Իրականում ոչ թե հայերն են բալկաններից եկել, այլ հույներն են Հայկական լեռնաշխարհից գնացել: Ինչ վերաբերում է նրան, որ այս տեսությունը ամբողջ աշխարհում ընդունված է, ապա դա րի նշանակում որ դա ճիշտ է: Ամբողջ աշխարհում լիքը հիմարություններ էլ են ընդունված, դա չի նշանակում որ մենք պտի դա ընդունենք:
Ասեմ, որ արևելյան անատոլիան նույն արևմտյան Հայաստանն է, դա հնարել են թուրքերը, որպեսզի խեղաթյուրեն պատմությունը: Ու ցավալին այն է, որ մի քանի տարի հետո Արարատ լեռը կանվանեն Քեմալասար ու մեր մեջ մարդիկ կհայտնվեն ու կհայտարարեն, որ կարող ա Արարատը հայերի սարը չի:Իսկ Հայկական տեսության հեղինակներ Իվանովը և Գամկրելիձեն (ով, ի դեպ, այժմ Վրաստանի Գիտությունների ակադեմիայի նախագահն է), պնդում են, որ նախահնդեվրոպական ցեղերի հայրենիքը ոչ թե Հայաստանն է, այլ արևելյան Անատոլիան, հայկական լեռնաշխարհը և արևմտյան Պարսկաստանը, և դա բացատրում են ոչ թե 42000 տարին մեկ տեղի ունեցող ջրհեղեղի գիտականորեն լրիվ անհիմն փաստով, այլ հնդեվրոպական լեզուների մեջ առկա զարգացումներով:
Փաստերը շատ են, պետք է ուղղակի ուսումնասիրել և գտնել:Հնէաբանական բավարար փաստերի բացակայության պատճառով նախահնդեվրոպական ժողովրդի հայրենիքի տեղը որոշելը անհնար է, այն հնարավոր է որոշել միայն լեզվաբանական տեսանկյունից: Ու նույնիսկ լեզվաբանական տեսանկյունից անհնարին է վերջնական ու միանշանակ պատասխան տալ, որովհետև լեզվաբանական փաստերն էլ են շատ սահմանափակ:
Էջանիշներ