User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 823 հատից

Թեմա: Ով ենք մենք իրականում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ով ենք մենք իրականում

    Մեջբերում TuroJan-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ հասկանում ձեռնտուն ինչ կապ ունի մեր տեղաբնակ լինելու հետ: Այնուամենայնիվ, ասյօր շատ պատմագետներ նաև Հերունին, եկել են այն եզրակացության, որ Ուրարտու պետություն չի եղել: Ի դեպ այդ պետության տեսակետը առաջ է քաշվել հրեաների կողմից, այս վերջինը ես լսել եմ պատմության դասախոսության ժամանակ:
    Կոնկրետ Հերունին իր գրքում փաստեր է բերում, որ չի եղել Ուրարտու:
    Իսկ խաչերի մասին... Խաչքարեր հայտնաբերվել են Հայաստանում, որոնց տարիքն ավելի վաղ է քան 301թ.:

    Իսկ մեր տեղաբնիկ լինելու փաստին չհամաձայնվելը, կարող եմ ասել սխալ է: Տարրական ապցույց: Յուրքանչյուր 42000 տարին մեկ Երկրի վրա տեղի է ունենում մեծ ջրհեղեղ: Ջրհեղեղի մասին շատ ժողովուրդներ ունեն առասպելներ, բայց մենք չունենք: Սա իհարկե չի հիմնավորում, բայց կան այսպիսի շատ փաստեր: Իսկ չկա այնպիսի փաստ, որ տեղիք կասկածել, որ մենք եկվոր ենք:
    Turojan, լավ էլի..... Խաչը իրենից ինչ է ներկայացնում? Ընդամենը երկու հատվող գծեր... Եթե ամեն մի քար, որի վրա երկու հատվող գծեր կան խաչքար անվանենք, հիմա Խաչքարաստանում կապրեինք: Իսկ էդ հինավուրց խաչքարերի նկարներ կամ փաստեր գոնե ունես?

    Ինչ վերաբերվում է հայերի տեղաբնիկ ու ոչ տեղաբնիկ լինելուն, կան բազմաթիվ տեսություններ դրանց մասին: Օրինակ Կուրգանյան տեսության համաձայն (որը ընդունված է գրեթե ամբողջ աշխարհում, բացի Հայաստանից, Վրաստանից ու Պարսկաստանից), հայերի նախնիները Հայաստան են եկել Բալկաններից, իսկ դրանից առաջ ապրել են ներկայիս Ուկրաինայի և Ռուսաստանի հարավ արևմտյան տարածքում, որը ըստ Կուրգանյան տեսության հանդիսանում է նախահնդեվրոպական ցեղերի հայրենիքը:

    Իսկ Հայկական տեսության հեղինակներ Իվանովը և Գամկրելիձեն (ով, ի դեպ, այժմ Վրաստանի Գիտությունների ակադեմիայի նախագահն է), պնդում են, որ նախահնդեվրոպական ցեղերի հայրենիքը ոչ թե Հայաստանն է, այլ արևելյան Անատոլիան, հայկական լեռնաշխարհը և արևմտյան Պարսկաստանը, և դա բացատրում են ոչ թե 42000 տարին մեկ տեղի ունեցող ջրհեղեղի գիտականորեն լրիվ անհիմն փաստով, այլ հնդեվրոպական լեզուների մեջ առկա զարգացումներով:

    Հնէաբանական բավարար փաստերի բացակայության պատճառով նախահնդեվրոպական ժողովրդի հայրենիքի տեղը որոշելը անհնար է, այն հնարավոր է որոշել միայն լեզվաբանական տեսանկյունից: Ու նույնիսկ լեզվաբանական տեսանկյունից անհնարին է վերջնական ու միանշանակ պատասխան տալ, որովհետև լեզվաբանական փաստերն էլ են շատ սահմանափակ:

    Ի դեպ այս հարցում, ես լրիվ չեզոք դիրք եմ գրավում, որովհետև թե Կուրգանյան, թե Հայկական, թե Անատոլիական տեսությունները ունեն իրենց առավելությունները և թերությունները:
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 28.02.2008, 16:28:
    I may be paranoid but no android!

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ո՞վ է իրականում Nanik-ը
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 65
    Վերջինը: 03.08.2015, 01:10
  2. Մենք՝ մի օր...
    Հեղինակ՝ Meme, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 04.12.2013, 19:32
  3. Ո՞վ է մարդն իրականում
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 128
    Վերջինը: 10.03.2011, 12:49
  4. Ով էր իրականում Արտավազդ Երկրորդի մայրը
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 70
    Վերջինը: 01.12.2010, 20:55

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •