Ապրի Նանուկը, հեքիաթների վրա թքած ունենալով տեսնում ա իրականը, ոչ թե հեքիաթներին հավատալով սպասում ա ինչ-որ վերացական վերածննդի: Թքած ունեմ, թե Տիգրան Մեծը քանի ծովում ա կարողացել ազատ լող տալ, էսօր երկրիս քաղաքացին նույնիսկ Սևանա խղճուկ լճակում չի կարողանում ազատ լողալ, որտև լողափ չկա, դրանք գողացված են ճիշտ այնպես, ինչպես իշխանությունն է գողացված ժողովրդից: Թքած ունեմ ամենագեղեցիկ տարազի վրա, չեմ ուզում տեսնել այդ՝ իբր գեղեցիկ, բայց իրականում հնացած ու դարը ապրած տարազները, քանի որ մարտի մեկի արյունն ա աչքիս առաջ, չեմ ուզում կարդալ ազգս փառաբանող հիմար ու դատարկ տողեր, քանի որ կարդում եմ երկրիս ազատ ու անմեղ քաղաքացու ազատազրկման դատավճիռը: Ի՞նչ իմաստ ունի հիմար ձևանալն ու էս իրականությունն անտեսելով վերացական դատարկաբանություններով մխիթարվելը:
Էջանիշներ