Եթե խոսքը կապի մասին է, ոչ թե նրանց հայ լինել չլինելու մասին, ինչ առումով հայ բառը այսօր մենք ենք հասկանում, անշուշտ կապ ունեն, ու ավելի քան, ուրարտացիների երկիրը կոչվում էր Բիայնա երկիր՝ Վանա երկիր, քանի որ արձանագրությունների սեպագիրը փոխառված էր, այն լեզուն, որից այն փոխառել էլի չուներ "վ" հնչյունը, ուստի փոխարինել են "բ" հնչյունով, որին հաջորդով "ի"-ն այն փափկացնելու կամ վ-ացնելու նպատակ ուներ, այդ ցեղը , որը իշխում էր Ուրարտույում, կոչվում էր "վայ", այսինքն՝ Վայնա երկիր, վայերի երկիր, դե որտեղ վայ, այնտեղ էլ հայ,

Իսկ ավելի լուրջ, չնայած բերածս ստուգաբանությունը գիտական լուրջ ստուգաբանություն է, այսօրվա հայ ժողովուրդը այն բազմաթիվ ցեղերի միաձուլումից է առաջացել, որոնք բնակվել են Հայկական լեռնաշխարհում` վայերի, հայերի, մուշկերի և այլն, որոնց մեծ մասը անշուշտ ազգակից են եղել: Սակայն ազգային ինքնագիտակցությունը, իրենց հայ լինելու գիտակցումը, անշուշտ, եկել է շատ ավելի ուշ: Շատերի մոտ այդ գիտակցումը դեռ մինչ օրս չի էլ եկել


Էջանիշներ