Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
Հարգելի հայրենակից, հարցը ընդհանրապես օգտակարության, փառքի կամ արտոնության մասին չէ: Հարցը, գիտական տեսանկյունից, ծագումնաբանության մասին է, որի մասին կարելի է առանձին խոսել: Իսկ հայերիս տեսանկյունից պատմական արդարությունը ու ճշմարտությունը վերականգնելու մասին է: Եթե մեզ հիմարացրել են դարեր շարունակ ու մենք դրա հետ հաշտվում ենք, դա ամենամեծ սխալն է: Բոլոր ազգերի նախնին լինելը հպարտություն է, որի մասին կերազի ցանկացած ազգ: Իսկ մենք հենց դա ենք, բայց չգիտենք: Իսկ եթե գիտենք ու չենք ուզում ընդունենք: Մինչդեռ մեր թշնամիները գիտեն այդ մասին ու շատ լավ գիտեն և դա թաքցնում են ամեն գնով:

Հայերը սնափառ չեն ու չեն եղել երբեք: Հայերը ուղղակի հպարտ են:
Մի հատ անհամես հարց էլի՞
Ենթադրենք բոլոր ազգերը առաջացել են մեզանից....
Լավ: Մի քիչ արի տրամաբանենք:
Ուրեմն սկզբից եղել են հայերը: հետո նրանից առաջացել են մյուս ազգերը

Բայց մի մոմենտ: Եթե սկզբից եղել է միայն հայը, ապա նա որտեղի՞ց է իմացել, որ ինքը հայ է:
.........
Չէ՞ որ մյուս ազգերը չկային, որ իրեն տարանջատելու համար իրեն հատուկ անուն տար ՝ "հայ":


Հ.Գ. հույսով եմ պատասխան կստանամ