Շնորհակալ եմ, եթե պարապ ժամանակ ունենամ, ավելի մանրամասն կուսումնասիրեմ Հերունու ասածները: Իսկ Գամկրելիձեն ու Իվանովը ոչ թե "հայերենը բացահայտելով" են ստեղծել ու առաջ քաշել հայկական թեորիան, այլ բոլոր հնդեվրոպական լեզուները ուսումնասիրելով: Ի դեպ, Հերունին եթե ինչ-որ բան ապացուցած լիներ, հիմա աշխարհի ամենահայտնի լեզվաբանը կլիներ, որովհետև այս խնդրի շուրջ մի քանի դար շարունակ աշխարհի ամենափայլուն լեզվաբանները գլուխ են կոտրում ու մինչև հիմա ոչ մի վերջնական արդյունքի չեն հասել:
Ջրհեղեղի մասին գրածներդ նույնպես անհիմն են, եթե միայն սառցային դարաշրջանը և դրան հետևող գլոբալ տաքացման մասին չես խոսում: Ինչ վերաբերվում է
սա, ոչ մի բան չի ապացուցում, որովհետևTurojan-ի խոսքերից
1. Հայաստանի նախաքրիստոնեական մշակույթից մեզ կցկտուր բաներ են հասել, միգուցե նման առասպել գոյություն ունեցել է, սակայն չի պահպանվել
2. Ջրհեղեղի մասին առասպել ունենալ չունենալը չէ, որ պիտի ապացուցի հայերի տեղաբնիկ լինել չլինելը:
Ի դեպ եթե նույնիսկ հայերը տեղաբնիկ են եղել, և հենց սկզբից էլ ապրել են հայկական լեռնաշխարհում, այժմ ապացուցված է, որ բացի հայերից այստեղ դարեր շարունակ ապրել են ոչ հնդեվրոպական (ամենայն հավանականության կովկասյան) ժողովուրդներ, որոնք ձուլվելով հնդեվորպական ցեղերի հետ ստեղծել են հայ ազգը: Սա ապացուցվում է հայերենում անհայտ ծագում ունեցող բազմաթիվ բառերի առկայությամբ:
Էջանիշներ