Մեջբերում Համիկ-ի խոսքերից Նայել գրառումը
Հարգելի Տրիբուն ջան. Ճիշտն ասած ես շատ շուտ եմ հոգնում վիճելուց. պատկանում եմ էն մարդկանց թվին, որոնք մտածում են. -Ես ասացի, ուզում ես, ինչ որ բան քաղիր սրանից, չես ուզում, քո գործն է ու քո իրավունքը: Համենայն դեպս ասեմ, ես գրափարին չեմ տիրապետում, որ իմանամ, թե՝ պլատինը կամ էլ սիլիցիումը գրափարում ինչպես է գրվել կամ էլ արտասանվել: Օրինակ, պլյումբումը՝ արճիճը ևս համապատասխանում է նույն հաշվարկին: Յոդը, որ կարծեմ, գրափարում գրվել է «իօդ»՝ ևս: Ի վերջո ես հո ամբողջ աղյուսակը չեմ ստուգել. հաղորդման ժամանակ բերվել է 5-6 օրինակ, որոնք բոլորն էլ համապատասխանել են այս հիպոթեզին:
Ինչևէ, ես հոգնեցի, երևի մեծացել եմ, հետո՝ անարդյունավետ վեճեր չեմ սիրում:
Համիկ ջան արգումենտ որ ունենայիր կվիճեիր… նախ ասեմ պլատինը առջին անգամ հիշատակվել է 1557-ին այնպես որ դրա գրաբարը (մեսրոպյանը) չկա,իսկ իօդի օ-ն ավելի ուշ է ներմուծվել ֆ-ի հետ թարգմանական նպատակներով… 405-ին քիմիական շատ էլմենտներ հայտբերված չեն եղել … խնդրեմ սա փոխանցես Հերունուն, նա երևի տեղյակ չի դրանից էլ չեմ ասում որ քինիական էլէմենտների մեծամասնության անունները մեղմ ասած հայերեն չի…և Մաշտոցի խնդիրը տառերը ստեղծել/գտնելն էր ոչ պարբերական աղյուսակ կազմելը…