Եղբայր նախ ասեմ, որ իմ գրածը որևէ կապ չունի հայ ազգի ծագման հետ և վերաբերում է միայն այդ բառերի բացատրությանը: Ինչ վերաբերում է քննարկման լրջությանը, ասեմ քեզ որ դու դա չես կարող հասկանալ:
Որ այդ բառերը ձգվածության հատկությամբ են օժտված, դա պարզ է: Քո ասած կլոր ձուն միգուցե և լինում է, բայց դու եթե ձու տեսել ես, ապա երևի նկատած կլինես, որ այն հիմնականում ձգված է լինում, իսկ բացառություններ միշտ էլ լինում են, չնայած ես մինչև հիմա կլոր ձու չեմ տեսել: Եթե դու տեսել ես, ապա երջանիկ տղա ես: Ձոն բառը չեմ կարող հիմա բացատրել, որովհետև դրա բացատրությունը երկար է և հազիվ թե ընկալվի (մանավանդ, որ դա ընդամենը իմ կարծիքը կլինի), ինչ վերաբերում է ձայնին, ապա իրոք դու ճիշտ նկատեցիր, որ ձայնը մատերիա չէ: Բայց, եթե ֆիզիկայից տարրական գիտելիքներ ունես, ապա երևի գիտես, որ ձայնը դա մատերիայի տատանում է` ալիք: Իսկ ալիքը տարածվում (այսինքն` ձգվում) է տարածության մեջ: Իսկ, եթե ձին ձգված է և իր մեջ պարունակում է ձ տառը, ապա այդտեղից մենք ընդհանրապես չենք եզրակացնում, որ բոլոր ձգվածությամբ օժտված առարկաները պիտի պարունակեն ձ տառը: Ինչպես ասում են մաթեմատիկայում` այդ պայմանը բավարար է, բայց ոչ անհրաժեշտ: Իսկ տրամաբանները կասեին` հետևանքը բխում է պատճառից, բայց պատճառը չի բխում հետևանքից
Էջանիշներ