User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 823 հատից

Թեմա: Ով ենք մենք իրականում

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Տրիբուն ջան, էս ամեն ինչը շատ, շատ, շաաաաաաաաաատ ճիշտ ես ասում, բայց քո ասած տուֆտալոգիայի դեմ ձեռք առնելով չեն պայքարում, այլ հիմնավոր հերքումներով: Ընդհամենը մոտեցման խնդիր է: Հասկանալի է, որ քո ասած դիլետանտներին /խոսքս անձնապես ոչ ոքին չի վերաբերվում/ շատ դեպքերում հիմնավոր հերքումները չեն հուզում, բայց միևնույն է դիլետանտին ձեռք առնելը նրա վրա հակառակ ազդեցությունն է ունենում, նա ավելի է հակադրվում ու ավելի է խորանում իր ընտրած ուղղու մեջ: Պետք է ամեն կերպ փորձել նրան հիմավորման ճիշտ ուղղու վրա դնել, հակառակ դեպքերը հանգեցնում են քո ասած վատ արդյունքների: Իսկ եթե չի էլ ստացվում որևէ բան հասկացնելը, ապա միևնույն է ձեռք առնելով ավելի վատ արդյունք է ստացվում:
    Տիգ ջան, տարբերությունը գիտե՞ս որն ա: Լեզվաբանությունն ու պատմությունը հլը արի թողնենք ու անցնենք ասենք թե աստղագիտությանը: Աստղագիտությունը հիմա լավ զարգացած գիտություն ա, որը դեռ շարունակում ա առաջ գնալ, նոր հայտնագործություններ են անում և այլն, և այլն: Հիմա ապացուցված ա, որ ոչ Երկիր մոլորակն ա տիեզերքի կենտրոնը, ոչ արեգակը, ոչ էլ Ծիր Կաթին գալատկիկան: Ու մեկ էլ գալիս ա մեկը, ով աստղագետ չի, կամ ինչ-որ տեղից 3-ներով սովորելով աստղագիտության դիպլոմ ա ստացել ու հայտարարում ա, թե էս ակադեմիական գիտությունը սխալ ա, սաղ սխալ ա, տիեզերքի կենտրոնը հենց Երկիր մոլորակն ա ու սկսում ա դա ապացուցել: Մեկ ուրիշ գիտնական էլ, ով հայտնի ու ճանաչված մասնագետ ա, մի ուրիշ աշխատություն ա ներկայացնում ինչ-որ մի գալատկիկայի վերաբերյալ, որի վրայով բավականին շատ ուսումնասիրություններ ա արել: Հիմա ես էլ եմ աստղագիտությունից դիլետանտ, դու էլ, քո ռեակցիան այս երկու մարդկանց նկատմամբ ի՞նչ կլիներ: Բնականաբար, առաջին «աստղագետին» բանի տեղ չէիր դնի, որովհետև գիտես, որ իր աշխատանքը լրիվ սուտ ա, իսկ երկրորդինը բնակաբար կընդունես, որովհետև գիտես, որ խելացի մարդ ա, ու եթե էդքան գիտափորձեր ա արել, ուրեմն իր աշխատության մեջ գոնե ինչ-որ հավաստի բան կա:

    Լավ, առաջին աստղագետին իգնոր արեցինք, բայց արի ու տես մի տարի հետո ամբողջ Հայաստանը սկսում ա գովաբանել առաջին աստղագետին, որ մեծ գործ ա արել, որ իրոք տիեզերքի կենտրոնը Երկիր մոլորակն ա ու արևն ա պտտվում Երկրի շուրջ այլ, ոչ թե հակառակը, քո ռեակցիան ի՞նչ կլինի: Պարզ չի՞, որ կսկսես պայքարել տգիտության դեմ, որպեսզի այս տգետ, հակագիտական մոտեցումը հանկարծ տարածում չգտնի, որ հանկարծ վաղը, էդ տեսությունը չհայտնվի դասագրքերում: Բայց եթե դա էլ չի օգնում, նույնիսկ կսկսես ծաղրել:

    Հիմա դու էլ ես լեզվաբանությունից դիլետանտ, ես էլ որոշ չափով դիլետանտ, որովհետև ծագումնաբանական ու պատմահամեմատական լեզվաբանությունը իմ նեղ մասնագիտականը չէ: Բայց էն լեզվաբանական կրթությունը, որը որ ես ունեմ ու էն գրքերը, որոնք որ ես կարդացել եմ, շատ պարզ ու կոնկրետ ապացուցում են, որ այդ բոլոր «գիտական» ապացույցները, որ հայերը աշխարհի ամենահին ժողովուրդն են, որ բոլոր ազգերը ծագել են հայերից, որ պոլինեզական լեզուները, շումերերենը, ամերիկայի հնդկացիների լեզուները և այլն հայերենից են ծագել բացարձակ սուտ են ու աբսուրդ, էնքան աբսուրդ, որքան էն պնդումը, որ արևն ա պտտվում երկրի շուրջ:

    Որովհետև ապացուցված է, որ հայերենը հնդեվրոպական լեզու են, ինչպես օրինակ հնդկերենը, պարսկերենը, ռուսերենը, գերմաներենը, իտալերենը, իռլանդերենը, լատվիերենը և այլն: Սրանք պատկանում են նույն լեզվաընտանիքին, որովհետև իրենց մոտ թե՛ բառարմատներն են իրար նման, թե քերականական ձևերը, օրինակ հոլովումները, խոնարհումները, սեռը, դերանունները և այլն (ինչն ավելի կարևոր է, քան բառարմատների նմանությունը, որովհետև դարերի ընթացքում բառերը շատ հեշտությամբ են հնչյունափոխվում, փոխառվում օտար լեզուների ազդեցության կամ այլ գործոնների հետևանքով, իսկ քերականական ձևերը ավելի ստաբիլ են ու դժվարությամբ են փոփոխվում):

    Ապացուցվել է, որ հնդեվրոպական բոլոր լեզուները ծագել են մեկ մայր լեզվից, որը ոչ հայերենն է, ոչ հնդկերենը, ոչ էլ ասենք լիտվերենը ու այս մայր լեզվին տվել հնդեվրոպական նախալեզու պայմանական անվանումը:

    Ապացուցվել է, որ հնդեվրոպական լեզուներից ոչ մեկը գերակայություն չունի մյուս լեզուների նկատմամբ ու բոլոր հնդեվրոպական լեզուները համարվում են նախալեզվի հավասարազոր ժառանգներ: Հնդեվրոպական նախալեզվով խոսող ժողովուրդը դարերի ընթացքում սկսել է տրոհվել, մի մասը գնացել է արևմտյան Եվրոպա, մի մասը Հնդկաստան, մի մասը Բալկաններ և այլն և այս տրոհման ընթացքում են առաջացել նախահայերենը, նախահնդարիերենը, նախասլավոներենը, նախագերմաներենը և այլն ու հետագայում էլ էլի դարերի ընթացքում այս լեզուները ձևափոխվել են, ուրիշ լեզուների ազդեցության տակ նոր արմատներ են ձեռք բերել, կորցրել են նախալեզվի որոշ ձևեր ու վերածվել են ժամանակակից հնդեվրոպական լեզուների:

    Իսկ թե նախալեզվով խոսացող ցեղերը որտեղ են ապրել ու երբ, սրա մասին կան մի քանի տեսություն.

    մ.թ.ա. 4-րդ հազարամյակ՝ Հայաստանում ()
    մ.թ.ա. 5-րդ հազարամյակ՝ Ուկրաինայի ու Ռուսաստանի տափաստաններում (ներկա դրությամբ ամենահիմնավորված ու հավաստի տեսությունն է)
    մ.թ.ա. 6-րդ հազարամյակ՝ Հյուսիսային Եվրոպայում
    մ.թ.ա. 6-րդ հազարամյակ՝ Հնդկաստանում
    մ.թ.ա. 7-րդ հազարամյակ՝ Անատոլիայում
    մ.թ.ա. 10-րդ հազարամյակ՝ կենտրոնական Եվրոպայում

    Սրանք բոլորն էլ վարկածներ են, ոչ մեկն էլ մինչև վերջ ապացուցված չէ ու քանի որ հնդեվրոպական նախաժողովուրդը գրավոր արձանագրություններ չի թողել, որովհետև գրի գյուտը դեռ արված չէր, դեռ հարց է, այս վարկածներից որևէ մեկը երևէ կապացուցվի թե չէ: Ընդ որում ինչքան հին ժամանակաշրջան է վարկածը նշում, այդքան հավանականությունը մեծ է, որ հետագայում հայ ազգ դարձած ժողովուրդը ավելի շուտ է անջատվել նախաժողովրդից: Բացի դրանցի շատ դժվար է նաև ապացուցել, թե կոնկրետ երբ է հայերեն լեզվով խոսացող ժողովուրդը ձևավորվել, որովհետև նախահայերենով գրավոր արձանագրություններ չկան (ի տարբերություն սանսկրիտի, ավեստերենի ու խեթերենի), դրա համար են ենթադրում, որ հայերը առաջացել են մ.թ.ա 2000-500թվերը (կախված վարկածից):

    Մի խոսքով, դիլետանտը դիլետանտ, բայց ամեն մեկի ասածը, ինչքան էլ որ ռազմահայրենասիրական ու ազգանվեր հնչի, հալած յուղի տեղ մի դրեք: Վերջիվերջո լեզվաբանությունը գիտություն է ու հակագիտական փաստարկներ չի ընդունում:
    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (31.08.2012), einnA (31.08.2012), Freeman (30.08.2012), Lion (30.08.2012), Moonwalker (30.08.2012), Tig (30.08.2012), Varzor (30.08.2012), Արէա (30.08.2012), Հայկօ (30.08.2012), մարդագայլուկ (12.04.2014), Ներսես_AM (31.08.2012), Տրիբուն (30.08.2012)

  3. #2
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Բնականաբար, առաջին «աստղագետին» բանի տեղ չէիր դնի, որովհետև գիտես, որ իր աշխատանքը լրիվ սուտ ա, իսկ երկրորդինը բնակաբար կընդունես, որովհետև գիտես, որ խելացի մարդ ա, ու եթե էդքան գիտափորձեր ա արել, ուրեմն իր աշխատության մեջ գոնե ինչ-որ հավաստի բան կա:
    Բայց տես ընդգծել եմ հենց ամենակարևորը` դատում ես ըստ քո ինֆորմացվածության և վստահության աստիճանի:
    Այսինքն, եթե ես չգիտեմ, որ մեկը խելացի է, մյուսը ստախոս, ավելին` իմ տանձին էլ չի, թե ով է ճշմարիտ և ով սուտ, քանի որ թքած ունեմ բոլոր հեռավոր գալակտիկաների վրա, որովհետև ինձ դրանցից ոչ տաքա, ոչ սառը, ապա իրավունք ունեմ ընդունելու այն, ինչն ինձ դուր է գալիս` իմ ճաշակին համապատասխան ժանրի հեքիաթ է:
    Ի դեպ ստեղ նաև շատ կարևոր է, թե ինչպես է ապացուցվում մեկի սուտ կամ ճիշտ լինելը: Որքանով տեղյակ եմ, ինձ թվում է դու էլ տեղյակ կլինես, գիտության մեջ հեղափոխություն մտցված գաղափարները, որոնք իրենց ժամանակից առաջ ընկած լինելու հետևանքով առաջ քաշման պահին հնարավոր չի եղել ապացուցել ծաղրվել են հալածվել, նսեմացվել, քանի որ հետամնաց ու կարծրացած կադեմիական գիտությունը այդպես է ուզել ու չկարողանալով ընդունել դեն է շպրտել: Քանի հատ տենց տեսություն կլինի որ հաշվես? Քանի հատ տենց գյուտ ու առաջադիմական միտք կլինի?

    Ընենց որ եթե ինչ-որ մեկը մի բան է ասում և չի կարողանում դա ապացուցել ակադեմիական գիտության կանոներով ու ինֆորմացիայով, որովեհտև դրանք քիչ են, հակասական են կամ նույնիսկ սխալ են, ապա դա դեռ հիմք չի նրան ստախոս համարելու համար:
    Ընդհանրապես դիմացիցնին ստախոսության մեջ մեղադրելու համար պետք է այդ ստից վնաս ունենալ: Տվյալ պարագայում վնասը կրում են ակադեմիական գիտությունների ներկայացուցիչները և հենց իրենք էլ թող մեղադրեն, ինձ ու քեզ դրանից ոչ սառնա ոչ տաք: ԻՆչ կապ ունի, թե դասագրքի մեջ ինչ է գրված, թե այդ ինֆորմացիան պրակտիկ կենցաղային արժեք չունի? Հիմա քո կենսակերպում ինչ կփոխվի, որ ասենք դասագրքում գրված լինի, որ թուրքերը ահյերից են առաջացել կամ հակառակը? Իսկ եթե դասագրքերում գրվել է, ուրեմն դրանց կուռացիա անողը` պետությունը նպատակահարմար է գտել:
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ, առաջին աստղագետին իգնոր արեցինք, բայց արի ու տես մի տարի հետո ամբողջ Հայաստանը սկսում ա գովաբանել առաջին աստղագետին, որ մեծ գործ ա արել, որ իրոք տիեզերքի կենտրոնը Երկիր մոլորակն ա ու արևն ա պտտվում Երկրի շուրջ այլ, ոչ թե հակառակը, քո ռեակցիան ի՞նչ կլինի: Պարզ չի՞, որ կսկսես պայքարել տգիտության դեմ, որպեսզի այս տգետ, հակագիտական մոտեցումը հանկարծ տարածում չգտնի, որ հանկարծ վաղը, էդ տեսությունը չհայտնվի դասագրքերում: Բայց եթե դա էլ չի օգնում, նույնիսկ կսկսես ծաղրել:
    Կատեգորիկ կերպով համամիտ եչմ ծաղրման մեթոդիկային, որովհետև ըստ էության անընդունելի գաղափարներ առաջ քաշող ու բարձրաձայնող անձինք, որպես կանոն ծաղրից չեն վախենում, ոմանք էլ այդ ծաղրը իրենց համար PR-են սարքում:
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ թե նախալեզվով խոսացող ցեղերը որտեղ են ապրել ու երբ, սրա մասին կան մի քանի տեսություն.

    մ.թ.ա. 4-րդ հազարամյակ՝ Հայաստանում ()
    մ.թ.ա. 5-րդ հազարամյակ՝ Ուկրաինայի ու Ռուսաստանի տափաստաններում (ներկա դրությամբ ամենահիմնավորված ու հավաստի տեսությունն է)
    մ.թ.ա. 6-րդ հազարամյակ՝ Հյուսիսային Եվրոպայում
    մ.թ.ա. 6-րդ հազարամյակ՝ Հնդկաստանում
    մ.թ.ա. 7-րդ հազարամյակ՝ Անատոլիայում
    մ.թ.ա. 10-րդ հազարամյակ՝ կենտրոնական Եվրոպայում
    Ինձ` դելիտանտիս թույլ տվեք մի փոքր լրացում անել այս ցանկի հետ կապված:
    Հայկական (Հայկական բարձրավանդակի), Անատոլիական և Կուրգանային (Ուկրաինա-ռուսաստանյան) վարկածները, ի տարբերություն մյուսների ակադեմիական վարկածներ են:
    Ոմանք Հայկականը դիտարկում են որպես Անատոլիականի մասնավոր տարբերակ ու ըստ այդմ էլ տենսում են երկու ակադեմիական հիմնական տարբերակ` Կուրգանային և Անատոլիական:
    Իսկ էդ այսպես կոչված ամենահիմնավորված ու հավաստի վարկածն (կուրգանային վարկած) արդեն այնքան ճաքեր է տվել, որ գոնե պիտի մի քիչ վերանայվի: Ու դա մասնավորապես վերաբերվում է հնդևրոպական լեզուներում առկա այնպիսի ընդհանրական բառերին, որոնք ուղղակի չէին կարող առաջանալ ուկրաինա-ռուսաստանյան տափաստաններում, ու մասնավորապես որոշ կենդանատեսակների անուններ ու էլի ինչ որ տենց բաներ, որ ես դիլետանտս չեմ հիշում
    Հիմա հարց.
    Ամենաթարմ հետազոտությունը պնդում է, որ Անատոլական տարբերակն ամենահավանականն է, ընդ որում հիմնվում է մեր կողմից շատ սիրված ու հարգված մաթեատիկայի ու համակարգչային հետազոտությունների վրա:
    Ու ոչ միայն դա է պնդում, այլև ծառ է կառուցում, որում պարզ երևում է, որ հայերենը (կամ ավելի ճիշտ կլինի ասել նախագրաբարյան հայերենը) պրոտոհնդևրոպականի ուղղակի հաջորդն ու կրողներից մեկն է: Ու ավելի հին է, քան մեր ազգի առաջացումը ակադեմիական վարկածով
    Հայկական գիր չլինելու մասին նույնպես կարծիքները միասնական չեն, բայց այդ մասին չխորանամ` ավելի դիլետանտ եմ
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի խոսքով, դիլետանտը դիլետանտ, բայց ամեն մեկի ասածը, ինչքան էլ որ ռազմահայրենասիրական ու ազգանվեր հնչի, հալած յուղի տեղ մի դրեք: Վերջիվերջո լեզվաբանությունը գիտություն է ու հակագիտական փաստարկներ չի ընդունում:
    Հալած յուղի տեղ ընդունելու համար պիտի ոչ դիլետանտականից տեղյակ լինենք ու դրա համար դիմում ենք ավելի կոմպիտենտ մարդկանց կարծիքին:
    Իսկ ինչ բվերաբերվում է նրան, որ լեզվաբանությունը գիտություն է, ապա արի չմոռանանք, որ ճշգրիտ գիտություն չի: Իսկ այդ դասակարգումն ունի իր հետևանքները
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (30.08.2012)

  5. #3
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Տիգ ջան, ...........
    Ըհը Հայկ ջան, այ սա եղավ կառուցողական մոտեցում: Էլ կարա՞մ բան ասեմ: Եթե էսքան բացատրությունից հետո "հակառակորդ" կողմը կրկին կշարունակի անհիմն եզրահանգումներ անել, ապա քննարկումը շարունակելն ուղղակի անիմաստ է: Հասկանալի է, որ երբեմն էմոցիաներին տրվելով անցնում ենք ծաղրելու սահմանը, բայց դե դա հաստատ ավելի վատ հետևանքների է հանգեցնում:

    Հիմա բուն թեմայի վերաբերյալ: Աստղագիտությունը լեզվաբանության ու առավել ևս պատմության հետ հեչ համեմատելու բաներ չեն: Արդեն ասվեց ճշգրիտ և ոչ ճշգրիտ գիտությունների մասին: Ու մեր ամենամեծ ցավը նրանում է, որ նախաքրիստոնեական հայկական աղբյուրները ժամանակին հիմնովին վերացվել են: Իսկ քրիստոնեական մեկնաբանություններն էլ իրենց նախորդող շրջանի մասին բնականաբար կողմնակալ են: Էսքանից հետո ով ինչ ենթադրություն ասես կարող է անել...

    հ.գ. մնացածի վերաբերյալ բան չունեմ ասելու, քանի որ ես նման հարցերում ահավոր դիլետանտ եմ:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (30.08.2012), Արէա (30.08.2012)

  7. #4
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց տես ընդգծել եմ հենց ամենակարևորը` դատում ես ըստ քո ինֆորմացվածության և վստահության աստիճանի:
    Այսինքն, եթե ես չգիտեմ, որ մեկը խելացի է, մյուսը ստախոս, ավելին` իմ տանձին էլ չի, թե ով է ճշմարիտ և ով սուտ, քանի որ թքած ունեմ բոլոր հեռավոր գալակտիկաների վրա, որովհետև ինձ դրանցից ոչ տաքա, ոչ սառը, ապա իրավունք ունեմ ընդունելու այն, ինչն ինձ դուր է գալիս` իմ ճաշակին համապատասխան ժանրի հեքիաթ է:
    Varzor ջան, որպես դիլետանտներ արի նախօրոք եզրակացություններ չանենք, թե տեսությունն ա ավելի շատ ճաքեր տվել, իսկ որն ա ավելի հիմնավոր: Որովհետև դու ասում ես, որ անատոլիական տեսությունը ավելի հավաստի է, որովհետև հնդեվրոպական բառերի մեջ էնպիսի բառեր, կան, որոնք անհնար էին, որ առաջանային ռուս-ուկրաինական տափաստաններում, այնինչ լեզվաբաններն ու հնագետները լրիվ հակառակն են պնդում: Մասնավորապես լեզվաբանները թերահավատ են մ.թ.ա. 7-րդ հազարամյակի նկատմամբ: Որովհետև հնդեվրոպական բառարմատների մեջ էնպիսի տեխնլոգիաների բառեր են հանդիպում, որոնց հայտնագործությունը կատարվել է 7-րդ հազարամյակից հետո: Օրինակ՝ գյուղատնտեսություն ու մետալուրգիա (մ.թ.ա. 7500թ-ից հետո), անասնաբուծություն (մ.թ.ա. 6500թ-ից հետո), գութան (մ.թ.ա. 4500թ-ից հետո), ոսկեգործություն (մ.թ.ա. 4500-ից հետո), ձիաբուծություն (մ.թ.ա 4000-3500թ-ից հետո), անիվ (մ.թ.ա. 4000-3400թ-ից հետո): Այսինքն, եթե նախաժողովուրդը ապրել է 7-րդ հազարամյակում Անատոլիայում ու հետո սկսեն է տրոհվել, տրամաբանորեն հնարավոր չէ բացատրել, թե ինչպես ստացվեց, որ 3-4-րդ հազարամյակներին հայտնաբերված տեխնոլոգիաների բառարմատները առկա են բոլոր հնդեվրոպական լեզուներում: Դրա համար էլ անատոլիական տեսության կողմնակիցները մեկ ուրիշ վարկած են առաջարկել, ըստ որի նախաժողովուրդը (ներառյալ հայերի նախնիները) 5-րդ հազարամյակում Անատոլիայից գաղթել է Բալկաններ (իսկ խեթերը մնացել են Անատոլիայում), որտեղից էլ հետագա հազարամյակների ընթացքում ցրվել են տարբեր տեղեր: Ընդ որում ըստ էս մյուս տեսության հայերի նախնիները Բալկաններից Հայաստան են եկել կամ Ուրկրաինայով չերեզ Կովկասյան լեռներ, կամ էլ Անատոլիայով (ոնց որ արգոնավորդների լեգենդում է ասվում): Բայց սա էլ է ընդամենը վարկած, որը ապացուցված չէ:

    Բայց ամեն դեպքում արի լեզվաբանությունը թողնենք մասնագետներին ու մենք մեր գործով զբաղվենք:
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Ըհը Հայկ ջան, այ սա եղավ կառուցողական մոտեցում: Էլ կարա՞մ բան ասեմ: Եթե էսքան բացատրությունից հետո "հակառակորդ" կողմը կրկին կշարունակի անհիմն եզրահանգումներ անել, ապա քննարկումը շարունակելն ուղղակի անիմաստ է: Հասկանալի է, որ երբեմն էմոցիաներին տրվելով անցնում ենք ծաղրելու սահմանը, բայց դե դա հաստատ ավելի վատ հետևանքների է հանգեցնում:

    Հիմա բուն թեմայի վերաբերյալ: Աստղագիտությունը լեզվաբանության ու առավել ևս պատմության հետ հեչ համեմատելու բաներ չեն: Արդեն ասվեց ճշգրիտ և ոչ ճշգրիտ գիտությունների մասին: Ու մեր ամենամեծ ցավը նրանում է, որ նախաքրիստոնեական հայկական աղբյուրները ժամանակին հիմնովին վերացվել են: Իսկ քրիստոնեական մեկնաբանություններն էլ իրենց նախորդող շրջանի մասին բնականաբար կողմնակալ են: Էսքանից հետո ով ինչ ենթադրություն ասես կարող է անել...

    հ.գ. մնացածի վերաբերյալ բան չունեմ ասելու, քանի որ ես նման հարցերում ահավոր դիլետանտ եմ:
    Դե ոնց ասեմ, թե էս թեման, թե Քարահունջի թեման, թե Հերունու թեման, թե բրիտների թեման ամբողջությամբ անհիմն եզրակացություններ են, որոնց դեմ արդեն քանի տարի ա պայքարում ենք, բայց մարդիկ դեռ շարունակում են գրել ու իրենցը պնդել: Մենք ի՞նչ մեղք ունենք, որ իրենք էդքան համառ են

    Քարկոծեք ինձ, բայց ես չեմ կարծում որ 301-ից առաջ հայերը սեփական գիր են ունեցել ու եկեղեցին ամբողջը ոչնչացրել է: Եթե ունեցած լինեին, անհնարին է, որ ընդամենը 100 տարվա մեջ քրիստոնեական եկեղեցին ամբողջը վերացրած լիներ: Գիր ունենալը մենակ գիրք գրելով չէ սահմանափակվում: Եթե գիր լիներ, գրքեր գրելուց բացի հազար ու մի քար ու ժայռի վրա կարային գրավոր արձանագրություններ թողնեին, եկեղեցին էլ հաստատ գոնե մի արձանագրություն բաց թողած կլիներ, կամ էլ Գառնիի տաճարում հունարենի տեղը հայերեն կգրեին՝ հայերեն տառերով: Լիքը ձևերով կարող էին գոնե մի գրավոր բան թողնեին, բայց ոչ մի բան չկա, դրա համար էլ ավելի տրամաբանական է եզրակացնել, որ գիր չենք ունեցել, այլ ոչ թե եկեղեցին է ամեն ինչ ծերից ծեր ոչնչացրել:
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 30.08.2012, 18:09:
    I may be paranoid but no android!

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (31.08.2012), Freeman (30.08.2012), Varzor (30.08.2012), Տրիբուն (30.08.2012)

  9. #5
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Varzor ջան, որպես դիլետանտներ արի նախօրոք եզրակացություններ չանենք, թե տեսությունն ա ավելի շատ ճաքեր տվել, իսկ որն ա ավելի հիմնավոր: Որովհետև դու ասում ես, որ անատոլիական տեսությունը ավելի հավաստի է, որովհետև հնդեվրոպական բառերի մեջ էնպիսի բառեր, կան, որոնք անհնար էին, որ առաջանային ռուս-ուկրաինական տափաստաններում, այնինչ լեզվաբաններն ու հնագետները լրիվ հակառակն են պնդում:
    Նախ դա ես չեմ ասում, այլ գիտնականները: ես նախօրոք եզրակացություններ էլ չեմ անում: Ե սուղղակի իմ ունեցած ինֆորմացիան եմ փորձում համադրել` չի ստացվում, քանի որ հենց նույն ակադեմիական գիտությունը, գիտության տարբեր ճյուղեր իրար հակասում են և հակադրվում իրենց տեսակետներով: Բայց քանի որ հակված եմ ավելի հավատալ ճշգրիտ գիտություններին, ապա սուբյեկտիվորեն ինձ համար դրանց տեսակետներն ավելի ընդունելի են: Թվագրությունների պահով իրոք որ խառնաշփոթ է ստացվում: Բայց պարզ տրամաբանությունն էլ ի այլ բան է հուշում` ավելի հասկանալի է Անատոլիայից Հայաստան գաղթելը, քան թե գնալ բալկաններ ու հետ գալը, Ուկրաինայից չերեզ Կովկաս Հայաստան գալը, քան թե չերեզ ՄԻջին Ասիա ու Իրան: Բայց դե ինչ իմանաս, մինչև հաստատ չիմանաս
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ամեն դեպքում արի լեզվաբանությունը թողնենք մասնագետներին ու մենք մեր գործով զբաղվենք:
    Հենց իմ ասածն էլ դա է. եկենք քարկոծումն ու սխալ ո ճիշտ բազառը թողենք ոլորտի մասնագետներին, որոնք դրանով նաև իրենց համար հաց են վաստակում` թողենք թող բյուջեներից ու ֆոնդերից իրնաց կերած հացն արդարացնեն Իսկ դիլետանտ լինելով հանդերձ ծաղրելով ու հակառակվելով ԻՀԿ ճիշտ չենք վարվում:
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Քարկոծեք ինձ, բայց ես չեմ կարծում որ 301-ից առաջ հայերը սեփական գիր են ունեցել ու եկեղեցին ամբողջը ոչնչացրել է: Եթե ունեցած լինեին, անհնարին է, որ ընդամենը 100 տարվա մեջ քրիստոնեական եկեղեցին ամբողջը վերացրած լիներ: Գիր ունենալը մենակ գիրք գրելով չէ սահմանափակվում: Եթե գիր լիներ, գրքեր գրելուց բացի հազար ու մի քար ու ժայռի վրա կարային գրավոր արձանագրություններ թողնեին, եկեղեցին էլ հաստատ գոնե մի արձանագրություն բաց թողած կլիներ, կամ էլ Գառնիի տաճարում հունարենի տեղը հայերեն կգրեին՝ հայերեն տառերով: Լիքը ձևերով կարող էին գոնե մի գրավոր բան թողնեին, բայց ոչ մի բան չկա, դրա համար էլ ավելի տրամաբանական է եզրակացնել, որ գիր չենք ունեցել, այլ ոչ թե եկեղեցին է ամեն ինչ ծերից ծեր ոչնչացրել:
    Ըստ նախորդ նախադասությանս սկզբունքի չեմ քարկոծի Լավ էս անում, որ տհենց ես կարծում, հիմնավորումդ էլ հասկանալի է:
    Ինձ էլ հետաքրքիր է, թե էդ ինչ նախաքրստոնեական գրականության մասին են խոսում քրիստոնյա հայ պատմիչները, որ էդ գրականությունը այրելիս "միչև երկինք խոյացող խարույկներ էին գոյանում (Ագաթանգեղոս)". Կամ էդ ինչ քարագիր արձանագրություններ էին տեսել, որ վստահաբար հիշատակում էին (Խորենացի): Ուղղակի հետաքրքիր է, ոչ ավելին` դրանց հիման վրա չեմ էլ պատրաստվում ինչ-որ մեկին հերքել կամ ապացուցել, քանի որ դա իմ գործը չի: Իմ իրավունքը ու գործունեությունը այդ ոլորտում սահմանափակվում է ոլորտի մասնագետների տված գեղեցիկ ինֆորմացիային հավատալ կամ չհավատալով, սուբյեկտիվորեն դուրեկան համարել կամ չհամարելով
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (31.08.2012), Lion (30.08.2012), Արէա (30.08.2012)

  11. #6
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Քարկոծեք ինձ, բայց ես չեմ կարծում որ 301-ից առաջ հայերը սեփական գիր են ունեցել ու եկեղեցին ամբողջը ոչնչացրել է: Եթե ունեցած լինեին, անհնարին է, որ ընդամենը 100 տարվա մեջ քրիստոնեական եկեղեցին ամբողջը վերացրած լիներ: Գիր ունենալը մենակ գիրք գրելով չէ սահմանափակվում: Եթե գիր լիներ, գրքեր գրելուց բացի հազար ու մի քար ու ժայռի վրա կարային գրավոր արձանագրություններ թողնեին, եկեղեցին էլ հաստատ գոնե մի արձանագրություն բաց թողած կլիներ, կամ էլ Գառնիի տաճարում հունարենի տեղը հայերեն կգրեին՝ հայերեն տառերով: Լիքը ձևերով կարող էին գոնե մի գրավոր բան թողնեին, բայց ոչ մի բան չկա, դրա համար էլ ավելի տրամաբանական է եզրակացնել, որ գիր չենք ունեցել, այլ ոչ թե եկեղեցին է ամեն ինչ ծերից ծեր ոչնչացրել:
    Ուրեմն քրիստոնյաները, հայկական սաղ գրավոր վկայությունները վերացրել են, բայց չգիտես ինչի մտքներով չի անցել վերացնել ուրարտական սեպագիր արձանագրությունները: Կամ էլ երևի մտածել են, որ ուրարտացիները քրիստոնյա են եղել վախտին, ու իրանց գրածներին ձեռք տալ պետք չի:

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (31.08.2012), մարդագայլուկ (12.04.2014), Ռուֆուս (31.08.2012)

  13. #7
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ցանկացած երկրում հոգևորական դասը զբաղվել ա գիտությամբ, այդ թվում Հայաստանում, բայց ոչ մի մեհենական գիրք մեզ չի հասել, թեկուզ ուրիշ լեզվով: Տպավորությունը նենց ա, որ մեր մոտ մինչև քրիստոնեւոյթւնը գիտություն չի էղել, ինչը հաստատ տենց չի...
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (31.08.2012), einnA (31.08.2012), keyboard (31.08.2012), Lion (31.08.2012), Tig (31.08.2012), Varzor (31.08.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ո՞վ է իրականում Nanik-ը
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 65
    Վերջինը: 03.08.2015, 01:10
  2. Մենք՝ մի օր...
    Հեղինակ՝ Meme, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 04.12.2013, 19:32
  3. Ո՞վ է մարդն իրականում
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 128
    Վերջինը: 10.03.2011, 12:49
  4. Ով էր իրականում Արտավազդ Երկրորդի մայրը
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 70
    Վերջինը: 01.12.2010, 20:55

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •