Quyr Qery (25.06.2012)
Էրեկ գիշեր, ֆուտբոլից հետո, Քիշինաույում, Մոլդովական գլխավոր նորություններ եմ լսում: Ու մշակույթի բաժինը ամբողությամբ նվիրված էր Մանուկ Բեյին (Միրզոյան): Փաստացի, էս մարդը եղել ա իր ժամանակին Ռումինիայի ու Բեսարաբիայի ամենահարուստ ու ազդեցիկ դեմքերից մեկը: Թաղված ա Քիշինաույի հայկական եղկեղեցու բայում, ու հիմա Քիշինաույում մեծ քաղաքցիական շարժում ա սկսվել իրա տունը (усадьба) վերանորոգելու ու թանգարանի վերածելու համար:
Մինչև հիմա Քիշինաույում մարդիկ խոսում են այն մասին, որ Մանուկ Բեյի գանձերը թաղված են իր ապարանքների տակ՝ լաբիրինթներում, ու լիքը մարդ մինչև հիմա փնտրում ա դրանք:
Ի միջի այլոց, հայկայան լուրջ ներկայության մնացորդները Քիշինաույում մինչև օրս մոլդովացիների կողմից աչքի լույսի պես պահվում են. Հայկական եկեղեցին արտակարգ վիճակում ա, ու պահպանվում է պետության կողմից; կենտրոնական գլխավոր փողոցների մեկը կոչվում է Հայկական փողոց (Strada Armeneasca, մի հատ էլ Բուխարեստում կա նույնանուն փողոց); ու կա մեծ հայկական գերեզմանատուն, որը համարվում է ամենհեղինակավոր գերեզմանատունը, ու այնտեղ միայն ամենայտնի պետական ու մշակութային գործիչներն են թաղվում:
Համ էլ, էս ենք մենք իրականում....
Freeman (26.06.2012), Quyr Qery (29.06.2012), Sagittarius (26.06.2012)
Ինչա նշանակում իրանց շնորհիվա? Մնացած երկրները ինչ-որ հրաշքով նենց են սարքված, որ ներգաղթողները մեծահարուստ են դառնում? Հրաշալի միտք, առաջին անգամ եմ նման բան լսում: Պատմության մեջ շատ են եղել հայ ազդեցիկ վաճառականներ, եթե "իրանցից" լիներ միջինում բոլոր ազգերից էլ հավասար թվով ազդեցիկ վաճառականներ կլինեին, բայց տենց չի, չէ? Ու ինչա նշանակում "մենք էն ենք ինչ Հայաստանում ենք…" ? Էս արտահայտության մեջ իմաստ կա, թե ուղղակի փաթեթիկ հնչերանգ հաղորդելու համարա? Եթե գնանք Վրաստան վրացի կդառնանք, հա?
Left foot, right foot, you idioten! We'll practice shooting next.
Աշոտ Երկաթ (26.06.2012)
Tig (26.06.2012)
Մեր էսօրվա դժբախտություններից մեկն էլ էն ա, որ գեղացի-գռեհիկները չեն իմանում ոնց նորմալ օգտագործեն սփյուռքի պոտենցիալը: Փոխարենը դրած քյալ ախպար են ման գալիս, որ քցեն. Հայաստանում էլ քցելու բան չի մնացել:
Մեֆ ապեր, ունեցած ու էս պահին եղած պոտենցիալը չտեսնելն ու չօգտագործեը աններելի շռայլություն ու հիմարություն ա մեր երկրի համար: Նույնպիսի հիմարություն ա, ինչպես չեղած ու հորինված Արյա նախապապերին արձաններ կանգնեցնելը, էն ժամանակ, երբ քամակներս չորս կողմից բաց ա:
Տրիբուն ջան, սփյուռքահայության պոտենցիալն էլ չարժե էդքան գերագնահատել… Սփյուռքն էսօր լրիվ ուրիշ խնդիրներով ա ապրում… շատ բան կարելի ա ասել էդ պոտենցիալի մասին, բայց մի բան հաստատ կարամ ասեմ որ սփյուռքի պոտենցիալն էնքան ա ինչքան մեր կառուցած Հայաստանը… սփյուռքի ռեակցիան էլ ադեկվատ չի ոչ էն երկրի նկատմամբ որտեղ որ ապրում են և ոչ էլ Հայաստանի նկատմամբ… ուշադիր որ նայես լինելով բավականին շատ ու համեմատաբար հարուստ մեր ազդեցությունը շատ սահմանափակ ա լոկալ քաղաքականության վրա ու սահմանափակ խնդիրների շուրջ ա կայանում մեր քաղաքական դիրքորոշումը… մի խնդրի շուրջ… սա աններելի ա…
ոնց որ սփյուռքն ա տենց էլ Հայաստանն ա…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