Իրականո՞ւմ:Ով ենք մենք իրականում
Մի ցեղախումբ ենք, որը շատ ճկուն է և տարբեր իրավիճակներում կարողանում է ընդունել հարմար դիրք: Օրինակ՝
Ռուսաստանին տեսնելիս հայտարարում ենք, որ պատկանում ենք իրենց, պատրաստ ենք ամեն պահին տրվել իրենց, իրենց գաղութն ենք, իրենց կամակատարը: Դե մեծ եղբայր ա, վերջիվերջո, պետք եղած ժամանակ տոկոսով փող ա տալիս, յոլա ենք գնում ազգովի:
Թուրքիային տեսնելիս մոռանում, ուրանում ենք Արարատը՝ Մասիսը:
Ադրբեջանին տեսնելիս մոռանում, ուրանում ենք Արցախը, բայց ի տարբերություն Թուրքիայի և Մասիսի, այս դեպքում փոքր ինչ ծիկրակում ենք հետևից, իբր չենք մոռացել:
Եվրոպայի առաջ միշտ չոքում ենք, միշտ ներողություն ենք խնդրում, չարություն արած երեխայի դեպքով ենք հանդիպում նրանց, հաճախ խնդրում, իսկ որոշ դեպքերում մուծվում ենք, որ չապտակեն:
Իսկ մենք մեր մեջ՝ առյուծ ենք, համար առաջինն ենք աշխարհում, առաջին գիտնականներն ենք, առաջին մարդն ենք, առաջին հոմոսափիեսն ու առաջին կապիկն ենք, մի խոսքով՝ բոլորի նախահայրն ենք՝ ղրղզներինը ներառյալ: բայց մեկը չկա, որ ասի, բա էդ որ առաջինն եք, որ ամենախելոքն եք, բա էդ ո՞նց եղավ, որ էս օրին հասաք, էդ ո՞նց եղավ, որ հազարամյակների ընթացքում եկաք հասաք էս օրին, որ էսօրվա դրությամբ մի ցեղախումբ եք: Մենակ ստեղ-ընդեղ անտեղի գլուխ գովանք, էս ենք սարքել, էն ենք սարքել, աստղադիտարանը մերն ա, քարահունջը մեր պապերինն ա, ստոունհենջն էլ մեր քարահունջի թարգմանված տեսակն ա, էդ էլ մեր պապու ախպորինն ա: տո թքած ունեմ ամենահետաքրքիր ու ամենահին աստղադիտարանի վրա, որ էսօր ազգս կտոր-կտոր եղած ա սաղ աշխարհով մեկ, որ Հայրենի հողի վրա մի բուռ ցեղ ա մնացել, էն էլ չի ապրում, գոյատևում ա:
Էս ենք մենք իրականում:
Էջանիշներ