Այսպես… ինձ թվում է այստեղ խոսքը գնում է ոչ թե տասնյակ հանճարների մասին, այլ մի ողջ ժողովրդի մասին։ Այստեղ չենք վիճարկում, թե մեր ազգի ներկայացուցիչ հայտնի մարդիկ են ավելի տաղանդավոր կամ ավելի հանճարեղ, թե՝ մյուս ազգերինը։ Հակառակ դեպքում մի քիչ մանկական կթվա վիճարկել, թե Բա՞խն է ավելի հանճարեղ, Շոստակովի՞չը, թե՞ Կոմիտասը… Երգիչներ ասելով նկատի ունեմ նրանց, որոնք ամեն օր երգում են էկրանից, քանի որ նրանց լսելու պահանջարկ կա երևի

Ժողովրդի մեծամասնությունը ումով է ապրում, այ նրանց մասին էլ խոսում եմ։ Քանի որ քննարկում ենք թե ով ենք մենք, և ոչ թե ովքեր են մեր հանճարները։ Կարծում եմ հասկանալի է։ Այ որ դու՝ եղբայր պատվական, օրերից մի օր գնաս Արամ Խաչատրյան համերգասրահ ու տեսնես թե քանի հոգի է եկել Կոմիտաս լսելու ու մի օր էլ գնաս հանրապետական ստադիոն՝ «Շպրոտ» կամ «Արմենչիկ» ու չգիտեմ «Բաբիկ» լսելու, այդ ժամանակ նոր կարծիք կկազմես, թե ով ենք մենք իրականում։ Մեկ էլ շատ չէ, «Մոնումենտից» զննիր քո մայրաքաղաքը ու հետո «գուգլ» –ում ուրիշ մայրաքաղաքների նկարների հետ զուտ համեմատիր, ու նոր կարծիք կազմիր թե աշխարհում որ տեղն է գրավում մեր ճարտարապետությունը, մեկ էլ շատ չէ հետևիր մեր ոստիկանների պահվածքին, թե ինչպես են նրանք «սեմուչկա» չրթում ու թքում գետնին, ու համեմատիր այլ երկրների ոստիկանների պահվածքի հետ ու նոր կարծիք կազմիր թե մենք մեր օրենքներով ու օրինապահությամբ որ տեղում ենք աշխարհում։ Իսկ ինչ վերաբերում է մի քանի տասնյակ կամ գուցե հարյուրավոր տաղանդներին ու հանճարներին, ապա ուշադրություն դարձրու, բացի թերևս մոնղոլներից ու չուկչաներից բոլոր ազգերում էլ հանճարներ կան, ու հնարավոր է, որ աշխարհի ամենալավ հովիվները մոնղոլներն են, իսկ աշխարհի ամենադիմացկունները ու ամենաառողջները չուկչաներն են։
Հ.Գ. Այդ նույն Շառլ Ազնավուրը Կալիֆորնիայում համերգ է տալիս, որի տոմսն արժե 100–300 դոլար, ինչ ես կարծում, ինչքա՞ն պիտի արժենա Շառլի համերգի տոմսը Հայաստանում, որպեսզի հավաքվի այնքան ունկդնիր, ինչքան ասենք «շպրոտով սալաթի» համերգին են հավաքվում։
Էջանիշներ