Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
Աստղ ջան լիովին կիսում եմ քո կարծիքը և ընդունում եմ, որ երբեմն ծայրահեղության մեջ եմ ընկնում: Բայց հուսով եմ կհասկանաս, որ դա միայն այն պատճառով է, որ մեր ֆորումի որոշ անդամներ գտնվում են մյուս ծայրահեղության մեջ ու հայերի օգտին խոսող ցանկացած փաստ վերագրում են մեր փառամոլությանն ու համարում են դա թերարժեքության բարդույթ: Ես փորձում եմ մի մարդու բացատրել, որ եթե այս թեման դնենք մի կողմ, ապա Հերունին իրոք խելոք ու տաղանդավոր գիտնական է ու գոնե արժանի է հարգանքի, իսկ նա ինձ ասում է. "Ես 100 հոգու գիտեմ իրենից ավելի խելոք": Դու լինես իմ տեղը, ինչ կանես?
Տրիբունը ուղղակի ուզում է, որ հիմք չընդունես միայն Հերունուն, էս առումով համամիտ եմ իր հետ. պետք չէ մեկին կուրորեն հավատալ, միշտ անհրաժեշտ է հակառակ բևեռն էլ ուսումնասիրել: Ես միայն ԴԵՄ եմ, որ հավատանք օտար աղբյուրներին կամ արդի աշխատություններին: Ինչի մեր գիտնականները պակաս են, որ ես լսեմ ինչ-որ էրվինի կարծիք?


Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
Աստղ ջան շատ հաճելի է լսել քո մտքերը: Վերջապես թեմային սկսում են անդրադառնալ օբյեկտիվ ու իրական կարծիքներ արտահայտող մարդիկ: Իմ ցանկությունը միայն այն է, որ բոլորին հասկացնեմ, որ իրոք մեր մշակույթը ու պատմությունը շատ հին է և որ իրականում եվրոպացին պիտի մեզ նախանձի ու օրինակ վերցնի մեզնից, այլ ոչ թե մենք նրանից:
հա, լրիվ համաձայն եմ,բայց հիմա մենք այն վիճակում, այն մակարդակի վրա չենք, որ եվրոպացին մեզ նախանձի: Ամեն տեղ էդ անտեր քաղաքական մակարդակն ա որոշում. ինչքան դեմոկրատական ես, ինչքան ռեսուրսներով հարուստ ես, այնքան ճիշտ ես:


Ուղղակի երկու կողմդ էլ մի ընկեք ծայրահեղությունների գիրկը