրը դրվել է շատ հստակ. այնպես անել, որ ե՛ւ տպավորություն ստեղծվի, թե իբր դաշնակները հրաժարվում են նախարարական պորտֆելներից, ե՛ւ պահպանել այդ պորտֆելները, ե՛ւ մի թեթեւ շանտաժի ենթարկել Սերժ Սարգսյանին: Մտածել-մտածել ու ձեւը գտել են: Դաշնակցական երեք նախարարներին ընտրել են բյուրոյի անդամ` լավ իմանալով, որ դրանից հետո նրանք ստիպված պիտի լինեն հրաժարական տալ նախարարական պաշտոններից: Ընդ որում, այս մասին ով ասես հայտարարել է, բացի նախարարներից: Ավելին. Հրանտ Մարգարյանը նաեւ մի թեթեւ ակնարկել է, թե գուցե նոր նախարարները դաշնակներ չլինեն: Պարզ ասած, գզվռտոցը շարունակվում է: Հրանտ Մարգարյանը հայտարարել է, թե Սերժ Սարգսյանը մաքուր չի ընտրվել, հետո հանրապետականները հանդես էին եկել համապատասխան մուննաթով, ու հիմա դաշնակները շարունակում են. «եթե մեր վրա «մուննաթ գաք« կոալիցիայից դուրս կգանք»: Մի անհանգստացեք, դաշնակները կոալիցիայից դուրս չեն գա: Գնալու տեղ չունեն: Բանտից դուրս են եկել ու դարձել իշխանություն, իշխանությունից դուրս գան` բանտ են մտնելու:

    Հետաքրքիրն այն է, որ շատերի մեջ տպավորություն կա, թե Դաշնակցությունն ընդհանրապես բարոյական արժեքների վրա խարսխված կուսակցություն է, պարզապես կուսակցության այսօրվա ղեկավարներն են անբարոյականներ: Ըստ երեւույթին ժամանակն է պարզություն մտցնել այս հարցում:

    Բանն այն է, որ Դաշնակցությունն ի սկզբանե (իր ձեւավորման օրից) շատ հետաքրքիր մարտավարություն է ընտրել. համագործակցել ցանկացած հանցավոր ռեժիմի հետ` իբր հանուն ազգային վեհ գաղափարների: Եվ քանի որ հանցավոր ռեժիմների հետ համագործակցելը միշտ էլ ավելի հաճելի ու շահութաբեր է եղել, Դաշնակցությունը հենց այդ ուղղությամբ էլ զարգացել է: Սկզբում այդ կուսակցությունը որոշել է համագործակցել ցարական «օխրանկայի» հետ եւ վերջինիս աջակցությամբ ազատագրել Արեւմտյան Հայաստանը, հետո որոշել է համագործակցել Երիտթուրքերի հետ եւ այդ ճանապարհով «բարելավել ազգի վիճակը», հետո որոշել է պայմանագիր ստորագրել Թուրքիայի հետ` սեփական իշխանությունը պահպանելու համար, եւ այդպես շարունակ: Այսօր էլ դաշնակները ճիշտ նույն կերպ են վարվում. համագործակցում են Սերժ Սարգսյանի ռեժիմի հետ` իբր երկիրն արտաքին վտանգներից զերծ պահելու համար: Հետաքրքիրն այն է, որ հանցավոր ռեժիմների հետ համագործակցությունը միշտ հաջողությամբ է պսակվել, իսկ «ազգային իղձերի իրականացումը» միշտ ձախողվել է: Այնպես որ, կուսակցությունը, որն իր 118-ամյա պատմության ընթացքում երբեք սկզբունքային չի եղել, այսօր չի կարող միանգամից ինքն իրեն փոխել: Իսկ հերթական հանցավոր ռեժիմի հետ ՀՅԴ «բազառների» մանրամասները մեզ, անկեղծ ասած, չեն հետաքրքրում: Եթե կուսակցությունը տասը տարի շարունակ «հանուն ազգային իղձերի» զբաղված է բացառապես լափելով, ու այսօր հանկարծ որոշում է, որ լափողներին պետք է փոխել, սա ընդամենը պարզունակ քարոզչական ակցիա է` ուղղված սեփական շարքերին:

