Լավ է, որ գոնե մի հարցում համաձայն ենք


Հարցը նրանում է, որ այստեղ խնդիրը չի վերաբերում նրան, թե կար արդյոք նման կայսրություն, թե՞ ոչ, կամ արամեերենը հայերենի հետ որևէ առնչություն ունի, թե՞ ոչ:

Հարցը հետևյալումն է - որպես կանոն նման հարցեր քննարկելուց, հասարակությունը հանգում է անտեղի եզրակացությունների:

1. Մենք կայսրություն էինք, ուրեմն մենք պատմական իրավունք/առաքելություն ունենք վերականգնելու այդ կայսրությունը, քանի որ մենք, պատմական արդարացիության տեսանկյունից, հանդիսանում ենք այդ կայսրության ժառանգորդները:
2. Մենք մեր շրջապատում գտնվող, եթե ոչ ողջ աշխարհի, ազգերի նախաազգն ենք, ուրեմն մենք բոլորից առավել ենք:

Հենց այս երկու եզրահանգումներն են որ ազգին կանգնեցնում են ռասիզմի եզրին: Ազգը հետ է շպրտվում մի քանի հարյուամյակ: Ազգը մոռանում է, որ ինքը ապրում է 21-րդ դարում, որ իրողություններն ուրիշ են, ու որ ազգը այլ ավելի կարևոր հիմնախնդիրներ ունի լուծելու՝ երկարաժամկետ կտրվածքում գոյատևելու համար:
Անձամբ ես համարում եմ, որ այո, մենք կայսրություՆՆԵՐ ենք ունեցեկմ սակայն ես ամենևին էլ չեմ համարում, որ մենք պատմական իրավունք/առաքելություններ ունենք վերականգնելու այդ կայսրությունը, քանի որ մենք, պատմական արդարացիության տեսանկյունից, հանդիսանում ենք այդ կայսրության ժառանգորդները: Բացի այդ ես համարում եմ, որ մենք աշխարհի ամենահին ազգերից մեկն ենք, բայց չեմ համարում որ մենք բարձր ենք ինչ-որ ազգից կամ էդ ազգն է բարձր մեզնից...

Ինչպես տեսնում ես իմ <<Արիական կայսրությունը>> չի խանգարում քեզ հետ համակարծիք լինել

Հիմա հարց եմ տալիս... Ո՞ր տարբերակը կընտրեք դուք:
Ես երկրորդը

Ընգեր, մի անգամ Վիշապը ստեղ մի լավ բան ասեց - ասենք ալամ աշխարհին ապացուցենք, որ մենք առաջին աստղադիտարանն ենք ունեցել, դրանից մեր մուտքի առաջի զիբիլը կպակասի թե ոչ: Շատ պարզ էր հարցը, բայց շատ տեղին:
Հեչ տեղին էլ չի - դրանք իրար հետ ԿԱՊ ՉՈՒՆԵՑՈՂ բաներ են: Այ ուրիշ բան, որ մեծ-մեծ խոսեմ Արիական կայսրության մասին, բայց զիբիլը, ՈՐԻ ՀԱՎԱՔԵԼԸ ԻՆՁՆԻՑ ԿԱԽՎԱԾ ԼԻՆԻ, չհավաքեմ: Ես պատմաբան եմ, անում եմ իմ գործը - թող զիբիլ հավաքողն էլ իրենն անի...

Պատմությունը ոչ պետք է ԳԵՐԱԳՆԱՀԱՏԵԼ, ինչպես անում են հայտնի անձիք, և ոչ էլ ԹԵՐԱԳՆԱՀԱՏԵԼ: Նրանից պետք է ոչ ավել պահանջել, քան նա կարող է տալ, ոչ էլ պակաս: Պատմությունը գիտություն է - գիտություն է ազգի անցած ուղու մասին, որը օգնում է իմաստավորել ապագան: Ու այս ճամփին նույնքան վնասակար է և գերագնահատումը և թերագնահատումը: Երկուսն էլ խեղում են իրականությունը, այսինքն ՎՆԱՍԱԿԱՐ ԵՆ...