Թեման բավականին բռնաբարված է ու հումոր անելու ցանկություն է առաջացնում, բայց հետաքրքիր վերլուծության հանդիպեցի էսօր: Ասում է շումերերենն ու հայերենը նույն սկզբաղբյուրն ունեն, ու որ շումերերեն շատ բառեր հասկանալու միակ միջոցը հայերենն է:
Աղբյուր. Շումերերն լեզվի հայկական գաղտնիքներ. շումերերն, թե՞ հայերեն
Մի քանի օրինակ.
«շոր» բառը շումերերն նշանակում է «կտրել»: Այստեղից էլ առաջանում է հայերեն «կտոր» բառը:
«ձեռք» – շումերերն «մատն», «կոշ», «տիգ»
«թև» – շումերերն «կուռ», «կոշ»
«շալակ»- շումեր. «շելեկ»
«վիզ»- շումերերն «շլինգ», «ուլն»
«ոտքի տակ» (ներբան)- շումեր. «կին», «կնի»: (հետք - կնիք)
«ոտքի կոճ»- շումեր- «կոռ», «վեգ»
«ծունկ»- շումեր. «ծուն», «ծունգ»
«ուս»- շումեր. «կռնակ»
«որովայն»- շումերերն «որով», «պարկ»
«արյուն»- շում. «արուն», «արին»
ձուկ- շում. «վիշ»
Պատահականություննե՞ր են, թե ինչ-որ օրինաչափություն կա, թե՞ հորինվածք է, ու իրականում էս բառերը շումերերենում գոյություն չունեն: Ի՞նչ կարծիք ունեք: Հետաքրքիր թեմա է կարծում եմ:
Հ.Գ. Խնդրում եմ չտրվել գայթակղությանն ու թեման հումորի չվերածել: Խոսքը հայերի գերազգ, մարդկության նախահայր, ազգերի բնօրրան լինելու մասին չէ: Խոսքը լեզուների պարզ նմանության մասին է, ու հետաքրքիր է պատճառները:
Էջանիշներ