    Ի դեպ« ժամանակն է, որ դաշնակները հստակ պատասխան տան` ի վերջո Սերժ Սարգսյանը կեղծիքներո՞վ է ընտրվել (այսինքն` քրեական հանցագո՞րծ է), թե ոչ: Կիսով չափ հղի չեն լինում: Եթե դաշնակները համարում են, որ նա հանցագործ է, ուրեմն պիտի ընդունեն, որ նրա հետ համագործակցելով` իրենք էլ են հանցանք կատարում:

    Իրականում դաշնակների պատասխանն ի սկզբանե հայտնի է: Նրանք մի քիչ «խաղեր կտան» ու կշարունակեն համագործակցությունը ռեժիմի հետ: Վերջին հաշվով, դա նրանց բիզնեսն է: Նրանք երբեւէ այլ բանով չեն էլ զբաղվել:

    Մ. Նշանյան
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  7. #67
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահության թեկնածու Վահան Հովհաննիսյան

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես միշտ հարգել եմ դաշնակներին, նրա համար, թե ինչ մեծ գործ են անում սփյուռքում: Էս ընթացքում հասցրել էի հիասթափվել, բայց հրաժարականից հետո հասկացա, որ արժանապատվություն հլը կա մեջները:
    Էս մարդիկ չցանկացան իրենց անցյալի խայտառակ սխալները մոռացության տալ: Անընդհատ մի նոր հիմարություն են անում: Վահանը մեծ կադրով չի երևում քաղաքական երկնակամարում, չգիտեմ, գուցե իրոք արժանապատվություն կա: Բայց փաստ ա, որ ծախվեցին, էս էլ մեր ավանդական կուսակցությունը, որին նախանձում են Ադրբեջանի մտավորականները
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  8. #68
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահության թեկնածու Վահան Հովհաննիսյան

    ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ



    ՀՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Շարմազանովը կոռեկտ չի համարել դաշնակցականների վարած քաղաքականությունը մեկնաբանելը, բայց համենայն դեպս հայտարարել է, որ ՀՀԿ-ն երբեք չի խաբել ժողովրդին:

    «ՉԻ» - Իսկապես« շատ կոռեկտ պատասխան է, մանավանդ` եթե հիշենք, թե «թամամ խոսքն» ում են ասում:

    Բայց ինչ ուզում եք ասեք` հաճելի երկխոսություն է: Դաշնակներն ասում են, որ Սերժ Սարգսյանը «մաքուր չի ընտրվել», հանրապետականներն էլ պատասխանում են` «զատո դուք միշտ ժողովրդին խաբում եք»: Զավեշտն այն է, որ երկուսն էլ ճիշտ են ասում: Ե՛վ Սերժ Սարգսյանն է կեղծիքներով ընտրվել, ե՛ւ դաշնակները հայ ժողովրդին խաբելու «ավանդույթ» ունեն: Խոսք չկա, գեղեցիկ կոալիցիա է: Մանավանդ, եթե սրանց գումարվում է նաեւ ՕԵԿ-ի նման սկզբունքային մի ուժ, որին ընդամենը մի տարի առաջ հարայհրոցով անվանում էին «դավաճաններ»:

    Ամեն դեպքում, այս «բանավեճում» ՀՀԿ-ի դիրքերն ավելի ամուր են, իսկ փաստարկները` ավելի համոզիչ: Նրանք իրենց «հաճախորդներին» լավ գիտեն:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  9. #69
    Братва рвется к власти Brigada-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.03.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    536
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահության թեկնածու Վահան Հովհաննիսյան

    ԱՇԽԱՏԱՆՔ

    Կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում երիտասարդ, առանց վնասակար սովորությունների դաշնակցականի` որպես եզակի երեւույթ հանրությանը ցուցադրելու համար:

    www.chi.am
    Зимой и летом одним цветом

  10. #70
    Братва рвется к власти Brigada-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.03.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    536
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահության թեկնածու Վահան Հովհաննիսյան

    ԱԽՐ Ի՞ՆՉ ՎԱՏՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ԱՐԵԼ



    «Եթե Հայաստանն ունենար Դաշնակցության նման 10 կուսակցություն, կարելի էր խոսել քաղաքական համակարգի մասին», հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

    «ՉԻ» - Չեղավ, պրն Իսկանդարյան: Եթե Հայաստանն ունենար Դաշնակցության պես տասը կուսակցություն, այսօր Հայաստան չէր լինի, հետեւաբար` չէր լինի նաեւ քաղաքական համակարգ: Եվ ընդհանրապես, Հայաստանի պես բազմաչարչար երկրի համար տասը հատ Դաշնակցությունը շատ է: Հինգն էլ է շատ: Ճիշտն ասած` մեկն էլ է շատ, բայց մեկի գոյությունն ինչ-որ տեղ գոնե արդարացված է: Մարդիկ հետեւում են այդ կուսակցության գործողություններին եւ հասկանում են, թե ինչպիսին չպիտի լինի քաղաքական ուժը: Ավելի ճիշտ` ինչպես չպետք է իրեն պահի: Եվ այս առումով Դաշնակցության գործունեությունը մի հիմնական դեր է խաղում` ուսումնադաստիարակչական: Մարդիկ հասկանում են, որ քաղաքական գործիչների խոսքն ու գործն իրար չեն համապատասխանում, եւ արդյունքում հասարակության գիտակցական մակարդակը բարձրանում է:
    Зимой и летом одним цветом

  11. #71
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահության թեկնածու Վահան Հովհաննիսյան

    Վահանը Սաշիկ Սարգսյանի խնամին է…էն, որ ասել է "ամբողջ պառլամենտը, պարկացրինք որ էսօր հեշտությամբ "վլաստը" տանք սրա՞նց" (բառացի չեմ հիշում)…Վահանը սովորական պնակալեզ, դեմագոգ չինովնիկ է, որն իրեն քաղաքական գործիչի տեղ է դրել…ուրիշ ոչինչ…նույնն էլ դրանց 10000ամյա կուսակցությունը…ՀՅԴ-ն Քաջ Նազարի կուսակցությունն է, ես դրանց աշխատանքը շատ լավ գիտեմ…"ծառայություններն" էլ հետը

  12. #72
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահության թեկնածու Վահան Հովհաննիսյան

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Վահանը Սաշիկ Սարգսյանի խնամին է…էն, որ ասել է "ամբողջ պառլամենտը, պարկացրինք որ էսօր հեշտությամբ "վլաստը" տանք սրա՞նց" (բառացի չեմ հիշում)…Վահանը սովորական պնակալեզ, դեմագոգ չինովնիկ է, որն իրեն քաղաքական գործիչի տեղ է դրել…ուրիշ ոչինչ…նույնն էլ դրանց 10000ամյա կուսակցությունը…ՀՅԴ-ն Քաջ Նազարի կուսակցությունն է, ես դրանց աշխատանքը շատ լավ գիտեմ…"ծառայություններն" էլ հետը
    Միայն գրածիցդ երևում է, որ դու ոչ Վահան Հովհանիսյանի մասին բան գիդես...., ոչ էլ Դաշնակցականների մասին....

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  13. #73
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահության թեկնածու Վահան Հովհաննիսյան

    Մեջբերում TuroJan-ի խոսքերից Նայել գրառումը
    Միայն գրածիցդ երևում է, որ դու ոչ Վահան Հովհանիսյանի մասին բան գիդես...., ոչ էլ Դաշնակցականների մասին....
    Սխալվում ես…գիտեմ դրա համար այդ կարծիքին եմ, պարզապես իմ կարծիքը դաշնակների մասին իրենց գրած "պատմությունից" չի ձևավորվել…Միգուցե դու ոչինչ չգիտես, կամ սխալ աղբյուրներից ես օգտվել… ես դարնց հետ անձնապես ել եմ շփվել

    Ավելացվել է 2 րոպե անց
    Մեջբերում TuroJan-ի խոսքերից Նայել գրառումը
    Միայն գրածիցդ երևում է, որ դու ոչ Վահան Հովհանիսյանի մասին բան գիդես...., ոչ էլ Դաշնակցականների մասին....
    Սխալվում ես…գիտեմ դրա համար այդ կարծիքին եմ, պարզապես իմ կարծիքը դաշնակների մասին իրենց գրած "պատմությունից" չի ձևավորվել…Միգուցե դու ոչինչ չգիտես, կամ սխալ աղբյուրներից ես օգտվել… ես դարնց հետ անձնապես ել եմ շփվել

    Կարող է՞ Վահանը Սաշիկի խնամին չի…
    Վերջին խմբագրող՝ Mephistopheles: 31.05.2008, 02:39: Պատճառ: Գրառման ավելացում

  14. #74
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահության թեկնածու Վահան Հովհաննիսյան

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարող է՞ Վահանը Սաշիկի խնամին չի…
    Եթե մի քիչ իմանաիր, կիմանաիր, որ մի դաշնակցականի խնամական կապերը ոչ մի կապ չունի, ու չի կարա ազդեցություն ունենա էդ կուսակցության նպատակադրված ճանապարհի վրա... որովհետև իրան կկրակեն...
    Դե հասկանում ես, էդ ոչ ՀՀԿ, ոչ ՀՀՇ ա ոչ էլ ոչ էլ եսիմ ինչ

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  15. #75
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նախագահության թեկնածու Վահան Հովհաննիսյան

    Մեջբերում TuroJan-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե մի քիչ իմանաիր, կիմանաիր, որ մի դաշնակցականի խնամական կապերը ոչ մի կապ չունի, ու չի կարա ազդեցություն ունենա էդ կուսակցության նպատակադրված ճանապարհի վրա... որովհետև իրան կկրակեն...
    Դե հասկանում ես, էդ ոչ ՀՀԿ, ոչ ՀՀՇ ա ոչ էլ ոչ էլ եսիմ ինչ
    Լավ էլ ազդեցություն ունի TuroJan…այսօր ո՞վ է կանգնած Սերժի կողքին…սա մեկ և երկրորդ եթե ասում ես "որովհետև իրան կկրակեն" նշանակում է մենք ոչ թե քաղաքական կուսակցության հետ գործ ունենք այլ զինված հանցախմբի, մաֆիայի , որն այսօր մեր կառավարության մեջ է…այ սա է քո "հին ընկեր Վահանր" և դաշնակցությունը: Ապեր դու դրանց երգերին ու խոսածին մի նայի…իսկ այդ կուսակցության նպատակների վրա ես շատ մեծ կասկածներ ունեմ

    Իսկ եթե կարծում ես խնամական կապերը ոչ մի ազդեցությւն չունեն այնպիսի երկրում ու ռեժիմում ինչպիսին Հայաստանն է, ապա շատ միամիտ ես…

Էջ 5 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Նազենի Հովհաննիսյան
    Հեղինակ՝ armuk, բաժին` Թատրոն
    Գրառումներ: 32
    Վերջինը: 04.03.2011, 03:32
  2. Տանյա Հովհաննիսյան
    Հեղինակ՝ ամատոնա, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 26.01.2011, 21:34
  3. Էլյա Հովհաննիսյան
    Հեղինակ՝ aerosmith, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 13
    Վերջինը: 08.01.2011, 22:46
  4. Լիլիթ Հովհաննիսյան
    Հեղինակ՝ Չամիչ, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 65
    Վերջինը: 20.05.2010, 15:42
  5. Սերժ Սարգսյան։ Նախագահության թեկնածու
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 86
    Վերջինը: 21.03.2010, 23:28

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •