User Tag List

Էջ 18 55-ից ԱռաջինԱռաջին ... 814151617181920212228 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 256 համարից մինչև 270 համարի արդյունքները՝ ընդհանուր 823 հատից

Թեմա: Ով ենք մենք իրականում

  1. #256
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ով ենք մենք իրականում

    Հետաքրքիր կարծիք էր իմ ու քո ազգի մասին:

    Բայց ես համաձայն չեմ - գտնում եմ, որ ինչպես գերագնահատումը (առաջին կապիկ և այլն), այնպես էլ թերագնահատումն ու ինքնաձաղկումը (ինչպես քո պոստում) ճիշտ չեն: Ընդ որում դրանք ԵՐԿՈՒՍՆ էլ հավասարաչափ վնասակար են: Լիովին արդարացի ու հիմնավորված ծաղրելով «առաջին կապիկ»-ի գաղափարը, հարգելի Kuk, դու, ըստ իս իհարկե... քեզնից անկախ կրկնեցիր նույն այդ սխալը, որը ծաղրեցիր - դու ընկար մյուս ծայրահեղության մեջ
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. #257
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ով ենք մենք իրականում

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը

    Եթե մտածելակերպդ այն աստիճան պրիմիտիվության է ձգտում, որ չես նկատել գրառմանս մեջ տեղ գտած օրինակների հատուկ կոպիտ լինելը, ապա, թույլ տուր փաստել, որ ինտելեկդ չի ներում քեզ, երբ նման գրառումների ես դեմ տալիս, ինչպիսիք իմ գրառումներն են:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  3. #258
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ով ենք մենք իրականում

    Ինտելեկտիս մասին թող յուրաքանչյուրն իր կարծիքը կազմի, Kuk: Բայց համաձայնիր, որ համենայն դեպս դաստիարակությունս է այնքան հերիքում, որ տեսական վեճը չանձնավորեմ: Ինչ վերաբերվում է «գրառմանս մեջ տեղ գտած օրինակների հատուկ կոպիտ լինել»-ում, ապա ես գտնում եմ, որ դու իձնից պակաս չես սիրում իմ ու քո ազգը - գուցե նաև ինձնից ավել ես սիրում ու դրա համար ես այդպես գրել:

    Բայց ես իմ համեստ կարծիքով գտնում եմ, որ նման մտածելակերպը և հատկապես նման գրառումները վախ, հուսահատություն և անելանելիության զգացում են տալիս իմ ու քո ազգին, որը մեզ ընդհանրապես պետք չէ:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  4. #259
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ով ենք մենք իրականում

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինտելեկտիս մասին թող յուրաքանչյուրն իր կարծիքը կազմի, Kuk: Բայց համաձայնիր, որ համենայն դեպս դաստիարակությունս է այնքան հերիքում, որ տեսական վեճը չանձնավորեմ: Ինչ վերաբերվում է «գրառմանս մեջ տեղ գտած օրինակների հատուկ կոպիտ լինել»-ում, ապա ես գտնում եմ, որ դու իձնից պակաս չես սիրում իմ ու քո ազգը - գուցե նաև ինձնից ավել ես սիրում ու դրա համար ես այդպես գրել:

    Բայց ես իմ համեստ կարծիքով գտնում եմ, որ նման մտածելակերպը և հատկապես նման գրառումները վախ, հուսահատություն և անելանելիության զգացում են տալիս իմ ու քո ազգին, որը մեզ ընդհանրապես պետք չէ:
    Սեր չափելու ապառատ չունեմ, չգիտեմ էլ՝ տենց բան կա, թե ոչ, այդ իսկ պատճառով չեմ կարող ասել, թե որ մեկս է ավելի շատ սիրում մեր ազգը, դրա կարիքը, առավել ևս անհրաժեշտությունն էլ չեմ տեսնում, իսկ թե ում ինչ զգացումներ են տալիս նմանատիպ գրառումներս, ինձ այնքան չի հետաքրքրում, որքան որ հետաքրքրում ա գրառումներիս իրավացիությունը: Ի տարբերություն շատերի՝ ես չեմ պատրաստվում աչքերս փակել, լռել, ասում եմ այն, ինչ կա, և այդ իրականությունը ցավալի է, թե ուրախացնող, դա այլ հարց է:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  5. #260
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ով ենք մենք իրականում

    Սեր չափելու ապառատ չունեմ, չգիտեմ էլ՝ տենց բան կա, թե ոչ, այդ իսկ պատճառով չեմ կարող ասել, թե որ մեկս է ավելի շատ սիրում մեր ազգը, դրա կարիքը, առավել ևս անհրաժեշտությունն էլ չեմ տեսնում,
    Սկզբունքորեն համաձայն եմ:

    իսկ թե ում ինչ զգացումներ են տալիս նմանատիպ գրառումներս, ինձ այնքան չի հետաքրքրում, որքան որ հետաքրքրում ա գրառումներիս իրավացիությունը: Ի տարբերություն շատերի՝ ես չեմ պատրաստվում աչքերս փակել, լռել, ասում եմ այն, ինչ կա, և այդ իրականությունը ցավալի է, թե ուրախացնող, դա այլ հարց է:
    Խնդիրն այն է, հարգելի Kuk, որ շատ ասելով նման բաներ մենք լուն փիղ ենք սարքում անլիարժեքության կոմպլեքս ենք ստեղծում ինքներս մեր մեջ, անվստահություն ենք սերմանում: Կան թերություններ, ո՞ր ազգը դրանք չունի: Բայց պետք չէ անընդհատ ու կոպիտ ձևով դա մարդկանց աչքը խոթել, դրանով արժեզրկել լավն ու բարին - ըստ իս, իհարկե
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  6. #261
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ով ենք մենք իրականում

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Սկզբունքորեն համաձայն եմ:

    Խնդիրն այն է, հարգելի Kuk, որ շատ ասելով նման բաներ մենք լուն փիղ ենք սարքում անլիարժեքության կոմպլեքս ենք ստեղծում ինքներս մեր մեջ, անվստահություն ենք սերմանում: Կան թերություններ, ո՞ր ազգը դրանք չունի: Բայց պետք չէ անընդհատ ու կոպիտ ձևով դա մարդկանց աչքը խոթել, դրանով արժեզրկել լավն ու բարին - ըստ իս, իհարկե
    Ըստ իս, պետք է և անհրաժեշտ, որովհետև ոմանք այս ամենը տեսնել, վերլուծելու ու շտկման միջոցներ ձեռք առնելու փոխարեն զբաղված են ինչ որ անհեթեթ նյութերով լվանալ մարդկանց ուղեղները՝ իբր մենք ամենից լավն ենք, ամենից առաջինն ենք և այլն:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  7. #262
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ով ենք մենք իրականում

    Ըստ իս հավասարաչափ վնասակար է և քո արածը, և «ինչ-որ անհեթեթ մարդկանց» արածը: Ծայրահեղությունների մեջ ընկնելը հեշտ է, օբյեկտիվ լինելն է իրական իմաստնություն:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  8. #263
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2009
    Գրառումներ
    24
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ով ենք մենք իրականում

    Մենք իսկական հայ ենք, ունենք մեր ավանդույտները, մեր սովրույթները, ու ամենակարևորը ունենք են ինչ չունեն ուրեշ ազգեր հյուրասիրությունը մեր հայկական:

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (10.07.2009), Լեռնցի (22.07.2009)

  10. #264
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ով ենք մենք իրականում

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ըստ իս հավասարաչափ վնասակար է և քո արածը, և «ինչ-որ անհեթեթ մարդկանց» արածը: Ծայրահեղությունների մեջ ընկնելը հեշտ է, օբյեկտիվ լինելն է իրական իմաստնություն:
    Ես ծայրահեղությունների մեջ չեմ ընկնում ու ոմանց նման դատարկ, չեղած բաներին չեմ ծափահարում, ես ընդամենը փաստում եմ իրականությունը, եթե իրականությունն ի ցույց դնելը քո կարծիքով վնասակար է, ապա ես խիստ կասկածում եմ քո գրած պատմական «վերլուծությունների» փղային իմաստությանը:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  11. #265
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ով ենք մենք իրականում

    Մեջբերում RomanAni-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենք իսկական հայ ենք, ունենք մեր ավանդույտները, մեր սովրույթները, ու ամենակարևորը ունենք են ինչ չունեն ուրեշ ազգեր հյուրասիրությունը մեր հայկական:
    Պետությունները, որոնց մեջ են մտնում ազգերը, զարգանում են իրենց հզոր բանակով, իրենց հաջողված տնտեսությամբ, իրենց ճկուն արտաքին քաղաքականությամբ, իրենց արտադրանքն արտահանելով, այդ արտադրանքով աշխարհին զարմացնելով, իսկ մենք հրճվում ենք մեր հյուրասիրությամբ, որի արդյունքում զարգացած երկրներն առաջ են գնում, էլ ավելի են զարգանում, բարգավաճում, բնակչությունն էլ ավելի է բազմանում, իսկ մեր բնակչությունը գնալով նվազում է, զարգանալու, բարգավաճելու, բարեկեցիկ կյանքով ապրելու փոխարեն սկսում ենք ավելի շատ պայքարել գոնե գոյատևելու համար: Կեցցե մեր հյուրասիրությունը, կեցցե մեր բազմադարյան աստղադիտարանն իր ողջ բարեմասնություններով՝ ծակերով:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  12. #266
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ով ենք մենք իրականում

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Պետությունները, որոնց մեջ են մտնում ազգերը, զարգանում են իրենց հզոր բանակով, իրենց հաջողված տնտեսությամբ, իրենց ճկուն արտաքին քաղաքականությամբ, իրենց արտադրանքն արտահանելով, այդ արտադրանքով աշխարհին զարմացնելով, իսկ մենք հրճվում ենք մեր հյուրասիրությամբ, որի արդյունքում զարգացած երկրներն առաջ են գնում, էլ ավելի են զարգանում, բարգավաճում, բնակչությունն էլ ավելի է բազմանում, իսկ մեր բնակչությունը գնալով նվազում է, զարգանալու, բարգավաճելու, բարեկեցիկ կյանքով ապրելու փոխարեն սկսում ենք ավելի շատ պայքարել գոնե գոյատևելու համար: Կեցցե մեր հյուրասիրությունը, կեցցե մեր բազմադարյան աստղադիտարանն իր ողջ բարեմասնություններով՝ ծակերով:
    Բա հյուրասիրությունը շատ կարևոր ա, եղբայր: Անչափ: Առաջ, օրինակ, հայի տուն արտասահմանից հյուր էր գալիս (սովորական շարքային հյուր), հայը տները ծախում էր, հյուրին տանում էր Սևան-մևան, խորոված-մորոված: Հիմա Հայաստանի Հանրապետություն հյուր ա գալիս (որևէ երկրի ղեկավար, ոչ շարքային հյուր, ասենք՝ Կիպրոսի, Ինդոնեզիայի, Ուգանդայի նախագահ, տենց), ՀՀ-ում ինչ-կա ծախում են ռուսներին, հյուրին տանում են Սևան-մևան, խորոված-մորոված: Կեցցե հյուրասիրությունը:
    DIXI
    carpe noctem

  13. #267
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ով ենք մենք իրականում

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա հյուրասիրությունը շատ կարևոր ա, եղբայր: Անչափ: Առաջ, օրինակ, հայի տուն արտասահմանից հյուր էր գալիս (սովորական շարքային հյուր), հայը տները ծախում էր, հյուրին տանում էր Սևան-մևան, խորոված-մորոված: Հիմա Հայաստանի Հանրապետություն հյուր ա գալիս (որևէ երկրի ղեկավար, ոչ շարքային հյուր, ասենք՝ Կիպրոսի, Ինդոնեզիայի, Ուգանդայի նախագահ, տենց), ՀՀ-ում ինչ-կա ծախում են ռուսներին, հյուրին տանում են Սևան-մևան, խորոված-մորոված: Կեցցե հյուրասիրությունը:
    Օ՜, հայրենակից իմ պատվական, ես, իհարկե, բավականին բարձր եմ դասում հյուրասիրություն կոչված այդ ասվածատուր շնորհը, բայց մի՞թե Դուք Ձեզ թույլ եք տալիս այն էլ ավելի վեր դասել մարդու կյանքից, որը նույնպես աստվածատուր է: Դիցուկ եկեք դիտարկենք հյուրասիրություն և կյանք երևույթները: Կյանքը դա գոյատևելուն անվերջ ձգտող մի բնազդ է, որին հասնելու ճանապարհին մարդ էակը կանգ չի առնում, կարելի է ասել, ոչ մի խոչընդոտի առաջ, սիկ հյուրասիրությանը հասնելու համար կանգ չի առնում միայն մի խոչընդոտի առաջ, այն է՝ հնարավորույան բացակայությունը, որը, ինչպես Դուք արդեն նշեցիք, ի վերջո գտնում է իր լուծումը՝ պարտք հարևանից: Ահա թե որն է կյանքի և հյուրասիրության տարբերությունը:
    Փաստորեն մենք այստեղ մի փոքրիկ գիտական զրույց ունեցանք, որի արդյունքում պատիվ ունեցանք բացահայտել երկու առեղծվածային երևույթների՝ կյանքի և հյուրասիրության գաղտնիքները: Անչափ շնորհակալ եմ կլոր ակումբի շուրջ ծավալված մեր հանրագիտական զրույցի և հաճելի մթնոլորտի համար: Միայն կներեք, որ պատիվ չունեցա Ձեզ ինչ որ կերպ հյուրասիրել, բացի մաշտոցատառերից:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (11.07.2009), Տրիբուն (16.07.2009)

