Քանի որ արտառոց հարցեր ես առաջ քաշում, արտառոց էլ կպատասխանեմ: Առաջին երկուսը ճշմարտանման են հնչում, այնպես որ եթե որևէ մեկը դրանց վերաբերող համոզիչ փաստարկներ բերի, ապա հաճույքով կընդունեմ, բայց չեմ պնդի. դա ինձ այնքան էլ բնորոշ չէ: 3-րդն ինձ համար թեև ճշմարտանման չի հնչում, բայց եթե փաստերը շա~տ ճնշեն, գուցե դա էլ ընդունեմ: 4-րդի դեպքում ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչ միտում կզգամ հակաճառության մեջ:
Հարգելի Տրիբուն, հաշվի առ, խնդրում եմ, ով ինչ փնտրում է, այն էլ գտնում է: Անսահման տիեզերքում բառացիորեն անհնարին ոչինչ չկա: Սա ասում են բոլոր քիչ թե շատ լայնախոհ գիտնականներն ու մարդկության մեծագույն Ուսուցիչները: Չեմ ուզում անուններ թվարկել, որպեսզի որոշ անզուսպ ֆորումականներ նրանց հասցեին ափեղ-ցփեղ բաներ չասեն, որովհետև հաստատ գիտեմ, որ անխափան գործում է բումերանգի օրենքը, և վերջնական արդյունքում իրենք իրենց են վնասելու:
Էջանիշներ