User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 823 հատից

Թեմա: Ով ենք մենք իրականում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Խաչիկ-Ապեր-ի խոսքերից Նայել գրառումը
    Կներեք, որ նորից ստիպված եմ միջամտել, բայց ո՞ր պատմագիտության մասին է խոսքը: Բացառությամբ մարդկության իրական պատմությանը մարդկանց հաղորդակից դարձնելու մի քանի լրջմիտ պատմաբանների (նաև՝ հայ) հուսահատ ճիգերի, որոնք ընդհանուր առմամբ քանակ չեն կազմում, վերջին մի քանի հարյուրամյակների պատմագիտությունը կամա թե ակամա զբաղված է նրանով, որ «գիտական» պիտակ ունեցող ճշմարտանման լուսաբանումներով հաստատի բիբլիական մշուշապատ կեղծարարության իբր թե ճշմարտացիությունը և, դրանով իսկ, անճանաչելի ու անմատչելի դարձնի մարդկության հինգ ռասաների իրական պատմությունը: Դիպուկ է ասել Հիսուս. «Կնայեք, բայց չեք տեսնի, կլսեք, բայց չեք ընկալի»:
    Խոսում եք բիբլիական մշուշապատ կեղծարարությունից ու ցիտում եք Հիսուսին:

    Կներեք, իսկ ինչպե՞ս ստացվեց, որ պատմագիտությամբ զբաղվողների մեծ մասը հանկարծ վերածվեցին կեղծարարների, իսկ իրական պատմությունն ուսումնասիրող լրջամիտները հանկարծ փոքրամասնություն դարձան: Թե՞ իրական պատմություն է կոչվում միայն այն պատմությունը, որը տարածաշրջանում, եթե ոչ աշխարհում, տեղի ունեցած ամեն ինչը պարտադիր հայերին է վերագրում:

    Իսկ կոնկրետ այս դեպքում, որևէ պատճառ չունեմ հավատալու հայոց պատմության գիտակից եգիպտագետի վերածված գիտնականին, որը մի քանի հնչյունների տարարտասանությամբ (եթե այդ տարարտասանությունն ընդհանրապես գոյություն ունի, քանի որ մեր եգիտպագետը չի կարող հիմնավորել որ հիքսոսը եգիտպացիները հաքսոս են արտասանել) հիմնավորում է հիքսոսների հայ լինելը: Իսկ մնացած աշխարհի կողմից դա չընդունելը պայմանավորում է մարդկությանն ու բնությանը ահնայտ ինչ-որ քաղաքական գործընթացներով:

    Հիքսոսների պատմությունը, գոնե այնքանով որքանով հայտնի է, կապված է Եգիտպոսի հետ, ու նման կատեգորիկ եզրահանգումներ անողը, գոնե մի անգամ պիտի տեսած լինի Նեղոսի արևելյան դելտայում պեղված հիքսոսյան ժամանակաշրջանի ճարտարապետության մնացորդները: Դե էլ չասենք այն մասին, որ պիտի այնտեղ որևէ լուրջ հնեաբանական հետազոտության մասնակից եղած լինի:

    Թե չէ, գիտեք ինչ, ես էլ տունը նստած, մի քանի կանխակալ վարկած գլխումս, մի քանի գիրք էլ ձեռքս, մի քանի հնչյուն էս ու էն կողմ անելով, կարող եմ հիքսոսներին սարքել հորվաթ (հորքսոս), հունգար (հունքսոս), հինուխցի (հինքսոս), հուրուգնի և այլն: Էլ չխոսենք այն մասին, որ մինչը հիմա, երևի ինչ-որ էլի անհասկանալի ու անհայտ քաղաքական պատճառներով, գրեթե բոլոր եվրոպացի գիտնականները (որոնք սեմիտ չեն) գտնում են որ հիքսոսների գահակալների անունները զուտ սեմիտական են: Ու մենակ մեր Եգիպտոսը չտեսած եգիպտագետն է Իպոպի-Ապոպին սարքել Հակոբ ու Հակոբն էլ հայտարարել հայկական անուն:

    Եթե սա ձեր համար լուրջ պատմագիտություն է, ապա գոնե իմ համար, ու համոզված եմ շատերի համար, լավագույն դեպքում սա կարելի ա անվանել ալտերնատիվ պատմագիտություն, որը իմ սիրած գիտական ֆանտաստիկայի ոլորտի հետ ավելի սերտ կապեր ունի, քանի պատմագիտության հետ:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (01.07.2010), Norton (01.07.2010), մարդագայլուկ (11.04.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ո՞վ է իրականում Nanik-ը
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 65
    Վերջինը: 03.08.2015, 01:10
  2. Մենք՝ մի օր...
    Հեղինակ՝ Meme, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 04.12.2013, 19:32
  3. Ո՞վ է մարդն իրականում
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 128
    Վերջինը: 10.03.2011, 12:49
  4. Ով էր իրականում Արտավազդ Երկրորդի մայրը
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 70
    Վերջինը: 01.12.2010, 20:55

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •