Եգիպտոս մտած Հայկական բանակի ռազմիկները բնականաբար իրենց անվանում էին “հայք” այսինքն “հայեր”, որտեղ “ք”-ն ինչպես գիտենք հավասար է ներկայիս հայերենի հոգնակի “ներ” կամ “եր” վերջածանցին:
Իր հերթին տեղաբնիկները, չունենալով “յ”-ին հավասարժեք հիերոգլիֆ, գրավոր աղբյուրներում սկսեցին նրանց անվանել “հաք”: Հետագայում, եգիպտական տաճարներում պահպանված պապիրուսներից օգտված հելլենականացված պատմիչ Մանեթոնի, ինչպես նաև Եվսեբիոս Կեսարացու ու Հովսեփ Փլավիոսի մոտ այն հնչյունափոխվեց “հակսոս”-ի (որտեղ “սոս”-ը լոկ զուտ հունական վերջածանց է, իսկ “ա”-ն “ու”-ի վերափոխվելու հատկության մասին արդեն խոսվել է), իսկ ներկայումս` “հյուկսոս”-ի: Այս հարցին ներկայումս հանգամանալից անդրադարձել է Սուրեն Այվազյանը` իր “Ռուսաստանի պատմություն. Հայկական հետք” (Մոսկվա 1997) (ռուսերեն) աշխատության մեջ: Ավելացնենք նաև, որ “հակսոսներ”-ի աստվածային պանթեոնում առաջնային տեղ ուներ կայծակի աստվածը և նրա կին Անահիտը: Հետաքիքիր է նաև, որ Եգիպտոսը գրավելուց հետո հայերն հիմնեցին իրենց նոր մայրաքաղաքը, կոչելով այն “Ավարիս”, այսինք “սա իմ ավարն է` Ավարս”: Այս մայրաքաղաքի երկրորդ անունը, ի դեպ “Հայ-արու” (ըստ իմ ձեռքի տակ եղած ռուսական աղբյուրների` “Խայարու”) էր, որը ակնհայտորեն նշանակում է “Հայ տղամարդ”: Այս անունը հավանաբար առաջացել էր նրանից, որ սկզբնական շրջանում այս քաղաքում, որն այդ ժամանակ դեռևս մի լայնատարած ռազմական ճամբար էր, բնակվում էին միայն հայ տղամարդիկ, քանզի արշավանքի և նվաճման բնականաբար մեկնել էին հենց նրանք, իսկ կանայք մնացել էին տանը: Եգիտոսում իշխած և Հայկազունիների ճյուղը հանդիսացող տեղի արքայական դինաստիան կոչվում էր Հայկազուտներ:
http://www.aurora.mybb2.ru/viewtopic.php?t=128
Էջանիշներ