Սկզբունքորեն համաձայն եմ, որ ուրիշների հետ խառնվելը շատ օգտակար երևույթ է: Միանշանակ:
Բայց ես ինքս իմ համար էլ էս վերջերս եմ պարզել, որ հայերի մեջ առկա է բավականին լուրջ գենետիկ բազմազանություն: Այնպես որ, մենք գենետիկորեն այնքան էլ փդած չենք, որքան կարծում էինք: Դրա մասին թեմա կա առանձին, որտեղ մի ամիս է ցանկանում եմ թուրքերի մասին գրել, բայց ժամանակ չի լինում:
Ինձ ավելի շատ անհանգստացնում է պատմությունից ու նախնիներից կառչած լինելը: Խնդրում եմ կառչած լինելը չխառնել պատմությունն ընդունելու, ընկալելու ու պատմական հետևանքների ժատանգորդը լինելու հանգամանքի հետ: Կառչելը հանգեցնում է նրան, որ մենք ամեն անգամ հետ ենք նայում ու փառահեղ անցյալ ենք փնտրում մեր պատմության մեջ, ու երբ այդ փառահեղ անցյալը համեմատում ենք ներկած խղճուկ վիճակի հետ, սկսում ենք բարդույթավորվել: Բարդույթները հանգեցնում են նրան, որ ներկայումս ոչ մեկի հետ համեմատվել չկարողանալով, սկսում ենք մեզ համեմատել ուրիշների հետ անցյալում: Բնականաբար անցյալ կատարյալով համեմատվելիս սկսում ենք ընկնել ծայրահեղությունների մեջ ու ուզում ենք գոնե նախկինում բոլորից առավել լինել, քանի որ ներկայում բոլորից պակաս ենք: Ու այդ կերպ փորձում ենք ազատվել մեր ներկա բարդույթներից: Արդյունքում ինքներս սկսում ենք աղավաղել մեր պատմությունը - սկսում ենք պախարակել քրիստոնեությունը, քանի որ դրա ընդունումից հետո մեր համար դժվար ժամանակներ են սկսվել պատմաքաղաքական առումով, ուզում ենք գնալ ավելի հետ ու նախաքրիստոնեական հզոր կայսրություններ կառուցել, տիրել բոլորին, լիենլ բոլորից հզորը, բոլորից աստղասերը, բոլորից գրագետը, ու սենց բաներ: Ու այդ ամենից ոչ մի ընթացիկ օգտակարություն չենք ստանում, բացի նրանից որ լիքը նեղ աշխարահայացքով հայրենասեր երիտասարդներ հայրենսիրությունը սկսում են ընկալել մի այն անցյալի մասին բարձր խոսելու ունակությամբ:
Էջանիշներ