My World My Space-ի խոսքերից
Մեր ամենամեծ ցավը էն ա, որ մեր համեմատության էտալոն միշտ անցյալն ա եղել, մենք մեր արժեքները հարգումենք, երբ նրանք արդեն անցյալում են, ու սկսում ենք հարգել մի աննորմալ ձևով, որ ուրիշ ոչ ոք բացի հայերից չի հասկանում։
Ասում ենք մենք Նարեկացի ենք ունեցել, Շնորհալի, հետո Թումանյան, Չարենց, Սևակ, քոչարի, յարխուշտա և այլն, ու ոչ մեկ չի ասում, թե մարդ աստծո, բա հիմա ի՞նչ ունենք։ Ոչինչ։
մենակ սարսափել կարելի ա, երբ մարդիկ ասում են Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մասին. "Արա բա էտի հայկական եկեղեցի ա՞, ոնցոր ֆուտբոլի դաշտ լինի". Սախ սպասում էին, որ էտ եկեղեցին նման ա լինելու Էջմիածնի Մայր Տաճարին, Սանահինին, չգիտեմ էլ որին, որ գմբեթի կողքից պիտի խոտերը լինեին դուրս ցցված, պիտի պատերը մրոտ լինեին։
Չէ, այ ժողովուրդ հիմա 21-րդ դարն ա, հիմա չի կարելի 10-րդ դարի եկեղեցի սարքել..... հիմա հիմիկվա բաներ են պետք։
հիմա ունե՞նք մի մեծություն, որ անվերապահորեն ասենք, որ հպարտ ենք իրենով, չունենք, ու խոսքը մեր մեջ, դրա մասին չենք էլ մտածել, հենա Սևակ կա, Թումանյան կա հպարտանում ենք էլի.......
Մենք` պատմությունից քիչ թե շատ "խաբար" ունեցողներս գիտենք, որ Տիգրանակերտում Էվրիպիդեսի "Բաքոսուհիներ" են բեմադրվել, հպարտանում ենք, Բա հիմա ինչ ենք բեմադրում, ո՞վ ա վերջի անգամ եղել թատրոնում։
կամ մեր մեծերի մասին ի՞նչ գիտենք, նրանք ովքեր մեր կողքին էին ապրում։ ֆրուզիկին 350 միլիոն մարդ դեմքով ճանաչում էր, ի՞նչ օրի էր ապրում Ֆրունզը կյանքի վերջին տարիներին։ Մահացավ էդ մարդը, հիմա սկսել են նոր ֆիլմ նկարել Ֆրունզի մասին, նրա վերջի տարիների մասին ոչ մի խոսք... ոչ մեկ չգիտի էդ տարիներին ինչ ա եղել էդ մարդու հետ։
Մի խոսքով դեղատոմսը իմ կարծիքով էս ա.
Արժևորել ներկան, չհամեմատել անցյալի հետ, ու առաջ շարժվել, ստեղծելով ՆՈՐ ՀԱՅԿԱԿԱՆԸ, այդ թվում նաև /ինչո՞ւ ոչ/ կրոնը։
Էջանիշներ