Ամբիոնախոս ձյա, ես քո փոխարեն գոհ ու շնորհակալ կլինեի արդեն նրանից, որ որպես հայասկիզբ ալամ քաղաքակրթության ապացույց էստեղ մեջտեղ չի բերվում բազմաչարչար լեզվաբանությունը...թեև առաջին էջերը չեմ կարդացել, միգուցե և բերվում են:
Ես օրինակ նախկին ֆորումից ծանոթ եմ մի պայծառ գաղափարի, ըստ որի կամ մի շարք բառեր, որոնք ապացուցում են, որ հայերն արիացի են ու էլի տենց սափիենսային պահեր:
Ահա այդ շարքը, եթե ճիշտ եմ հիշում
Արև արվեստ արյուն
մարդ արարել
և այլն:
Երբ ես այբ բառերը ապացույց բերողին համեստաբար հիշեցրի, որ`
արդուկ արբել արտաքնոց
և արվամոլ
բառերը նույնպես ար-ով են սկսում` խնդրելով բացատրել այդ բառերի (հատկապես վերջինի )կապը մեր ինքնության հետ, ինձ չկարողացան խելքին մոտ պատասխան տալ:
Այնպես որ դիմացիր:
Զան, դու սԱՐ բառը մոռացար....... Զարմանում եմ, ախր ոնց կարելի էր դա մոռանալ, չէ որ մենք էնքան հպարտ ենք մեր լեռնցի լինելով, որ սար բառի մեջն էլ ենք էդ անտեր "ԱՐ"-ը խցկել.......
Լավ թեման փակենք, լեզվաբանական "դիսկուսիաների" հավես չունեմ
Էջանիշներ