Աստղ ջան, Գալոն ասեց կախարդական խոսքը «էտ հարցը մեզ 1000 տարի չպետք է այդքան անհանգստացնի»…
Ես մի քիչ ավելի ծավալվեցի ու այլ կերպ մոտեցա հարցին քննարկման ժամանակ. «Մենք պետք է մեր ազգային ինքնությամբ պետք հպարտանանք հիմք ընդունելով այն ինչ ունենք, և ոչ թե այն ինչ որոշ մարդիկ ենթադրում են որ ունենք»:
Հայկական ինքնության մեջ ինչ-որ հեռավոր ու անապացուցելի բաներ փնտրելը թերաժեքության բարդույթ է, և շատ սուր արտահայտված: Դա անում են մարդիկ, որոնք ձգտում են ուրիշներին ապացուցել իրենց առավելությունը նրանց նկատմամբ, սուր զգալով իրենց ոչ առավել (թերի) լինելը: Հույնին ապացուցել, որ Արիստոտելը հայ էր նշանակում է, որ դու հույներին քո ունեցած ոչ մի լուրջ մշակութային արժեք չես կարողանում ներկայացնել: Չես կարողանում որովհետեև կամ չունես, կամ ուղակի չես ըմբռնում քո մշակութային արժեքների մեծությունը:
Խոսքս վելի պարզ դարձնելու համար ասեմ, որ օրինակ ինձ անձամբ պետք չէ որևէ մեկին ապացուցել Արիստոտելի հայ լինելը, քանի որ ես ցանկացած հույնին հավասար կարող եմ հպարտանալ իմ Դավիթ Անհաղթով ու Անանիա Շիրակացիով: Ես չեմ ցանկանում ապացուցել որևէ մեկին որ Եգիպտական բուրգերը հայերն են կառուցել, քանի որ կարող եմ հպարտանալ իմ Զարթնոցով ու Անիի մայր տաճարով: Ես ընդունում եմ այն ինչ ունենք, այն ինչ մերն է, այն ինչ իմ պապերը որպես ժառանգություն թողել են ինձ, ու ինձ ուրիշ ոչ մեկինը պետք չէ:
Հայ էթնոսի արմատները մինչև Աստված գիտի ուր տանելը, ու առաջին հոմոսափինեսին հայ սարքելը արդեն այլ խոսակցության թեմա է: Սա դասական մառազմի (մեր հոգուբույժ բարեմակը հիմա կասեր որ բժշկության տեսանկյունից բառը տեղին օգտագործված չէ, բայց դու ինձ երևի հասկացար) օրինակ է: Նախ ինքնին առաջին, երկրորդ կամ տասներորդ հոմոսափիենս հասկացությունը դատարկաբանություն է: Այսպիսի հարց ընդհանրապես անթրոպոլոգիայում չկա: Մարդու էվոլյուցիան տևել է մի քանի միլիոն տարի: Ինչպես կարելի է ընդհանրապես «առաջին» մարդուն որևէ ազգային պատկանելություն տալ: Դա ծիծաղելի է: Էթնիկ խմբերին ու ազգություններն էլ ձևավորվել են հազարամյակների ընթացքում: Մեր ուղիղ նախապապերի ու մեր միջև սար ու ձորերի տարբերություն կա: Էլ չեմ ասում, որ դարերի ընթացքում բոլորը բոլորի հետ այնքան են խառնվել, որ ըստ գենետիկ հատկանիշի որևէ մեկի ու իր 100.000 կամ 10.000 տարի առաջվա նախապապի միջև առնչություններ փնտրելիս կարելի կանգնել կուրյոզ իրողությունների առջև (եթե հետաքրքիր է հետո կասեմ թե ինչու): Չի կարելի այս հարցերը ընդհանրապես քննարկման առարկա դարձնել: Այս հարցերը քննարկելիս սրվում են ազգայնական հակումները ժողովրդի մեջ, ու ազգը միշտ կանգնում է սարսափելի փաստի առաջ: Գերմանացի նացիստերը դրա լավագույն օրինակն են:
Մեկ անգամ ևս կարդա Արիացուն իմ պատասխանի մեջ Վարդան Ջալոյանի հոդվածից արված մեջբերումը:
Հիմա, Ձերդ գեղեցկագույնության թույլտվությամբ, անցնենք արիացի կամ ոչ արիացի հասկացություններին:
Այս հարցի վերաբերյալ էլ կան բազմաթիվ տեսություններ, բայց որոշ հարցերում գիտնականների կարծիքները համընկնում են: Նախ ի՞նչ է արիացին:
Ընդհանուր առմամբ ընդունված է, որ բոլոր Հնդեվրոպական ժողովուրդները սերում են մեկ պրոտո-հնդեվրոպական էթնոսից, որին անվանում են արիա, արիացիներ, արիական ժողովուրդ: Բոլորս գիտենք, որ Հնդեվրոպական լեզվաընտանիքի մեջ մտնում է 17 լեզվախում (գերմանական, սլավոնական, իրանական, հունական և այլն), որոնց մեջ նաև հայկական առանձին լեզվախումբը իր ժամանակակից երկու տարատեսակներով, արևելահայերեն ու արևմտահայերեն: Այս արիացի ժողովուրդը մոտ 10.000 տարի առաջ ապրում էր մի կոմպակտ վայրում: Հետո նրանք սկավեցին տարածվել ամբող Եվրասիա մայրցամաքով մեկ ու որքան հեռացան իրարից, այնքան սկսեցին նրանց լեզուները տարբերվել իրարից; Բաժանվելու ընթացքում նրանք նաև շփման մեջ էին մտնում այլ լեզուների հետ ու ահագին լեզվական փոխառություներ էին լինում:
Ընդունված է, որ հայերենին ամենից մոտ հնդեվրոպական, կամ արիա-եվրոպական լեզուն փռյուգերենն, որն արդեն մահացած լեզու է: Երկրորդ տեղում հունարենն է, երրորդում իրանական լեզուներն են: Սա գիտություն է, ենթադրություներ չեն, մարդիկ` լեզվաբանները, խորությամբ ուսումնասիրում են լեզվի կառուցվածքը, առանձնահատկությունները, սկասած ձայնավորների ու բաղաձայների դասավորման ձևից, վերջացրած նախադասության կառուցվածքի տրամաբանությամբ ու բառերի շեշտադրությամբ: Գալոն կուղղի մեզ եթե սխալվում ենք: Նա հաստատ մեզանից բոլորիցս այս ամենը լավ գիտի:
Հիմա որտեղ էին ապրում այս արիացի ժողովուրդը: Սրա վերաբերյալ էլ տարբեր տեսություններ կան - բալկաններում, տիբեթում, ալթայում, փոքր ասիայում ու անատոլիայում, հայկական բարձրավանդակում, իրանական բարձրավանդակում: Հնարավոր է, որ ապրում էին հայկական բարձրավանդակում: Սա ամենայն հավանականությամբ նշանակում է, որ մենք ուղիղ ժառանգորդներն ենք այդ պրոտոհնդեվրոպական ժողովրդի, քանի որ ի տարբերություն մնացածի, ոչ մի տեղ չենք գաղթել, մնացել ենք այստեղ: Բայց սա մեզ բոլոր մնացած հնդեվրոպական ժողովուրդների պապան չի դարձնում: Կամ եթե մենք շատ ենք ուզում որ դարձնի, ապա դարձնում է, բայց մնացած բոլոր հնդեվրոպական ժողովուրդները, օրինակ ֆրանսիացիները, դրա վրա բավականին լուրջ թքած ունեն: Ըստ էության, մենք այնքան արիցաի ենք, որքան հույնը, պարսիկը, տաջիկը, փուշտունը, շվեդը, իսպանացին, ռուսը, սերբը և այլն, քանի որ նրանք էլ սերում են այդ առաջին արիցիներից այնքանով որքանով մենք:
Աստղո ջան, արիացի, չարիացի, կովկասո-իվերացի, մալայա-սիամացի, ի՞նչ նշանակություն ունի: Այսօրվա հայը հստակ ինքություն ունի, որը սահմամվում է մի քանի գործոններով - լեզու, կրոն, ընդհանուր պատմություն, մշակույթ: Մենք երբ ինքներս մեզ հարց ենք տալիս, թե ով ենք մենք ու ուղիղ պատասխանում ենք այդ հարցին, ՀԱՅ, եկեք մի պահ կանգնենք ու մտածենք, թե այդ ինչպես մենք ինքներս ՀԱՅ սահմանեցինք: Գենետիկ անալիզ արեցինք ու տարանք մեզ մի քան հազար տարի առաջ ու տեսանք ու իմ ու եսիմ ում գեները նու՞յն են: Ի հարկե ոչ: Ամեն ինչ ավելի քան պարզ է: Ես Հայ եմ, որովհետեև խոսում եմ հայերեն, հետևորդն եմ Հայ Առաքելական եկեղեցու, ընդում եմ իմ պատմությունն ու մշակույթը որպես իմ նախնիների ինձ թողած ժառանգություն: Մեկի մոտ մի քիչ ավել մի քիչ պակաս այս բոլոր գործոնները միասին, կամ առանձին առաձին կան: Ասենք կան հայեր որոնք հայերեն չեն խոսում, բայց ընդունում են իրենց հայկական ինքնությունը համարելով իրենց հայկական մշակութային ժառանգության կրողները: Կամ կաթոլիկներ են, բայց խոսում են հայերեն: Ամեն դեպքում, ժամանակի ընթացքում այս գործոնների մեկի թուլանալու պարագայում ինքնությունը սկսում է փոփոխվել: Հայերը որոնք հայերեն չեն խոսում մի քանի սերունդ հետո վերածվում են ֆրանսիացու, իտալացու, ու ևս մի քանի սերունդ հետո մոռանում են իրենց արմատների մասին ընդհանրապես:
Այնպես որ, մեր ինքնությունը, ցանկացած այլ ազգի ինքնության պես հստակ սահմանում ունի, ու ոչ մի կապ չունի առաջին հոմոսափիենս, առաջին արիացի, առաջին աստղագետ, առաջին բուրգաշեն ու առաջին չգիտեմ էլ ինչի հետ:
Էջանիշներ