Մեջբերում jundiai-ի խոսքերից Նայել գրառումը
Շնորհակալ եմ արձագանքիտ համար Շինարար ջան, ուղղակի հասկացիր, կարդում կարդում, պրպտում ես, համոզվում, ու մեկ էլ հոպ այլ տեսակետ ես հանդիպում որը, հիասթափեցնում է. Պարզապես այստեղ, երբ գրականություն ես կարդում, ավելի վաղ քան թե ուրարտական պետության գոյության փաստից, որը կապվում է հայ ազգի ձևաորման ինչ-որ փուլի հետ մեր ազգի մասին հիշատակություն չկա, չեմ հաշվում Աստվածաշունչը:
Այն էլ հանդիպած գրականություններում կոնկրետ փաստեր չեն բերվում, առավել ևս ինչ որ կապ հայերի հետ, պարզապես, որպես հավանական դրույթ, ներկայացվում է կապը միայն տեղանքի հետ. ինչևէ աբսուրդային իրողություն.
jundiai ջան հայերի, Հայաստանի մասին հիշատակումների ամենահին աղբյուրը թվագրվում է ՄԹԱ 3-րդ հազարամյակին։ Գիլգամեշի առասպելում նշվում է, որ Գիլգամեշը գալիս է հյուսիս և հանդիպում Արատտայի գլխավոր քուրմի հետ։ Իսկ, որ Արատտան Հայաստանն է, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող, քանի որ Ասորեսատանից հյուսիս կարող է լինել միայն մի Արատտա` Արարատի /Արարադի/ թագավորությունը։