User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 823 հատից

Թեմա: Ով ենք մենք իրականում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Սկսնակ անդամ Խաչիկ-Ապեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.06.2010
    Հասցե
    Աշտարակ, ՌՖԷԻ Գիտավան
    Տարիք
    69
    Գրառումներ
    46
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը

    Կոնկրետ որտե՞ղ ես չափից դուրս հեգնանք տեսել: Այնտեղ, որտեղ հիքսոս-հաքսոս-հայ բառախաղին չեմ հատացել, թե՞ Ապոպ-Հակոբի-հին հայկական անուն եզրահանգմանը: Ո՞նց դու կվերաբերվես ասենք նրան, որ ուզբեկների մեջ շատ տղամարդիկ կրում են Ազատ անունը: Իսկ եթե մի քանի ուզբեկ «պատմաբաններ» դրա հիման վրա հայտարարեն, որ հայերը գաղթել են Միջին Ասիայի՞ց: Ու ասենք թյուրքալեզու ժողովուրդների տեղաշարժը Ալթայից Մերձավոր Արևելք համարեն արիացիների հորինած ալտերնատիվ պատմությու՞ն: Նկատել ես, որ հենց դրանով էլ զբաղված են թուրքերը: Թուքերը էնդեմիկ անատոլիական ժողովուրդ են, առը քեզ նոր պատմություն: Իսկ որ մի հարյուր տարի հետո, Ղարաքիլիսան հայտարարեն հին թուրքական մայրաքաղա՞ք, անունն էլ լրիվ թուրքական է:

    Ես երբեք էլ չեմ բացառում ցանկացած եզրահանգման «հնարավոր է ճիշտ լինելը»: Բայցև չեմ ընդունում «հենց այպես է որ կա» եզրահանգումները, հատկապես այն մարդկանց կողմից, որոնք դրա իրավունքը չունեն, քանի որ նման եզրահանգման իրավունք իրենց չեն տալիս նույնիսկ նրանք, ովքեր տարիներով զբաղվել են հենց այդ հիմնախնդրով:

    Ու վերջին հաշվով, պարտադիր չի լինել եգիպտագետ, բայց կարելի է հարգանքով վերաբերվել ուրիշ, հայտնի եգիպտագետների եզրահանգումներին, ու չվերցնել մի քանի «հայերը գրավեցին Եգիպտոսը» հորինվածքի հեղինակների, ու կրկնել նրանց եզրահանգումները, կամ մի քանի բան ավալեցնելով հանգել նոր «եզրահանգումների»:
    Նորից ամբողջ հույսդ «լուրջ» պատմագիտության հետ ես կապում: Քո գործն է, այլևս չեմ ուզում կրկնել նախորդ ասածներս: Ավելի լավ է անցնեմ չափածոյի ու դուրս գամ այս թեմայից ևս:

    Եթե հայը այդպես կաթոգին
    Սիրում է իր հողի դարդն անելը,
    Ապա պետք է հսկա իր նախնին
    Չկտրեր Լամանշն ու Դարդանելը:
    Զարմացնում է հիմա ամենքին
    Հայերի շալակած քար տանելը,
    Բայց հայը համառ է ու կրկին
    Դեպի դուրս է հանում խաչքարերը:
    ...Երևի չի սիրում մեր հոգին
    Տափաստաններն ու հարթ բաները:
    Վերջին խմբագրող՝ Խաչիկ-Ապեր: 05.07.2010, 08:58: Պատճառ: կետադրության նշաններ
    Նախքան վիճելդ համոզվիր, որ զուգահեռ ուղիղները չեն հատվում - Homo-Geometricus

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ո՞վ է իրականում Nanik-ը
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 65
    Վերջինը: 03.08.2015, 01:10
  2. Մենք՝ մի օր...
    Հեղինակ՝ Meme, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 04.12.2013, 19:32
  3. Ո՞վ է մարդն իրականում
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 128
    Վերջինը: 10.03.2011, 12:49
  4. Ով էր իրականում Արտավազդ Երկրորդի մայրը
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 70
    Վերջինը: 01.12.2010, 20:55

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •