Մեջբերում Արիս-ի խոսքերից Նայել գրառումը
սենց մի հարց ախպերս? տես դու ասում ես մի խումբ էր, որի մեջ դու էլ էիր.... ու մեկը զիբիլ թափեց, երևի թե դու չես թափել, ես տենց եմ կարծում... էդ խի դու էդ տղուն էս համարում ազգը ներկայացնող , այլ ոչ թե քեզ? խի դու իրան օրինակ կբերես, որ զիբիլա թափում, բայց քեզ չե, որ չես թափում? կարաս ասես? որ երկրում , որ ազգում խզ չկա, պոռնիկ չկա? Գերմանյայում դաժե պոռնիկների պաշտպանության հատուկ օրենքներ են մշակում, Իտալյայում էր էե որ երկրում չեմ հիշում , վարչապետը ինչ որ թոփ մոդել աղջիկների նախարար եր նշանակել... հա դե ամեն տեղ էլ իդյոտ էլ կա խելքը գլխին մարդ էլ կա... բայց ոչ մեկը չի ասում իմ ազգը իդյոտների հավաքածույա, որովհետև դրանք զիբիլը թափում են իրանց ու ուրիշների հայատը կամ Շպռոտ են լսում...
ախպերս իրականում օրինակիս նպատակը այլ էր..
բայց եթե խոսք գնաց ազգը ներկայացնելուց՝ վատ Հայն էլ է ազգի ներկայացուցիչ, լավն էլ..
իմ համեստ կարծիքով՝ յուրաքանչյուր Հայ (առավել ևս՝ Հայաստանից դուրս գտնվող) Հայ ազգի ու Հայաստանի «վիզիտնի կարտչկա»-ն է..
շարքային Եվրոպացին՝ շփվելով Հայազգու հետ, որը փողոցում աղբ է թափում (մյուս Եվրոպացին էլ՝ այդ աղբը հավաքող Հայի հետ..) ընդհանուր պատկերացում է կազմում, ինքն իր համար, մի ողջ ազգի մասին..

հասարակ օրինակ՝ հավանաբար ինձանից շատ Վրացի գիտնականների ու ուղղակի հրաշալի մարդկանց անուններ կկարողանաս բերել..
բայց Եվրոպացիների ճնշող մեծամասնության մոտ, այսօր, «Վրացի»-ն, առաջին հերթին, ասոցացվում է ծակվող նարկոման ու խանութից չոփ փախցնողի հետ..
ամենատարրական դրդապատճառը՝ Եվրոպայում գտնվող Վրացիների երևի թե 80տոկոսի իրոք այդպիսին լինելն է..

հիմա հարց.
օրինակ, ըստ քեզ, ի՞նչ բնական կարծիք կարող է կազմվել շարքային Գերմանացու մոտ, ընդհանուր Հայ ազգի մասին, եթե Գերմանիայի «հասարակական զուգարանների բիզնեսը» (տօյեսծ՝ զուգարան մաքրելու բիզնեսը) մեծ մասամբ գտնվում է Հայերի ձեռքերում..
ի՞նչ կարծիք պետք է կազմի շարքային Հոլանդացին Հայ ազգի մասին, որտեղ համարյա թե 3 Հայուհիներից 2-ը երևի թե ամենաէժան տնային հավաքարարուհիներն են..
լավ, էդ սաղ հեչ.. ըստ քեզ՝ ի՞նչ կարծիքի է Ֆրանսիացին այսօրվա Հայերի մասին, եթե այսօր տեսնում է, որ Ֆրանսիայի բանտերում լիուլի Հայեր են նստած (ի միջի այլոց՝ սա ճիշտ է նաև ցանկացած այլ արևմտաեվրոպական երկրի մասին)՝ խանութներից գողություն անելու ժամանակ բռնված.. և այդ նույն Հայերն են, որոնք, ասենք՝ 100 տարի առաջ նույն Ֆրանսիայում եկեղեցիներ ու հզոր համայնքներ էին ստեղծում..

խոսում ես ազգի վեհության մասին.. խելացիության մասին..
լիովին համաձայն եմ քեզ հետ, թե Եվրոպայում բազում Հայազգի գիտնականներ կան..
բայց ո՞վ է իմանում դրա մասին.. ճիշտ է՝ իր հետ աշխատող գիտնականը, որը, ի միջի այլոց, երեկոյան հեռուստացույցը միացնելուց՝ վերջին նորությունների ժամանակ տեսնում է հերթական Հայ հորը, որը գլխիկոր խնդրում է աֆրիկացու հետ փախած իր դստերը տուն վերադառնալ..

ու, գիտես՝ իմ սիրտը իրոք ցավաց իմանալուց, որ երբ նշանածս իր աշխատավայրում պատմել էր, որ նշանվել է Հայի հետ, գործընկերների ամենաառաջին հարցը եղել էր՝ «ինքն էլ է՞ քեզ ծեծում..»


բայց սա չէ կարևորը..
ամեն մարդ՝ իրա ցավի հետ..
ամենաահավորն էնա, որ մեր մոտ կորել/կորում է մեր սեփական, քո կողմից այդպես փառաբանվող, մշակույթի նկատմամբ, ոչ միայն տարրական հարգանքը, այլ նաև՝ ամեն տեսակի հետաքրքրությունը..
նորից բերեմ օրինակ սեփական հանդիպածիցս՝ ինչպես և վարվել էի սրանից առաջ մի քանի այլ գրառումներում..

արդեն բավական ժամանակ է ինչ ծրագրել էի ու ստեղծել էի ուրվագծային սխեմա՝ այս մի քանի մարզերի համար առաջին Հայկական համայնքը բացելու համար՝ իր մեջ գործող Հայկական դպրոցով ու մշակութային կենտրոնով..
չէ՞ որ նշվածս տարածքում, հայտնի տվյալներով (ընդհանրապես՝ բավական մեծ թիվ են կազմում Հայազգիները, որոնք ապրում են Հայ իրականությունից լիովին կղզիացած՝ ոչ մի ցանկություն չարտահայտելով այլ Հայերի հետ որևէ ընդհանուր կապ կամ մտերիմ հարաբերություններ ունենալ), ապրում են մոտ 200-ի չափ Հայ ընտանիքներ, բայց մի չնչին տարածք անգամ գոյություն չունի, ուր գոնե ամիսը մեկ կհավաքվեն..
ու գիտես՝ ցավով պիտի արձանագրեմ, որ շատ Հայերի հետ զրույցներից ու խորհրդածություններից հետո, արդեն սկսել եմ շատ լուրջ կասկածել, թե դրա կարիքը իրոք կա..
և դրա ամենապարզ պատճառներից մեկն էլ՝ որ ո՛չ Հայ ծնողը, ո՛չ էլ, առավել ևս, Հայ երեխան, այսօր սուր պահանջ չի զգում Հայկական դպրոցի ու Հայեցի դաստիարակության.. ուր մնաց թե մշակութային կենտրոնի և կամ այլ ազգային գաղափարների..