Արի արդեն մի կողմ թողնենք Հերունուն: Էդ մարդը երևի արդեն չի կարում գիշերները քնի էնքան խոսացինք նրա մասին: Ես արդեն մտածում եմ, որ մեր հասարակությունը դեռևս պատրաստ չէ նման գրքերի ընթերցմանը: Դրա համար լավ նախապատրաստական աշխատանքներ են պետք:
Ինչ վերաբերում է վիետնամցուն ու Շիրակացու ուզբեկ լինելուն, ապա Շիրակացին չի կարող ուզբեկ լինել, որովհետև նա Շիրակացի է, Շիրակը Հայաստանի հյուսիսում է, երբեք Ուզբեկստանի կազմի մեջ չի եղել և Ուզբեկստանում էլ Շիրակ անունով մարզ չկա(ճշտել եմ, որ հետո չասեք առանց հիմնավորման գրում ես):
Իսկ Աստվածաշնչի վերաբերյալ, ասեմ քեզ, որ ես աթեիստ եմ, և քո գրած վերջին նախադասությունը ինչ-որ չափով նման է իմ այն կարծիքին, որ ոչ թե աստված է մարդուն ստեղծել, այլ մարդն է աստծուն ստեղծել: Հուսով եմ կհասկանաս ինչ նկատի ունեմ:
Քո ասած մոնումենտների մասին տեղեկություն չունեմ ցավոք: Քարահունջի մասին խոսելիս պետք է հասկանալ, որ դա զոհաբերություններ անելու կամ ասենք բլոտ խաղալու վայր չի եղել, ինչպես մի շարք մարդիկ են պատկերացնում: Եթե մարդը 7000 տարի առաջ այդպիսի կոթող է շինել, ապա դրա շինելը եղել է պահանջմունք առօրյա խնդիրներ լուծելու համար: Հենց անմիտ զոհաբերությունների մասին սխալ պատկերացումներն են, որ թույլ չեն տալիս հին աշխարհի պատմությունը ավելի ճիշտ պատկերացնել: Իմ կարծիքով չի կարող մարդը եգիպտական բուրգ սարքել (խոսքը հայերի մասին չէ, սա ընդհանրապես եմ ասում) ու այնքան տգետ լինել, որ հենց նենց զոհաբերություններ անելուն լուրջ վերաբերվել: Իհարկե ես չեմ ասում, թե զոհաբերություններ չեն եղել, ես ուղղակի ասում եմ, որ դրանք այնքան արժեքավոր չեն, եղել ինչքան հիմա ներկայացնում են:
Ոչ, հարգելիս: Հիմալայներում պայմանները շատ ցուրտ են, այդ պատճառով այնտեղ զարգանալու ու մարդ առաջանալու պայմաններ չկան: Նույն ձևով էլ Կիլիմանջարոյում շատ տաք են պայմանները: Եթե հասկանում ես, որ մարդու ձևավորման մեջ ամենակարևոր դերը ունեն բնակլիմայական պայմանները, ապա կհասկանաս ինչի մասին եմ գրում: Խորհուրդ կտամ այս հարցերի մասին ավելի լուրջ մտածես:
Ընդունում եմ, մի քիչ չափազանցված էր գրածս:
Քո բերածը այդ բանաստեղծության ընդամենը առաջին ութ տողն է: Չնայած այդ ութ տողն էլ շատ բան են ասում իմ ասածի օգտին:
Մենք մեզ ոչ ոքից չենք գերադասում
Այսօրվա հայերը հաստատ այս հատկությամբ չեն օժտված:
Միայն մենք Արարատ ունենք
Հաշվի առնենք, որ Նոյը Արարատի գագաթին է իջել ըստ Աստվածաշնչի: Սևակի այս նախադասությունը շատ բան է ասում նրա պատկերացումների մասին:
Պարզապես Դավիթն այստեղ է կռվել
Դավթի էպոսը ունի ավելի հին պատմություն, քան արաբական խալիֆայության տարիներն են: Այն վերականգնվել է այդ տարիներին:
Պարզապես մենք մեր դարավոր կյանքում,
Երբ եղել ենք շատ ու եղել կանգուն,
Դարձյալ չենք ճնշել ուրիղ մեկ ազգի,
Ոչ ոք չի տուժել զարկից մեր բազկի,
Դարեր են եկել ու դարեր անցել,
Ոչ մեկի վրա մենք չենք բռնացել,
Եթե գերել ենք, լոկ մեր աչքերով,
Եթե տիրել ենք լոկ մեր ձիրքերով,
Եթե իշխել ենք գրքերով միայն,
Ու եթե ճնշել վերքերով միայն…
Գուցե ասես, թե սա ինչի մասին է քո կարծիքով?
Կարամ շարունակեմ, բայց պետք չի: Նախ շատանում է գրածս, հետո էլ ժամանակս չի ներում: Միայն ասեմ, որ սա միայն մի բանաստեղծություն է: Բայց նման գործեր ունեն մեր բոլոր գրողները: Ուղղակի պետք է կարդալուց հասկանալ:
Խորհուրդդ ընդունելու կարիքը չունեմ, քանի որ ես դա գիտեմ: Ես չեմ փորձում արմատներս հետ տանել ապագային լավատեսորեն նայելու համար (նորից ոնց որ պատճառահետևանքային կապը շփոթել ես): Եթե ես արմատներս հետ եմ տանում, ապա միայն նրա համար, որ ինձ միշտ հետաքրքրել է իմ անցյալը: Եթե քեզ չի հետաքրքրում դա քո պրոբլեմն է, բայց դա չի նշանակում, որ ոչ մեկը չպիտի հետաքրքրվի: Ինչքան նայում եմ անցյալին այնքան այդ անցյալը հետ է գնում ու չի ավարտվում: Մենք ասում ենք Արտաշես Առաջին, բայց պարզվում է, դրանից առաջ եղել է Ուրարտու: Նայում ենք Ուրարտուին պարզվում է, դրանից առաջ եղել է Նաիրի ու Արա Գեղեցիկ: Ասում ենք Նաիրի պարզվում է դրանից առաջ եղել է Հայկ: Ասում ենք Հայկ պարզվում է դրանից առաջ եղել է Արամ թագավորների մի ամբողջ դարաշրջան և հասնում եմ մի կետի, երբ ոչ մի ազգ չկար, բայց մենք կայինք: Երբ Ղևոնդ Ալիշանը ապացուցեց, որ Հայկը իրական կերպար է ու որ նա Բելին սպանել է մ.թ.ա. 2492 թվականին, քո նման մարդիկ նրան ծաղրում էին: Եվ նա ընդամենը մի բան ասաց. <<Չկա ավելի հեշտ բան, քան չընդունելը և մերժելն է, սակայն ամենից դժվարը ճշմարտությունը հերքելն է>>: Դարեր շարունակ փորձ է կատարվել ճշմարտությունը հերքել, բայց դա ոչ մեկին չի հաջողվել: Հաջողվել է, բայց մասամբ և միշտ էլ ճիշտը ջրի երես է դուրս եկել: Ինչ վերաբերում է ապագային ու մեր ազգի առջև ծագած խնդիրներին, ապա այստեղ ես համոզված եմ, որ մեր ազգի հզորությունը ու պետք եղած ժամանակին համախմբվածությունը միշտ մեզ դուրս է բերելու ցանկացած դժվարին իրավիճակից: Իմ, քո և մեր մնացած բոլոր եղբայրների ու քույրերի օգնությամբ մենք կլուծենք բոլոր խնդիրները ու կհպարտանանք մեկս մյուսով: Մեր համախմբվելու համար ոչ միայն պետք չէ բոլորին ապացուցել, որ մենք առաջինն ենք, այլ ավելին, մեր համախմբվելու համար ոչինչ պետք չէ, միայն հայի արյուն: Բայց երբեք անցյալը հետազոտելը և հայերի ակունքները գտնելը ավելորդ ու անհիմն չի կարող լինել:
Էջանիշներ