  15. #268
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ով ենք մենք իրականում

    Ես ծայրահեղությունների մեջ չեմ ընկնում ու ոմանց նման դատարկ, չեղած բաներին չեմ ծափահարում, ես ընդամենը փաստում եմ իրականությունը, եթե իրականությունն ի ցույց դնելը քո կարծիքով վնասակար է, ապա ես խիստ կասկածում եմ քո գրած պատմական «վերլուծությունների» փղային իմաստությանը:
    Իսկ ես արդեն խիստ կասկածում եմ, որ դու ի վիճակի ես նորմալ զրույց վրաել: Դրա համար ել դադարեցնում եմ այն: Եթե մարդը, ում հետ զրուցում ես, փաստարկների կամ մեկ այլ բանի պակասից անընդհատ, թեկուզ և մանր ձևով, անձնավորում է զրույցը, նման մարդու հետ հնարավոր չէ նորմալ զրուցել: Նման մարդու հետ զրույցը անխուսափելիորեն վերաճում է վեճի, որը ընդամենը ցույց է տալիս նման մարդու փաստարկների սնանկությունը: Եթե հասցրեցիր նկատել, Kuk, քեզ հետ զրույցը ես վարում եմ նորմալ և քաղաքավարի տոնով, ինչը չեմ կարող ասել քո մասին: Երևի մենք տարբեր պատկերացում ունենք «բանավեճ» կոչված երևույթի մասին ու, մասնավորապես, քեզ թվում է, թե բանավեճի մեջ տեղին են «մանր կծոցներ» կոչվող հիմարությունները:

    Դեհ ինչ, շարունակեք հանդուրժողականություն քարոզել, ես ահագին կզվարճանամ:

    Հ.Գ. Ի դեպ - իմաստուն քաղաքագետի իրական իմաստնությունը կայանում է նրանում, որ ոչ թե ոչնչացնի թշնամիներին, իսկ նեյտռալ տրամադրված մարդկանց էլ մղի թշնամիների շարքերը (դա շատ հեշտ է), այլ հնարավորինս բոլորին հավաքի իր դրոշի տակ և ուժեղնա: Դու քո վարքագծով անում ես լրիվ հակառակը և լրջորեն կորցնում ես «նեյտռալ» տրամադրված մարդկանց: Եթե ի վիճակի կլինես, մինչև պատասխան պոստդ գրելը, մտածիր այս մասին...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  16. #269
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2009
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    33
    Գրառումներ
    46
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    որտեղից ենք գալիս, ով ենք մենք,որն է մեր առաքելությունը,ուր ենք գնում եւ մինչեւ երբ: քննարկեք այս թեման,դրանով ինքներդ ձեզ կոգնեք:
    նախ պետք է իմանալ հնարավոր զարգացումները երկրագնդում:

    Այդ հարցերի պատասխանն կա այստեղ՝՝www.hayary.org
    Վերջին խմբագրող՝ Dayana: 22.07.2009, 13:30:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (22.07.2009)

  18. #270
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ով ենք մենք իրականում

    Մեջբերում Արեն-ի խոսքերից Նայել գրառումը
    Այդ հարցերի պատասխանն կա այստեղ՝՝www.hayary.org
    Էդտեղ նացիզմից, ֆաշիզմից ու շովինիզմից բացի ուրիշ ոչ մի բան չկա
    I may be paranoid but no android!

Էջ 18 55-ից ԱռաջինԱռաջին ... 814151617181920212228 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ո՞վ է իրականում Nanik-ը
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 65
    Վերջինը: 03.08.2015, 01:10
  2. Մենք՝ մի օր...
    Հեղինակ՝ Meme, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 04.12.2013, 19:32
  3. Ո՞վ է մարդն իրականում
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 128
    Վերջինը: 10.03.2011, 12:49
  4. Ով էր իրականում Արտավազդ Երկրորդի մայրը
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 70
    Վերջինը: 01.12.2010, 20:55

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •