Իսկ իմ տարիքն ի՞նչ կապ ունի էստեղ, Դիվ ջան… Ես քեզ չեմ ասում, չէ՞. ջահել, դու դեռ շատ հաց ու պանիր պետք է ուտես, որ նման բաներից խոսես և այլն… Եվ հետո, "Էտ" տարիքին հասնողները սովորաբար ինչի՞ց են խոսում, հանգուցյալ կյանքի՞ց… ի՞նչ հարցեր են բարձրացնում, թոշակի՞… Ի՞նչ հարցեր բարձրացնեմ, Դիվ ջան, որ քեզ հետաքրքիր լինի, իսկ ինձ պատասխանելը՝ իմաստալից:
Ես էլ՝ ծնվել ու մեծացել եմ "շրջափակված Հայաստանում", բայց մտածելակերպով միշտ էլ անսահմանափակ եմ եղել ու, երևի, այնքան ազատասեր, որ իվերջո դուրս եմ պրծել ասածդ շրջափակումից: Ընդ որում, այնպիսի տարիքում, որ միակ հարստությունս երևի կոշիկներս են եղել, որ հետս վերցրել եմ… Իհարկե, ցանկության դեպքում դա էլ կարելի է փախուստ համարել, բայց նույնիսկ այդ դեպքում էլ "փախել" եմ ոչ թե սովից ու սրտից, այլ դրանից շատ ավելի առաջ, ու շատ էլ հաճելի ու բարեկեցիկ կյանքից…
Չէ, իհարկե, դու այսպիսի բաներ չասացիր իմ մասին, այդ ես ասացի: Ես ասացի, որ էլ դու չասես…
Իսկ լիքը ազգերի հետ շփվելու հնարավորությունն էլ թույլ է տալիս ըստ արժանվույն նայել ու գնահատել սեփական ազգիս, ճանաչել ու սիրել ավելի շատ, հասկանալով ու գնահատելով այն ամենը, ինչ իր ուսերին է վերցրել իմ ագը և կրում է մարդկության ամբողջ պատմության ընթացքում:
Այն, ինչ գրեցի ես վերևում և ինչը քեզ, Դիվ ջան, դուր չեկավ, - ես երբեք չեմ ընդգծել Ակումբի էջերին, քանզի համ քաղաքականությունից եմ զզվում, համ էլ վատի մասին խոսելուց: Բայց… չեմ սիրում մի բան էլ, հասկանում ես… չեմ սիրում, երբ սեփական թերությունները հարթելու փոխարեն սկսում են ուրիշների թերություններից խոսել: Արդեն մոտ քսան տարի ամերիկաներում ապրելով ու տեսնելով սրանց բարյացկամությունն ուրիշների նկատմամբ, բարեհաճությունը, մարդամոտությունը, սենտիմենտալությունը, պարզությունը, - չեմ սիրում, երբ սկսում են խոսել նրանց դաժանությունից, ատելությունից, մարդատյածությունից, պատերազմի ծարավից…
Ես էլ, դու էլ, պարտավոր ենք սիրել մեր ազգը: Եթե ես հիմա սկսեմ լավ բաներ ասել մեր ազգի մասին, դու կասես. ձենտ կտրիր ու մի հնարիր, այդպիսի բաներ չկան… Կա՛ն: Բայց դա բոլորովին չի նշանակում, թե մնացածը մեզանից ինչ-որ բանով պակաս են կամ ավել, լավն են կամ վատը… Պետք չէ ոչ ոգու փնովել: Եվ միակ բանը, որ պետք է մեկմեկու տալ՝ սերն է: Սա է ասածս: Անիմաստ է թե անիմաստ չէ՝ սա է…
Էջանիշներ