Ի միջի այլոց, ար-ից բացւ համաշխարհային մարդկությանը հայացնելու ևս մի տեսություն կա, անվանենք այն սկա տեսություն, համաձայն որի այն բոլոր ժողովուրդները որոնց բառապաշարում կա գոնե մեկ բառ, որում հանդիպում են այս տառերը, դրանք բոլորը հայկական ծագում ունեն: Տրամաբանությունը շատ պարզ է. Հայկը հսկաների տոհմից էր, իսկ Պարույրը՝ Սկայորդի, հիմա այն ազգերը, որոնք ունեն հայկական ծագում՝
սլավոնները՝ քանի որ մեր պատմագրությունը նրանց սկլավք է անվանում:
Սկանդինավյան ժողովուրդները
շոդլանդացիները՝ Սկոտլանդ
բասկերը՝ սրանք շուռ տված հայեր են
Մադագասկար
սկյութները
սաքսոնները
Ամբողջ տեսությունը հիմնված է նմանատիպ ցնդաբանույունների վրա, ի միջի այլոց էլի ժողովուրդներ կային, որոնց հայ լինելը ապացուցվում էր սկա մեթոդով, ուղղակի բոլորը չեմ հիշում, հա մեկ էլ Ալյասկա, սրանք այլ սկա էին, բայց ի վերջո սկա էին: