Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը

Ձեռի հետ էլ, նայի, թե ինչպես է գրվում «հիքսոսը» եգիպտական հիերոգլիֆներով: Կարա՞ս ասես ստեղ «ա» ու «ի» հնչյունները որոնք են:

Արդեն հուսահատված որոշել էի դուրս գալ այս թեմայից, բայց, Տրիբուն ջան, շատ անզգույշ քայլ կատարեցիր, մեջտեղ բերելով "եգիպտական" կոչվող նշանագրերը: Դրանց հիմնական մասն այժմ հայտնաբերված են Սյունիքի մարզի թվով 802 ժայռապատկերներում` Ուխտասարում և Ջերմաձորում: Տես` http://www.iatp.am/culture/articles/martirosyan-am.pdf : Քանի որ դրանք ժամանակագրական առումով շատ ավելի հին են, ապա ոչ մի հիմք չեմ տեսնում դրանք եգիպտական կոչելու համար:
Կներես, բայց նման պայմաններում գերադասում եմ հավատ ընծայել հայազգի պատմագետներին ու հնէաբաններին, քան թե օտարներին, որքան էլ դրանք հեղինակավոր համարվեն ու մեծաքանակ լինեն: