Մեջբերում RomanAni-ի խոսքերից Նայել գրառումը
Մենք իսկական հայ ենք, ունենք մեր ավանդույտները, մեր սովրույթները, ու ամենակարևորը ունենք են ինչ չունեն ուրեշ ազգեր հյուրասիրությունը մեր հայկական:
Պետությունները, որոնց մեջ են մտնում ազգերը, զարգանում են իրենց հզոր բանակով, իրենց հաջողված տնտեսությամբ, իրենց ճկուն արտաքին քաղաքականությամբ, իրենց արտադրանքն արտահանելով, այդ արտադրանքով աշխարհին զարմացնելով, իսկ մենք հրճվում ենք մեր հյուրասիրությամբ, որի արդյունքում զարգացած երկրներն առաջ են գնում, էլ ավելի են զարգանում, բարգավաճում, բնակչությունն էլ ավելի է բազմանում, իսկ մեր բնակչությունը գնալով նվազում է, զարգանալու, բարգավաճելու, բարեկեցիկ կյանքով ապրելու փոխարեն սկսում ենք ավելի շատ պայքարել գոնե գոյատևելու համար: Կեցցե մեր հյուրասիրությունը, կեցցե մեր բազմադարյան աստղադիտարանն իր ողջ բարեմասնություններով՝ ծակերով: