Հերունին էլ մարդ է, քննադատությանառումով անձեռնմխելի մարդիկ չկան: Ում ուզենք, կարող ենք քննադատել, սա նորմալ է, կարելի է քննադատել Դա Վինչիին, Չարենցին, Լեոյին ու Ադոնցին, նույնիսկ Աստծուն կարելի է քննադատել, իսկ չի կարելի որևէ մեկին անքննադատելի համարել:
Իսկ ով ասաց, որ մարդիկ եթե նկարները հրամցնում են, չեն կարդացել նրան գրածները, եթե կարդացած էլ չլինեն, ակումբի հերունիագետները հասցրել են մի լավ տեղեկացնել նրա մասին, կարդա ողջ ակումբը, կտեսնես, որ ամեն ինչ այնքան էլ անհիմն չէ, որքան կարծում ես:
Ոչ մի տրամաբանություն չեմ տեսնում, որ լեզուն իր ստեղծվելու ժամանակ անունները հարմարացնի նյութերի վալենտականությանը, անիմաստ եմ համարում նստել և նման մաթեմատիկական հաշվարկներով լեզու ուսումնասիրել, որոշ գրականագետներ էլ նստում, հաշվում են, թե որ գրողը քանի բառ է օգտագործել և որ բառը քանի անգամ, ու դրանով դատողություներ են անում տվյալ գրողի տաղանդի մասին, սա ծիծաղելի է իհարկե, ու նման սենսացիաներով խորհուրդ կտայի չհրապուրվել, չեմ կարծում, որ Մեսրոպ Մաշտոցը իրեն նեղություն տա, դնի հաշվի ըստ վալենտականության ու այդ համարներով դներ յաբուբենի մեջ:
Դա լավ է, որովհետև շատ բաներ կան, որ բոլորովին էլ հաճելի չէ դրանց հայկական լինելը:
Հարգելիս քսանմեկերորդ դարում նոր արժեհամակարգը թույլ է տալիս նույնիսկ մեծ գիտնականներին, զորավարներին ու արվեստագետներին երգիծել, եթե դրա մեջ բացահայտ վիրավորանք չկա, ուրեմն վատ բան էլ չկա:
Կարծում եմ հրաշալի է համարձակ և երիտասարդ լինելը, էլ ավելի հաճելի է այդ երկուսի գումարը![]()
Էջանիշներ