Խենթ բաքոսուհի,
Խնդրում եմ մի ումպ գինուդ տակառից,
Մի կում թունդ գինի, որ այսօր թաղեմ
Ուրախությանս ճիչերն ամեհի,
Որ պատահաբար, առանց պատճառի
Սիրտս կանգնեցնում ու ստիպում են ինձ
Թպրտալ անզգույշ ճակատագրի հզոր ձեռքերին;
Խենթ բաքոսուհի…
Ուրախությունս իր պատճառն ունի,
Խելառ եմ գիտեմ, բայց չեմ հռհռա առանց պատճառի
Խելառ եմ, սակայն գժվել եմ սիրուց,
Որ իր նուրբ համով կարծես թե անմահ
Քո գինուց լինի…
Խենթ բաքոսուհի…
Սիրում եմ այսօր, հուսով,
Որ սերս պիտ հավերժ լինի,
Խենթ բաքոսուհի,
Դարձիր դու սիրուս հզոր հովանի,
Ուզում եմ լինել հարբած քո գինով,
Որ սիրո չքնաղ երազը ունի…
Խենթ բաքոսուհի…
Էջանիշներ