"Հրապարակ"ն էի կարդում… որոշեցի էս հատվածը մեջբերեմ: Չեմ իմանում, ինչու եմ այս թեմայում մեջբերում: "Ով ենք մենք իրականում", "Ով ենք մենք հիմա"… երևի էս պատճառով…
Ուրբաթ Հայաստանի ազգային պատկերասրահում հայոց թագավոր Տիգրան Մեծի 2150- ամյակին նվիրված «Տիգրան Մեծ. հայրենապաշտ տիրակալ» վավերագրական ֆիլմի ցուցադրությունն էր: Նախագծի հեղինակը պատմաբան Արտակ Մովսիսյանն է, ով նշեց, որ այս տարի կազմակերպվող փոքրիկ միջոցառումների կողքին, այնուամենայնիվ, պետական մոտեցում չցուցաբերվեց ամենապետական ու հայրենապաշտ թագավորի 2150 ամյակը տոնելու համար:

Ավելին, երբ նա տարեսկզբին փորձել է կապ հաստատել շատ հայտնի քաղաքական ուժի նույնքան հայտնի քաղաքական գործչի հետ՝ առաջարկելով Տիգրան Մեծի 2150-ամյակը նշել, նրա անունից շատ անհեթեթ պատասխան են փոխանցել: «Ինքը էդքան էլ չի հարգում Տիգրան Մեծին, որովհետեւ լսել ա, որ Տիգրան Մեծը սպանել ա հորն ու մորը»,- նշեց պարոն Մովսիսյանը:

Լսել ա… պպզաթքի հերթական սեսիայի վախտ… անասուն բ… … … (մնացածը չեմ տպում… կանայք ու աղջիկներ էլ կարողա կարդան)