Պոսեյդոն-ի խոսքերից
Ֆրեյա ջան ես հասկացա, որ այդքան բան իսկականից գիտես, որ խելացի աղջիկ ես, բայց այն ինչ որ գրել էիր ինձ, ընդհանրապես կապ չուներ իմ ասածի հետ: Լավ կլիներ ուշադիր կարդայիր իմ գրառումը, հետո նոր ինչ որ կարծիներ հայտնեիր կամ էլ առարկեյիր, ես գրել եմ մաքուր հայերենով, որ մարդկային քաղաքակրթությունը տարածվել է Հայկական լեռնաշխարհից, ինձ չեն հետաքրքրում երեք աչքանի մարդիկ և ոչ էլ կապկանման ինչ որ արարածներ, որոնց անվանում են մարդու էվոլուցիա: Ես հավատում եմ այն բանին, որ Աստված պատժելով մարդկանց 40 օր 40 գիշեր անձրև բերեց և աշխարը ծածկեց ջրով, մաքրեց մարդկային բոլոր հետքերը և թողեց միայն Նոյին և իր ընտանիքին և բոլոր կենդանիներից մեկ զույգ՝ էգ և որց: Միակ իրեղեն ապացույցը, որը կառուցվել էր այն ժամանակվա մարդկանց կողմից, հիմա գտնվում է Մասիս լեռան գագաթին: Էլ չմանրանամ չպատմեմ Նոյի պատմությունը, համոզված եմ, որ գիտես, հերիք է միայն այն, որ Նոյը, կենդանիները իր տղաներն ու աղջիկները իջան Արարատ լեռան գագաթից և այդտեղից սկսվեց մարդկության նոր շրջանը, նոր կյանքը սկիզբ առավ հայկական լեռնաշղարհից:
Ինձ թվում է, որ դու հավատում ես Աստվածաշնչին, այդպես չէ՞:
Էջանիշներ