Ուզում եմ նախապաես ասել, որ Պարիս Հերունուն որպես գիտնական շատ եմ հարգում և որպես մեծ հայ գիտնական նրան ճանաչում է աշխարհը և եթե մենք մեր մեծերով չհպարտանանք, ապա ազերիները հաստատ մեր տեղը դա չեն անի: Նա արել է շատ հայտնագործություններ, որոնք մյուս առաջավոր երկրների գիտնականները արել են ավելի ուշ:

Մեջբերում TuroJan-ի խոսքերից Նայել գրառումը
7500 տարի առաջ աստղադիտարան կար, ու աստղադիտական փորձեր են կատարել Հայաստանում:
Կար, բացահայտված և պեղված է և ոչ ոք չի էլ ասում, որ այդպիսի բան չի եղել, բայց մենք ինչպես իմանանք, որ 7500 տարի առաջ, հենց հայերի նախնիներն են եղել այդ քաղաքակրթության ներկայացուցիչները: Մեզ մինչև հիմա հարցնում են, իսկ ինչով եք ապացուցում, որ Մեծամորը հենց հայերի նախնիներին է պատկանում: