User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 823 հատից

Թեմա: Ով ենք մենք իրականում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Ով ենք մենք իրականում

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Տիգ ջան, իսկ հիմա ո՞ւր ենք գնում, եթե ոչ ոչնչացման: 25 հազար քառակուսու վրա մնացել ենք 2 միլիոն, սրանից ավել էլ ի՞նչ պետքա լինի, որ ոչնչանանք: Ու եթե հաշվենք էդ երկու միլիոնի մեջ ինչքան քյաբաբ տենչացող ու ամիսներով չլողացող, սպիտակցի հայկո լսող ու սպիտակ նիվով ապրող, ծալքավոր վզով ու փայլուն, դատարկ գլխով անասուն կա, ինչքան սովամահ լինող ընտանիքներ կան, պատկերն ուղղակի ողբալի կլինի, ու տենց էլ կա: Ինչի վրա ուրախանա՞նք: Լավը ոչնչանում ա, վերանում ա մաքուր մարդու տեսակը, աճում ու բազմանում ա շակալների տեսակը, սողունների տեսակը, տձև անասունները գլուխ են բարձրացրել ու առաջ են գնում, մենք նստենք տարազներն ուսումնասիրե՞նք, թե՞ յարխուշտա պարենք ու Տիգրան Մեծի ծով-լողավազաններով հպարտանանք: Հիմա առաջնայինը ո՞րն ա, մարդկանց էդ ապուշ յարխուշտան սովորացնե՞նք, էդ հնացած տարազներով ուրախացնե՞նք, թե՞ էս անասունների դեմն առնենք: Թե՞ անասունների դեմն առնելը դժվար ա, կորուստներ ապահանջում, վտանգավոր ա, համարձակություն ա պահանջում, իսկ քրքրված տարազ ու յարխուշտա խաղալը անշառ, անվտանգ, իրա աջը քաշած անիմաստ զբաղմունք ա, զբաղվենք, էլի: Մարդկանց նորմալ ապրելակերպ ապահովելու համար, նորմալ, հպարտ քաղաքացի ձևավորելու համար տարազ հագցնելը ոչնինչ ա, պետքա նրան ստորացնող տականքների տեսակը վերացնել, ոչ թե էդ ընկճված, վախեցած, ստորացված մարդկանց յարխուշտա ու քոչարի պարացնել:
    Քոչարին ու յարխուշտան լավ բանա Ու դրանից տենց կառչել պետք չի: Պարելն էլ իրա տեղն ու ժամանակը ունի, ինչու՞ չէ որ: Ու հպարտ քաղաքացի ձևավորելու գործում հեչ էլ վերջին տեղում չի Հիմա ի՞նչ ես առաջարկում, որ մեր վիճակը սոսկալիա՝ գնանք մեզ գցենք, թե՞ քաղաքացիական պատերազմ ես առաջարկում: Էսոր զենքով հեղափոխություններ անելու ժամանակները սպառել են իրենց: Էսօր էդ «քաչալ շների» ձեռը էնքան զենք կա որ… Քաչալ շուն մորթելն էլ… Ճիշտա վտանգավորա ու վախենալն էլ ամոթ չի: Ճիշտա ստրուկի կարգավիճակում ապրելնա ամոթ, բայց հիմա ինչ ուզում ես ասես տարբերակները սրա՞նք են՝ կամ լքել Հայաստանը, կամ մեռնել սողուն սատկացնելով, կամ սսկված վեր ընգնել: Չէ, ես տենց չեմ մտածում, եթե էսօր մենք հնարավորություն ունենք յարխուշտա պարելու պիտի պարենք ու պիտի չհուսալքվենք ու պիտի ցանկանանք ու հավատանք ամբողջ սրտով, որ հենց վաղը՝ ոչ թե ինչոր անորոշ ժամանակ, այլ հենց վաղը կստեղծվի այն հնարավորությունը, որ կկարողանանք ազատվել սողուններից ու քաչալ շներից ու կունենանք նորմալ երկիր: Ու ինչքան շատ մարդ հավատա դրան, էնքան էդ վաղը շուտ կգա: Ու ինչքան շատ մարդ մաքուր մտածի ու իրեն իշխանության մեջ պատկերացնելուց չասի, դե ես էլ լինեի, ես էլ կգռփեի… էնքան մեր վաղվա ձևավորվող իշխանությունները ավելի մարդկային ու ժողովրդամետ կլինեն: Մենք երեկ ենք ձևավորել այսօրը: Ու մենք երեկ ի՞նչ ունեինք՝ մեծամասնության մոտ սովետական ժամանակներից մնացած սերմացու ցորեն գողացող կաշառակերի հոգեբանություն: Ու դրա համար էլ ստացանք այսօրվա այս հոգեբանությամբ իշխանությունը: Այսօր ինչ ունենք, անվեջ նվնվալու ու բողոքավորի հոգեբանություն: Նշանակում է վաղը կունենաք… Չէ… Դե եկեք փոխենք մեր հոգեբանությունը, եկեք վերջ տանք բողոքելուն ու ամեն մեկս մեր տեղում անենք են ինչ որ կարանք մի փոքր քար էլ դնելով կամաց կամաց տուն կդառնանք: Ու երբ փոխվի մեր մեծամասնության բողոքավորի հոգեբանությունը ու դառնա կառուցողի հոգեբանություն՝ այ էդ ժամանակ էլ կունենանք կարգին երկիր ու հպարտ քաղաքացի:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (21.01.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ո՞վ է իրականում Nanik-ը
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 65
    Վերջինը: 03.08.2015, 01:10
  2. Մենք՝ մի օր...
    Հեղինակ՝ Meme, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 04.12.2013, 19:32
  3. Ո՞վ է մարդն իրականում
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 128
    Վերջինը: 10.03.2011, 12:49
  4. Ով էր իրականում Արտավազդ Երկրորդի մայրը
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 70
    Վերջինը: 01.12.2010, 20:55

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •