User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 823 հատից

Թեմա: Ով ենք մենք իրականում

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Ով ենք մենք իրականում

    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ողբամ վիճակդ, հայ ժողովուրդ:
    Իրար քցող, իրար սպանող, իրար խաբող, իրարից թալանող, սուտ երդում ուտող, հետևից խոսացող, իրար տակ փոս փորող, ուրիշի դժբախտությամբ ուրախացող, ուրիշի բարությունը չարաշահող, գլխին նստող պանծալի ժողովուրդ:

    Ջանդամ դե քցում ես գործընկերոջդ՝ զատո մեր գիրը 1000-ից ավել տարեկան ա:
    Գրողին թե առիթ ես ման գալիս՝ մարդուն կեղտոտություն անելու՝ զատո առաջինը մենք ենք քրիստոնեությունն ընդունել
    Ջանդամ, որ դիմացինի աշխատանքը գռոշի արժեքով էլ չես գնահատում՝ բա Սիսն ու Մասիսը:
    Գրողին թե քաղաքը գեղցիներով ա լցվել, որ քաղաքացուն առանց պատժվելու վախի ստորացնում են՝ բա յարխուշտան:
    Ջանդամ թե փողոցով ճիշտ տեղում անցնելուց ջիպով տղեն կարա հանգիստ վրայովդ անցնի ու հետ էլ չնայի՝ Տիգրան Մեծ ենք ունեցել:

    Ցնծա հայ ժողովուրդ՝ կառչած կիսահորինված պատմությանդ ու շարունակի իրար գցել, մորթել, ստորացնել:
    Գալաթեա ջան, շատ բաներ ճիշտ ես ասում, բայց... արդյոք երկրագնդի վրա մեր սոցիալ-քաղաքական կարգավիճակում գտնվող այլ ազգերի մեջ չկան նույն երևույթները: Վստահ եմ, որ կան - և մեքսիկացիները, և ալբանացիները, և ռուսները, և ֆորումում այդքան սիրված ղրղզները ու մյուսները տառապում են նման ախտերով… Ես իհարկե քեզ հետ համաձայն եմ՝ դա միանշանակ վատ է, բայց... ի՞նչ մեղք ունի այստեղ ասենք մեր հազարամյա գիրը կամ Տիգրան Մեծը: Եթե դրանց փնովելով մենք կվերացնենք այդ հասարակական ախտերից գոնե մի քանիսը, առաջինը ես կփնովեմ, բայց կվերացնե՞նք: Խիստ կասկածում եմ ու դրա փոխարեն կարծում եմ, որ այս ախտերն ու մեր ազգի ունեցած ազգային արժեքները գտնվում են իրար զուգահեռ ու երբեք չհատվող հարթությունների վրա - պետք չէ մեկի հաշվի մյուսը "բարելավել": Ընդհակառակը, վատաբանելով Տիգրան Մեծին կամ մեր հազարամյա գիրը, մենք քո նշած հասարակական ախտերը չենք վերացնի, բայց դրա փոխարեն ի վերջո կհասնենք նրան, որ մեր ազգը կդադարի հարգել նաև այ, վերջին մնացած արժեքները ի դեմս գրի կամ Տիգրան Մեծի...

    Իսկ այդ դեպքում, հավատա, քո նշած հասարակական ախտերն ավելի կխորանան...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (22.01.2010), Tig (22.01.2010), Շինարար (22.01.2010)

  3. #2
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Ով ենք մենք իրականում

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Գալաթեա ջան, շատ բաներ ճիշտ ես ասում, բայց... արդյոք երկրագնդի վրա մեր սոցիալ-քաղաքական կարգավիճակում գտնվող այլ ազգերի մեջ չկան նույն երևույթները: Վստահ եմ, որ կան - և մեքսիկացիները, և ալբանացիները, և ռուսները, և ֆորումում այդքան սիրված ղրղզները ու մյուսները տառապում են նման ախտերով… Ես իհարկե քեզ հետ համաձայն եմ՝ դա միանշանակ վատ է, բայց... ի՞նչ մեղք ունի այստեղ ասենք մեր հազարամյա գիրը կամ Տիգրան Մեծը: Եթե դրանց փնովելով մենք կվերացնենք այդ հասարակական ախտերից գոնե մի քանիսը, առաջինը ես կփնովեմ, բայց կվերացնե՞նք: Խիստ կասկածում եմ ու դրա փոխարեն կարծում եմ, որ այս ախտերն ու մեր ազգի ունեցած ազգային արժեքները գտնվում են իրար զուգահեռ ու երբեք չհատվող հարթությունների վրա - պետք չէ մեկի հաշվի մյուսը "բարելավել": Ընդհակառակը, վատաբանելով Տիգրան Մեծին կամ մեր հազարամյա գիրը, մենք քո նշած հասարակական ախտերը չենք վերացնի, բայց դրա փոխարեն ի վերջո կհասնենք նրան, որ մեր ազգը կդադարի հարգել նաև այ, վերջին մնացած արժեքները ի դեմս գրի կամ Տիգրան Մեծի...

    Իսկ այդ դեպքում, հավատա, քո նշած հասարակական ախտերն ավելի կխորանան...
    Լիոն, դու իմ գրածի պատճառահետևանքային կապը կամ չհասկացար, կամ չհասկանալու տվեցիր՝ ինչպես հաճախ ես անում:

    Ես չեմ ասում՝ գիրն ու յարխուշտան մեղք ունեն, որ հայերը հիմա իրար քցում ու ստորացնում են:
    Ասածս էն ա, որ քանի հայերն իրար քցում են ու մտածում են միայն և միայն յուրաքանչյուրն իր թանկարժեք կաշվի մասին՝ քո Տիգրան Մեծն իր յարխուշտա պարող փղերով հարդերձ իրենց մի տեղին չի ու չի էլ լինելու:

    Դուք շատ սխալ ճանապարհ եք բռնել մեր կորած արժեքները հետ բերելու: Մարդուն, որ չի հարգում դիմացինին, որ չարակամ է, որ անձնագրով վատ մարդ է, վերջապես, չես կարող, անհնարին է անցյալի արժեքներով մաքրել իր կեղտերից: Մարդը պատրաստ ա հենց աչքդ թեքես՝դանակը մտցնի ձախ թոքիդ մեջ, իսկ դու ուզում ես, որ ինքը 1000 տարի առաջվա եղածի կամ չեղածի շնորհիվ հանկարծ դառնա արժեք հարգո՞ղ:

    Կամ ասենք թե էդ նույն մարդը դանակը թոքիցդ հանելուց հետո գնում ա տուն ու Տիգրան Մեծի մասին գիրքը ձեռքն առած ոգեշունչ հպարտությամբ սկսում ա կարդալ ու հպարտանալ՝ էդ տարբերակը քեզ կբավարարի՞: Մարդը անցյալի արժեքները գնահատում ա փաստորեն: Դա ա չէ՞ ձեր ուզածը:
    Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 22.01.2010, 15:18:

  4. #3
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Ով ենք մենք իրականում

    Չէ, իհարկե դա չէ իմ ուզածը: Իմ ուզածն այն է, որ մեր ազգային մտավորականությունը - այդ թվում և դու - ազնվորեն ցավալով իր ազգի համար ու հաճախ նեղսրտվելով, այնուհանդերձ չժխտի անցյալի արժեքները՝ ցույց տալով ներկայիս իրոք պարսավելի թերությունները. դրանք անհամեմատելի, երբեք չհատվող հարթությունների վրա են գտնվում, մոտավորապես այնպես, ինչպես ասենք լեզվաբանին նախատես այն բանում, որ մեր երկիրը զրո է ատոմային ֆիզիկայի բնագավառում:

    Իսկ պատճառահետևանքային կապը... գուցե դու ուրիշ բան էիր նկատի ունեցել, բայց ես քո պոստից հասկաց ա յն, ինչ արտահայտեցի: Ես կեղծելու սովորություն չունեմ: Ի դեպ - ես նպատակ չունեմ աշխարհը փոխել, անցյալի արժեքներով մարդկանց դաստիարակել և այլն: Դա ինձ համար չէ...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  5. #4
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)

    Լիոն ջան, իրար մի խառնվի, քո գրքերում գրածները էս թեմայում ոչ մեկը չի փորձում ժխտել: Տեսականորեն ընդունում ենք, որ սաղ հենց տենց էլ կա: Հարցը ուրիշ բանում ա: Ինչքանով ա օգտակար մարդկանց ուշադրությունը շեղել ներկա պրոբլեմներից ու առավոտից իրիկուն փառահեղ անցյալ կերցնել ? Քանի կոպեկի արժեք ունի փառահեղ անցյալը, եթե ներկայումս մեր երկիրը, իրա թաշախուստով, աշխարհի լուսանցքում ա ? Ինչքան կարելի ա մարդկաց ասել, մի նայի որ հիմա քո քաղաքապետը Չոռնին ա, քանի որ քո քաղաքը Արգիշտին ա հիմնել ? Ում տանձին ա Արգիշտին, ապեր ? Ֆրանսիան Նապոլեոնի վրայա թքել, դրա համար էլ էսօր Ֆրանսիա ա սարքել:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kuk (23.01.2010)

  7. #5
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Ով ենք մենք իրականում

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիոն ջան, իրար մի խառնվի, քո գրքերում գրածները էս թեմայում ոչ մեկը չի փորձում ժխտել: Տեսականորեն ընդունում ենք, որ սաղ հենց տենց էլ կա: Հարցը ուրիշ բանում ա: Ինչքանով ա օգտակար մարդկանց ուշադրությունը շեղել ներկա պրոբլեմներից ու առավոտից իրիկուն փառահեղ անցյալ կերցնել ? Քանի կոպեկի արժեք ունի փառահեղ անցյալը, եթե ներկայումս մեր երկիրը, իրա թաշախուստով, աշխարհի լուսանցքում ա ? Ինչքան կարելի ա մարդկաց ասել, մի նայի որ հիմա քո քաղաքապետը Չոռնին ա, քանի որ քո քաղաքը Արգիշտին ա հիմնել ? Ում տանձին ա Արգիշտին, ապեր ? Ֆրանսիան Նապոլեոնի վրայա թքել, դրա համար էլ էսօր Ֆրանսիա ա սարքել:
    Հարցը իմ գրքերը չի, այլ մեր ազգի համար կարևոր մի հարց: Կարծում եմ, Տրիբուն, որ համենայն դեպս ես, գրելով և խոսելով պատմական թեմաներից, չեմ շեղում մարդկանց ուշադրությունը ներկա պրոբլեմներից Ես ինչ է, ասել եմ եկեք ամեն ինչ մոռանանք ու պատմությունի՞ց խոսենք: Ամենևին, դու ինձ սխալ ես հասկացել - պատմությունն իր տեղն ունի, լեզվաբանությւոնը՝ իր, փիլիսոփայությունը՝ իր, մյուս գիտություններ էլ իրենց: Ընդհակառակը, այդ ինձ մոտ է տպավորություն ստեղծվում, որ դու և քեզ նման մտածողները, իրոք մտահոգված լինելով ներկայիս շատ ու շատ պրոբլեմներով, չգիտես ինչու գերադասում եք պատմությունը ը մյուս ոլորտները մոռացության տալ: Բայց ասել եմ ու նորից եմ կրկնում - սրանք չխաչվող հարթություններ են, պետք չէ պատմությունից ավելին պահանջել, քան այն կարող է տալ, պատմությունը երբեք չի լուծի սոցիալ-տնտեսական ու քաղաքական խնդիրները, բայց... այն խիստ կարևոր դեր ու նշանակություն ունի ու չպետք է արգելե այն մարդկանց խոսել պատմությունից ու քննարկել այն, որոնք ուզում են դա անել - այդ լոգիկայով որ գնանք, մի օր կարող եք ասել. "երկրի վիճակը վատ է, իսկ որոշ մարդիկ սաղ օրը ազգային պարերով են զբաղված"...

    Իսկ Արատտան դա միանշանակ Հայաստանն է, ուղղակի այս թեման տեղը չէ այդ հարցով մանրանալու համար

    Նույնիսկ մտածել էի հարգարժան Լիոնից թույլտվություն խնդրեի թարգմանելու իր ՝՝Հայկական ռազմական տարեգիր՜՜ 70 հատորյակը, իրոք սենսացիոն կլիներ, բաաաայց, մեկ էլ հոպ, երանի չլիներ Տրիբունը իր հակափաստարկներով...........
    Այ հասկանում եք կան շատ կան լավ մտքեր, սենսացիոն նյութեր, գեղեցիկ հրապարակումներ, բայց ավաղ երբ տնտղում ես մարդկանց կարծիքները իրարամերժ երևույթներ ես գտնում, մեկը մի բան է պնդում, մյուսն ուրիշ.
    jundiai ջան, շնորհակալություն անկեղծության համար: Կարող ես չկասկածել, իմ գիրքը վաղ թե ուշ ես ինքս կթարգմանեմ ու կհրատարակեմ: Այն իմ ստեղծագործությունն է, իմ "երեխան" և ես այն պատահական թարգմանությունների կամ հրատարակությունների չեմ վստահի...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  8. #6
    Պատվավոր անդամ Ժունդիայի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.09.2009
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Ով ենք մենք իրականում

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    jundiai ջան, շնորհակալություն անկեղծության համար: Կարող ես չկասկածել, իմ գիրքը վաղ թե ուշ ես ինքս կթարգմանեմ ու կհրատարակեմ: Այն իմ ստեղծագործությունն է, իմ "երեխան" և ես այն պատահական թարգմանությունների կամ հրատարակությունների չեմ վստահի...
    Լիոն ջան, լավ է որ անկեղծությանս համար շնորհակալություն ես հայտնել. Չեմ կասկածում, որ մի օր էլ ԻՆՔԴ պորտուգալերեն կարող ես թարգմանել, ինչու չէ նաև իսպաներեն, արաբերեն պարսեկերեն, նույնիսկ ճապոներեն ու հինդի. Խնդիր չկա որ քո գիրքը համարում ես քո սեփական երեխան, բայց նաև մի մոռացիր, որ այն լույս աշխարհ է եկել Խորենացու, Եղիշեի, Լեոի, ինչու չէ նաև քեզ համար հեղինակություն ունեցող Արտակ Մովսիսյանի և այլ պատմաբանների խաչասերումից. Իսկ ինչ վերաբերվում է թե պատահական թարգմանությունների չես վստահի, մի քիչ վաղ է մարդկանց մասին կարծիք կազմես եթե չես ճանաչում. Համ էլ ես պարզապես իմ գրառումով ավելի շատ ուզեցա քեզ գովերգեմ, քանզի այնքաաաաան է դուրս եկել քո բազմահատոր գրքերի բովանդակություն, որ նույնիսկ արժեր այն ներկայացնել այլ մարդկանց. Ես համենայն դեպս գրագող չեմ, գնահատում եմ քո բազմաչարչար 10 տարիների աշխատանքը. Կեցցես. Բայց մի եղիր էն գեշ սկեսուրների նման, որոնք խանդում են ր որդիներին իրենց հարսներիից. Կարող ես պաշտպանել գլուգործոցտ, բայց թող այն լինի ազատ իր ընտրության մեջ, թող նա ընտրի իր ընթերցողին, որոնք կցանկանան սիրեն նրան, բացահայտել նրա բովանդակությունը. Թե չե կպել ես իմն է հա իմն է, իմ սեփական որդիս է ոչ մեկին չեմ տա, և այլն և այլն. Է հետո տղետ/այս պարագայում գիրքտ/ տունը կմնա.
    Հա ի դեպ, իմս պարզապես գովերգ էր քեզ , ես չեկա ու հենց վաղը թարգմանեցի քո գիրքը, կարող ես հանգիստ լինել.
    Հարգանքներս

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    My World My Space (24.01.2010)

  10. #7
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Ով ենք մենք իրականում

    Ժող. ջան մենք ազգովի մի բան միշտ սխալ ենք հասկանում, որ ոչ թե պետք ա սովորեցնենք ուրիշներին թե ովքեր են հայերը, այլ պետք է հետաքրքրություն առաջացնենք նրանց մեջ մեր այսօրով, որպեսզի նրանք ինքնուրույն պրպտեն մեզ։ Ի վերջո ո՞վ է հաճույքով սովորում այն դասը, որը նրան հետաքրքիր չէ.....

    Երբ որ հիմա մենք աշխարհին ներկայացնեք թեկուզ մի անուն, որը հայկական լինելուց բացի համընդհանուր արժեք կարա լինի, հավատացեք որ միլիոնավոր մարդիօք կսկսեն հատաքրքրվել հայերով։ Հիմա մեզ աշխարհի "հասարակ" բնակչությունը ճանաչում է միայն որպես ցեղասպանված և երկրաշարժից տուժած ժողովուրդ, հա, մի մասն էլ որպես առաջին քրիստոնյա..... Ժամանակն է դուրս գալ սգի միջից։

    Էն գումարները որ այսօր հատկացվումն են կինոներ նկարելուն, կարելի ա հավաքել, Համահայկական հիմնադրամի խողովակների փողերն էլ վրեն դնել, ու եթե մենք էլ չկարենանք, զակազ տանք Հոլիվուդյան մի ռեժիսորի, թող Տիգրան Մեծի մասին մի ֆիլմ նկարի, հաստատ նա ավելի պակաս մարդ ու գործիչ չի եղել, քան Մակեդոնացին, Կեսարը, կամ Կլեոպատրան, ու վերջապես Աստերիքսն ու Օբելիքսը։ Մի հատ մեծ, հզոր, լայնամաշտաբ նկարահանումներով կինո ա պետք, որ աշխարհին ցույց տա թե ով ա հայ ազգը.... Վերջապես մեզ սկսեն ճանաչել որպես հերոս, հաղթող, ուժեղ....... վերևում արդեն ասել էի, որ Պատմությունը պոռնիկ է, որը սիրում է համարձակների, համարձակ լինեք, դեմ տանք աշխարհին մեր ուժը, ոչ թե անընդհատ ողորմություն խնդրենք, ու մեր մեջ ուռենք, որ այ ստեղ մեզ չհիշատակեցին, քանզի մեզնից լավ ոչ ոք մեր համար չի կարա մի բան անի.....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  11. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (24.01.2010), Tig (25.01.2010), Ժունդիայի (24.01.2010), Ջուզեպե Բալզամո (25.01.2010)

  12. #8
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Ով ենք մենք իրականում

    ԻՆՔՍ չեմ թարգմանի, հարգելի jundiai, այլ թարգմանել կտամ մասնագետներին բոլոր այն լեզուներով, որոնցով հարմար կգտնեմ Իսկ գիրքն, ի դեպ, լիովին բաց է ընթերցողների համար

    Ես հաշվի կառնեմ խորհուրդներդ, բայց քեզ էլ մի խորհուրդ կտամ - ուզում ես ընդունիր, ուզում ես ոչ.

    ինքդ կարդա գիրքը /ցանկացած գիրք/ և ինքնուրույն կազմիր նրա մասին սեփական կարծիք, այլ ոչ թե ձևավորիր այն ուրիշի խոսքերի հիման վրա, նույնիսկ եթե այդ "ուրիշ"-ը մեր հարգարժան Տրիբուն-ի նման մի մարդ է...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ժունդիայի (24.01.2010)

  14. #9
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Ով ենք մենք իրականում

    Ո՞վ ենք մենք իրականում: Բո-ղո-քող: Մեծ-մեծ խոսացող:Նախանձ: Սեփականը թողած՝ ուրիշինը սարքող: Հայ ենք մենք իրականում, մեր հայ պապերի «ազնիվ» գործունեության արդյունքն ենք մենք, անցյալը սիրող/բացերը շատ են,արդարացման համար պարարտ հող է/, մեռածներին գովաբանող, կենդանի մարդկանց սաղ-սաղ թաղող, բայց կարեւորը դեռ հայ ենք ՝ազգային առանձնահատկություններով հանդերձ:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ո՞վ է իրականում Nanik-ը
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 65
    Վերջինը: 03.08.2015, 01:10
  2. Մենք՝ մի օր...
    Հեղինակ՝ Meme, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 04.12.2013, 19:32
  3. Ո՞վ է մարդն իրականում
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 128
    Վերջինը: 10.03.2011, 12:49
  4. Ով էր իրականում Արտավազդ Երկրորդի մայրը
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 70
    Վերջինը: 01.12.2010, 20:55

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •